Եվ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մէջ Քրիստոս Հիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարյալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ (Ա Պետրոս 5:10):
Մենք կարող ենք հասնել այդ ցանկալի վիճակին միայն դժվարությունների նկատմամբ դիմացկունության շնորհիվ՝ որպես Քրիստոսի բարի զինվորներ, այսինքն կատարյալ ինքնատիրապետման և հաստատված հավատի, համբերատարության, առաքինության, կայունության միջոցով չարի դեմ պայքարելու կարողության և Քրիստոսի ու Նրա խոստման խոսքի միջոցով կայուն ու անփոփոխ անդորրի շնորհիվ: Անկասկած առաքյալն այդ փորձն ձեռք էր բերում Աստծուն ծառայության երկար տարիների ընթացքում, և այդպես պետք է լինի մեր դեպքում: Թող որ յուրաքանչյուր անցնող տարի մեզ առավել մերձեցնի կատարելության փառահեղ բարձրունքին:
Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի (Բ Կորնթացիներ 4:8-10):
Մենք կարող ենք վտահ լինել, որ նրանք, ովքեր հանուն Տիրոջ և Ճշմարտության ներկայիս կյանքում ուրախությամբ կրում են ամենամեծ անարգանքը, անպատվությունը, փորձություններն ու հետապնդումները՝ դրանով իսկ ձեռք բերելով մեր Ուսուցչի և մեր Օրինակի փորձը հիշեցնող փորձ, ապագայում կունենան մեծ մրցանակ՝ համապատասխան իրենց հավատարմությանը, որը ցուցադվել է այդպիսի զոհերում: Ինչպես հռչակել է առաքյալը.«աստղն աստղից կտարբերվի փառքով»:
Որովհետև համբերություն (անվհատ տոկունություն, մշտականություն) է պէտք ձեզ, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք (Եբրայեցիներ 10:36):
Այստեղից տեսնում ենք, որ փորձությունը կայանում է ոչ միայն Աստծո կամքի կատարման մեջ: Մեր սրտում, մեր կամքում բնավորության այդ մակարդակին հասնելուց հետո, մենք պետք է համբերատար տոկունությամբ սահմանենք Աստծո արդար կամքը՝ որպես մեր սրտի օրենք, որպես կյանքի կանոն բոլոր դեպքերում և բոլոր հանգամանքներում: Այդ ժամանակ և ոչ ավելի շուտ մեր սրտի վիճակը պիտանի կլինի Արքայության համար: Հակոբոս առաքյալը ասում է.«Ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում (համբերատար տոկունություն)», այսինքն, եթե մեր հավատը կանգուն մնա, ապա այն առաջ կբերի համբերատար տոկունություն: Մյուս կողմից, եթե մենք չհասնենք համբերատար տոկունությանը, նշանակում է, որ մեր հավատը ամբողջությամբ չի դիմացել փորձության մեջ, և մենք պիտանի չենք Արքայության համար:
Պինդ բռնենք հույսի դավանությունը, որովհետև հավատարիմ է խոստացողը (Եբրայեցիներ 10:23):
Աստծո խոստումը հիմք է, որի վրա կառուցվում է ամենը, ինչի վրա մենք հույս ենք դնում. վերաբերի դա բնավորությանը, թե սպասվելիք փառքին: Եկեք բարձր գնահատենք այդ ճշմարտությունը, որպեսզի չարատավորենք այն: Եկեք հետևենք Ճշմարտությանը ոչ միայն տառացիորեն, այլև հոգով՝ նրա հանդեպ սիրով, քանի որ այն ճշմարիտ է, հիասքանչ և փառահեղ: Թող մեզնից յուրաքանչյուրը հիշի համբերատար տոկունության մասին կարևորությունը, որպեսզի ոչ միայն զարգացնի քրիստոնեական որակները և ներդնի նրանք, այլև ուրախությամբ տանի փորձությունները, հետապնդումները և դժվարությունները, եթե մեր Տերը ճիշտ կհամարի թույլ տալ նրանք մեր փորձության և մեր բնավորության զարգացման համար, ինչը, ինչպես Նա բացատրում է մեզ, ունի առաջնակարգ կարևորություն և առանց որի հնարավոր չէ հասնել, պահպանել կատարյալ սերը:
Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա (Հայտնություն 3:10):
Դրանում է կայանում նրանց հատուկ մրցանակը, ովքեր ներկայումս՝ Լաոդիկյան ժամանակաշրջանում, համբերատար տոկունությամբ վազում են մրցավազքը: Քանի որ մենք չունեինք փորձության ժամից խուսափելու արտոնություն, ապա մենք որպես փոխհատուցում ունենք մեր Տիրոջ պարուսիայի (ներկայության) ժամանակներն ապրելու հատուկ օրհնության արտոնություն: Մենք կարող ենք Նրա հետ միասին լինել, ստանալ Նրա խորհուրդները, հոգևոր սնունդը, որը Նա բաշխում է այսօր որպես ՙճիշտ ժամանակի սնունդ՚, և այս ամենը այն տեսքով և այն չափով, որով անցյալի հավատարիմներից ոչ ոք չէր կարող ստանալ: Բայց, ինչպես և կարելի էր սպասել, այս մեծագույն շնորհը ուղեկցվում է այս ժամի փորձությունների խստությամբ, որը գալիս է ամբողջ աշխարհի վրա: Համբերատար տոկունություն հենց այժմ է անհրաժեշտ:
Որ նախատվելիս՝ փոխարէնը չէր նախատում (Ա Պետրոս 2:23):
Հիսուսը համբերությամբ տանում էր և յուրացնում այդ դասերը՝ ապացուցելով Իր հավատարմությունը, զարգացնելով և ցուցադրելով Իր իրական բնավորությունը, զգում էր և դրսևորում Իր սերը, Իր կարեկցությունը մարդկանց հանդեպ նրանց կուրության և չիմացության մեջ ոչ թե նրա համար, որ Իր թշնամիները Իր մեջ գտել էին ինչ-որ մի բան, որի համար կարող էին արդարացիորեն նախատել Նրան և չարախոսել, ոչ թե նրա համար, որ Նրա թշնամիները այնքան մոտ էին կատարելությանը, որ Նա նրանց մեջ չէր կարողանում գտնել որևէ բան, որի համար կարող էր նախատել և չարախոսել նրանց, այլ նրա համար, որ Նա այնքան կատարելապես էր ենթարկված աստվածային կամքին, որ կարող էր ընդունել մարդկանց ծաղրանքները և չարախոսությունը՝ խոնարհությամբ և համբերությամբ տանելով դրանք, և հիշել, որ անգամ դրան էր Նա կոչված:
Թող զենքը մեջքին կապողը չպարծենա զենքը հանողի նման (Գ Թագավորներ 20:11):
Համբերատարության փորձությունը հավատարմության ամենախիստ փորձություններից մեկն է, որին ենթարկվում է ընտրված Եկեղեցին, Քրիստոսի Մարմինը: Այս փորձությունը չափում է և ցույց տալիս բոլոր մնացած արժանիքների և շնորհների ուժը, և ոչ մի խաչի զինվոր չի պսակավորվի հաղթանակի դափնիներով, եթե չդիմանա այդ փորձությունում… այդ օրվա պայքարում, ինչպես նաև այլ պայքարներում, թշնամին ձգտում է վատ դրության մեջ դնել, հանկարծակի հարձակվել և ավերել Տիրոջ ժողովուրդը: Դրա համար էլ այդպիսի չնախատեսված դեպքերի համար միակ կանխարգելիչ միջոցը մշտական զգոնությունն է, աղոթքը և զգեստավորվելը Աստծո սպառազինության մեջ՝ Ճշմարտության և Ճշմարտության Հոգու մեջ:








