Ամեն մարմին պիտի օրհնվի

Հոգևոր Գանձեր

ԱՍՏԾՈՒ ոգին հազարամյա թագավորության ընթացքում հեղվելու է տարբեր ձևերով՝ մարդկության օրհնության համար։ Նա Իր փառքի գիտությամբ լցնելու է ամբողջ երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը (Ես․ 11:9)։ Նրա զորությունը գործելու է նաև մահացածներին վերստին կյանքի կոչելու համար, քանի որ խոստում կա, «որ արդարների և մեղավորների հարություն է լինելու» (Գործք 24։15)։

ՆՈՐ Ուխտի խոստման մեջ, որը ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ կնքելու է նախ Իսրայելի տան, այնուհետև ամբողջ աշխարհի հետ, ասվում է, որ Տերն իր օրենքը գրելու է մարդկանց սրտերում (Երեմիա 31։31-34): Սա նույնպես լինելու է Նրա Սուրբ ոգու ներգործության արդյունքը նրանց կյանքում, որոնք հնազանդվում են Քրիստոսի Թագավորության օրենքներին:

Քրիստոսի Միջնորդական իշխանության և թագավորության ընթացքում Սատանան և նրա ապականված հրեշտակների չար համակարգը կապվելու են 1000 տարի (Հայտնություն 20:2), ուստի նրա ոգին չի մղի մարդկանց սխալներ գործելու:

Փոխարենը նոր սոցիալական կարգի յուրաքանչյուր պայման բարենպաստ կլինի Աստծու արդար կամքը կատարելու համար։ Անշահախնդիր արդար սերը կզբաղեցնի եսասիրության տեղը՝ որպես բոլոր մարդկային գործերի մղիչ ուժ: Մարդիկ կսովորեն, որ ամենամեծ և միակ տևական ուրախությունը գալիս է ուրիշներին բարություն անելուց, այլ ոչ թե եսասիրաբար միշտ սեփական շահերը նախ և առաջ գոհացնելու ձգտումից:

Այսպիսով մարդկային ցեղի ողջ աշխարհայացքն աստիճանաբար կփոխվի, քանի որ Աստծու հոգին պիտի թափվի ամեն մարմնի վրա (Հովել 2:28): Որքա՜ն ուրախ պետք է լինենք, որ այսպիսով Աստծու զորությունը հայտնվում է տառապող ու մահացող ցեղի խնդիրները լուծելու համար։ Երբ մարդիկ ընկալեն, որ Սուրբ ոգու այս հեղումից ստացված օրհնությունները գալիս են տիեզերքի մեծ և ճշմարիտ Աստծուց, երկնքի և երկրի Արարչից, ապա ուրախությամբ փառք կտան Նրան, քանի որ այդ ժամանակ կիմանան, որ Նա իրապես կատարյալ սիրո, արդարության, իմաստության և զորության Աստվածն է:

Օրհնություններ, որոնք կտրվեն բոլորին Աստծու՝ դարերի մեծ ծրագրի համաձայն:

  • Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցվի: Թվեր 14:21
  • Եհովա Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից: Եսայի 25:8, Հայտն. 7:17
  • Պատերազմները կդադարեն: Եսայիա 2:4, Միքիա 4:3
  • Ամեն չարիք կվերանա: Սաղմոսներ 37:10, Հայտնություն 20:2,3
  • Աստծո դատաստանները բոլորին արդարություն կսովորեցնեն: Եսայիա 26:9
  • Նրանք չեն վնասի և ոչինչ չեն ապականի: Եսայիա 11:9
  • Ճշմարտությունը պիտի բուսնի երկրից: Սաղմոսներ 85:11
  • Աստված իր օրենքը կգրի մարդկանց սրտերի վրա: Երեմիա 31:33
  • Բոլորը կճանաչեն Նրան փոքրից մինչև մեծ: Երեմիա 31:34
  • Երկիրը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ: Ամբակում 2:14
  • Աստված իր հոգին կթափի ամեն մարմնի վրա: Հովել 2:28, Գործք 2:17
  • Բոլոր անօրենություններն այլևս չեն հիշվելու: Եսայիա 55:7
  • Բոլորը կցնծան, երբ տրտմությունն ու հեծությունը փախչեն: Եսայիա 35:10
  • Մահ այլևս չի լինի, ոչ սուգ, եվ ոչ աղաղակ.Եվ ոչ ցավ այլևս չեն լինի: Հայտն. 21:4,5
  • Ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ»: Եսայիա 33:24
  • Կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն: Եսայիա 35:5
  • Երկիրն իր պտուղը պիտի տա: Սաղմոսներ 67:6
  • Անմարդաբնակ երկիրը կցնծա ու կծաղկի շուշանի պես: Եսայիա 35:1
  • Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան մահվանից: Եսայիա 35:10
  • Նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշն ուտի և զուր տեղը պիտի չաշխատին: Եսայիա 65:22,23
  • Ամեն մարդ իր որթատունկի ու թզենու տակ պիտի նստի: Միքիա 4:4
  • Աստված կշատացնի երկրի պտուղը: Սաղմոսներ 67:6, 85:12
  • Օրհնության անձրևներ կլինեն: Եզեկիել 34:26
  • Երկիրը կդառնա Եդեմի պարտեզի պես: Եսայիա 51:3

Եսայիա 35

Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։

2 Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։

3 Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։

4 Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»:

5 Այն ժամանակ կբացվեն կույրերի աչքերը, կբացվեն խուլերի ականջները։

6 Այն ժամանակ կաղը կցատկոտի եղջերուի պես, և համրի լեզուն կօրհներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն, և ամայի տեղում՝ հեղեղատներ։

7 Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։

8 Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։

9 Այնտեղ առյուծ չի լինելու, այնտեղով գիշատիչ գազան չի գալու. դրանք այնտեղ չեն գտնվելու. բայց փրկագնվածները ման կգան այնտեղ։

10 Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն