Գլուխ 1 — Ուրախության առավոտ

Դարերի Ծրագիրը

Մեղքի գիշերը երկրի վրա կավարտվի ուրախության առավոտով

Լացի գիշեր և ուրախության առավոտ – Ճշմարտության որոնման երկու ձևեր – ձև, որը կիրառվում է այստեղ – Տվյալ աշխատության նպատակը — Սուրբ գիրքը ակնածությամբ ուսումնասիրելու և ենթադրություններ անելու վտանգավոր սովորության միջև եղած տարբերությունը – մարգարեության նպատակը – Աշխարհի ներկայիս կրոնական վիճակի երկու տեսանկյուններ – Եգիպտական խավար – խոստման ծիածանը – Արդարի ճանապարհը առաջադիմական է – Մեծ հավատուրացության պատճառը – Բարենորոգում — Նույն պատճառը նորից կանգնած է իրական առաջընթացի ճանապարհին — Գիտելիքի կատարելությունն անցյալի գործ չէ, այլ ապագայի

Ուսումնասիրությունների այս սերիայի ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ «Դարերի աստվածային ծրագիրը», մատնանշում է Աստվածային ծրագրի առաջադիմությունը, որը կանխատեսված է ու կարգավորված մեր Աստծո կողմից: Մենք հավատում ենք, որ Աստվածային հայտնության ուսմունքների գեղեցկությունը և ներդաշնակությունը տեսանելի է հենց այս, այլ ոչ թե որևէ այլ տեսանկյունից:

Այն ժամանակաշրջանը երբ թույլ տրվեց մեղքը, մարդկության համար դարձավ մութ գիշեր, որը երբեք չի մոռացվի. բայց փառավոր օրը արդարության և Աստվածային ողորմության, որը պիտի ներդրվի Մեսիայի միջոցով, Ով ինչպես  Արդարության Արեգակ կծագի և պայծառորեն, ամբողջությամբ կլուսավորի ամենը՝ պարգևելով  ապաքինում և օրհնություն, լիառատությամբ կփոխհատուցի լացի, հոգոցների, ցավի, հիվանդությունների ու մահի սարսափելի գիշերը, որում այդքան երկար գտնվում էր հառաչող մարդկությունը. «Իրիկունը լաց է գալիս, իսկ առավօտը ցնծություն» (Սաղմոսներ 30:5):

Ամբողջ մարդկությունը ցավերի մեջ լինելով կարծես բնազդաբար սպասում է ու կփափագի այն oրվան՝ որը կոչվում է ՈՍԿԵԴԱՐ. Սակայն մարդիկ դեռ կուրօրէն կը խարխափին քանի որ տեղյակ չեն մեծ Եհովայի բարեգործ նպատակներին. իսկ այս դարի մասին իրենց ունեցած ամենաբարձր գաղափարները խիստ թերի են նախասահմանված ՈՍԿԵԴԱՐԻ համետատությամբ: Մեծ Արարիչը պատրաստում է «խնջույք պարարտ բաներով» (Ես. 25:6) որը կզարմացնի իր ստեղծագործությանը, որովհետև այն կգերազանցի իրենց սպասումները ու ակնկալիքները: Իսկ իր հետաքրքրասեր ստեղծագործությանը ովքեր ապշած են Աստվածային սիրո երկարության, լայնության, բարձրության ու խորության վրա կասի. «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եվ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը. Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից եվ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից» (Եսայիա 55:8,9):

Այս աշխատությունում մենք կփորցենք, ամկողմնակալ ընթերցողին ներկայացնել Աստծո ծրագիրը, ցույց տալով անցյալի, ներկայի և ապագայի հետ իր ունեցած կապը: Սակայն հեղինակը չի ընդունում թե սա իրեն պատկանող արտակարգ իմաստության կամ կարողության շնորհիվ է: Սա Հազարամյա Օրվա Արդարության Արեգակի լույսն է որը երևան կհանե այս ամենը իբրև «ներկա ճշմարտություն» որին կարող են ծանոթանալ անկեղծները – մաքրասիրտները:

Սկեպտիցիզմի լայն տարածում գտնելու հետևանքով հիմքը կրոնի և ճշմարտության հաճախ կասկածի տակ է դրվում նույնիսկ անկեղծ մարդկանց կողմից: Մենք փորձել ենք, ցույց տալ այդ հիմքը – Աստծո խոսքը՝ որի վրա պետք է կառուցվի ամեն հավատք, փորձելով վստահություն ներշնչելու նույնիսկ անհավատներին: Մենք ջանք ենք թափել դա անել այնպես, որ դա համաձայն լինի առողջ տրամաբանության հետ և ընդունելի լինի որպես հիմք: Դարձյալ այդ հիմքի վրա մենք ձգտել ենք ցույց տալ Աստվածաշնչյան ուսմունքները այնպես, որ մարդկային դատողությունը կարողանա քննել այն ըստ արդարության ամենախիստ պահանջների համաձայն:

Հավատում ենք, որ Սուրբ Գիրքը կանոնավոր ու ներդաշնակ ծրագիր կհայտնե, որը երբ հասկանալի դառնա՝ պետք է որ ընդունվի ամեն բարեխիղճ անձի կողմից: Ուրեմն այս աշխատությունը կհրատարակվի Աստծո խոսքը ուսումնասիրողներին օգնելու նպատակով, ներկայացնելով մի շարք մտքեր, որոնք համաձայն են թե իրար հետ և թե Աստվածաշնչի հետ: Բոլոր նրանք ովքեր Սուրբ գիրքը ընդունում են իբրև Աստծո ծրագրի հայտնություն անկասկած կհամաձայնվին՝ որ եթե այն ներշնչված է Աստծո կողմից, ուրեմն նրա ուսմունքները որպես ամբողջություն պետք է ի հայտ բերեն ներդաշնակ ծրագիր, որը համապատասխան կլինի Հեղինակի էությանը: Որպես ճշմարտությունը փնտրողներ, մեր նպատակը պետք է լինի տեղեկանալ Աստվածահայտ ծրագրին. մի բան՝ որ կարող ենք ակնկալել որպես Աստծո որդիներ, և ըստ խոստման մենք ունենք հիմք հուսալու որ ճշմարտության ոգին կառաջնորդէ մեզ ամեն ճշմարտության մեջ (Հովհաննես 16:13):

Մեզ, որպես ուսումնասիրողների, հասանելի են երկու մեթոդներ: Մեկը՝ որոնել բոլոր տեսակետների շրջանում, որոնք առաջարկում են եկեղեցու տարբեր աղանդները և յուրաքանչյուրից վերցնել այն տարրը, որը մենք կարող ենք համարել ճշմարտություն: Բայց դա անվերջ աշխատանք է: Խնդիրը, որի հետ մենք անպայմանորեն կբախվենք, ղեկավարվելով այս մեթոդով, կայանում է նրանում, որ եթե մեր դատողությունն աղճատված է կամ մենք ունենք որոշակի նախապաշարմունք (իսկ ո՞վ չունի), ապա դա կխանգարի մեզ կատարել ճիշտ ընտրություն և այդ ժամանակ մենք կարող ենք ընտրել սուտը, իսկ ճշմարիտը կարող ենք մերժել: Բացի դրանից, ընդունելով այդ մեթոդը, մենք շատ բան կկորցնեինք, քանի որ Ճշմարտությունը առաջ է շարժվում և ավելի ու ավելի լուսավորվում է մինչև լիակատար օր նրանց համար, ովքեր որոնում են այն և քայլում են նրա լույսի ներքո: Տարբեր աղանդների ուսմունքները անփոփոխ են ու անշարժ, ինչպես շատ դարեր առաջ: Նրանցից յուրաքանչյուրը իր մեջ պետք է ամփոփոփի ստի մեծ մաս, որովհետև նրանցից յուրաքանչյուրն որոշակի կարևոր հարցերում հակասում է մյուսներին: Այս մեթոդը կարող է շփոթության և խառնաշփոթի լաբիրինթոսի մեջ գցի: Երկրորդ մեթոդը մեր ուղեղի՝ ցանկացած նախապաշարմունքից ազատման և այն գիտակցման մեջ է կայանում, որ որ ոք չի կարող իմանալ Աստծո ծրագրերի մասին ավելի, քան Ինքն է հայտնել Իր Խոսքում, և որ այն տրված է հեզ ու խոնարհ սիրտ ունեցող մարդկանց համար: Եթե մենք այդպիսին լինենք և անկեղծորեն ու ջերմեռանդ որոնենք միայն նրա առաջնորդությունը ու խրատները, ապա մեծ Հեղինակը մեզ կբերի նրանց հասկացմանը (սահմանված ժամանակին)՝ օգտագործելով տարբեր աստվածային նշանակված միջոցներ (տես Եփ. 4:11-16):

Այս աշխատությունը հատուկ սահմանված է որպես օգնություն այդպիսի ուսումնասիրողների համար: Դուք կտեսնեք, որ այն հիմնվում է բացառապես Սուրբ գրքի վրա՝ ներգրավելով աշխարհիկ պատմություն միայն աստվածաշնչային պնդումների  կատարման հաստատման համար: Ժամանակակից աստվածաբանների վկայություններն այստեղ ոչ մի կշիռ չունեն: Մենք նաև բաց ենք թողնում այսպես կոչված  «առաջին հայրերի» պնդումները: Նրանցից շատերը  վկայել են՝ համաձայն այստեղ ներկայացված մտքերի, բայց մենք համարում ենք, որ ներկա ժամանակների ու բոլոր ժամանակների ընդհանուր սխալը այն է, որ մարդիկ հավատում են  որոշակի ուսմունքների միայն նրա համար, որ դրանց հավատացել են այլոք, ում նրանք վստահում են: Հասկանալի է, որ դա ստի արգասաբեր հող է, քանի որ շատ լավ մարդիկ  հավատացել են ստին և սովորել են սուտը կատարելապես մաքուր խղճով (Գործք 26:9): Ճշմարտություն որոնողները պետք է դատարկեն իրենց անոթները ավանդույթների պղտոր ջրից և լցնեն նրանք Ճշմարտության աղբյուրից՝ Աստծո Խոսքից: Եվ պետք  չէ ոչ մի կրոնական ուսմունքի նշանակություն տալ, եթե այն Ճշմարտության որոնողին  չի տանում  դեպի այդ աղբյուրը:

Անգամ ամբողջ Աստվածաշնչի ու նրա ուսմունքների ընդհանուր ու սահուն  տեսության համար այս գիրքը շատ փոքր է: Բայց գիտակցելով ներկա ժամանակների շտապողականությունը, մենք ջանացել ենք այնքան սեղմ  լինել, որքան դա կարող է թույլ տալ մեր թեմայի կարևորությունը:

Ցանկալի կլիներ հետաքրքրված ուսումնասիրողի ուշադրությունը հրավիրել  այն բանի վրա, որ այս աշխատանքի մակերեսային դիտումը չի արդարացնի այստեղ ներկայացված ծրագրի ու Սուրբ գրքի ապացույցների ուժն ու ներդաշնակությունը հասկանալու հույսերը: Մենք ձգտել ենք սկզբից մինչև վերջ ներկայացնել Ճշմարտության տարբեր հատվածներ ոչ միայն հասկանալի լեզվով, այլ նաև այն կարգով, որը թույլ կտար ընթերցողների բոլոր խմբերին հնարավորինս պարզ դարձնել թեման ու ընդհանուր ծրագիրը: Եթե ցանկացած գիտություն իրեն հասկանալու համար պահանջում է  բազմակողմանի ու կարգավորված ուսումնասիրություն, ապա առավել ևս դա է պահանջում Աստվածային հայտնության գիտությունը: Տվյալ աշխատությունում այն անհրաժեշտ է կրկնակի անգամ, քանի որ այն ոչ միայն Աստծո կողմից հայտնած ճշմարտությունների մասին աշխատություն է, այն նաև, ամբողջովին տարբեր տեսանկյունից է ուսումնասիրում այս թեման, քան որևէ այլ աշխատությունում: Մենք արդարանալու առիթ չունենք, որ քննարկում ենք շատ թեմաներ, որոնք սովորաբար անտեսվում են քրիստոնյաների կողմից, որոնք են. մեր Տիրոջ գալուստը, Հին ու Նոր Կտակարանների  մարգարեությունները և սիմվոլիզմը: Պետք չէ ոչ ներկայացնել, ոչ էլ ընդունել  ոչ մի աստվածաբանական համակարգ, որը  թույլ է տալիս Սուրբ Գրքի ուսմունքի կարևորագույն գծերի բացթողում և թերուշադրություն: Սակայն մենք հույս ունենք, որ ընթերցողը կտեսնի տարբերությունը (մի կողմից)  կատարված պատմական փաստերի  լույսի ներքո մարգարեությունների և այլ տողերի լուրջ, բանական ու հարգալից ուսումնասիրության, որպեսզի եզրահանգումների գա, որոնց հետ կարող է  համաձայնվել լուսավորյալ բանական միտքը, իսկ (մյուս կողմից) ընդհանուր ենթադրության տարածված պրակտիկայի միջև, որը  կարող է  հավանություն տալ  չմտածված տեսություններին ու անպարզորոշ ենթադրություններին: Այս վտանգավոր սովորությանը ենթարկվողները, որպես կանոն, իրենք են մարգարեներ դառնում նրա փոխարեն, որպեսզի մարգարեությունների ուսումնասիրողներ լինեն:

Չկա ավելի ազնիվ գործ (ավելի վեհացնող), քան բացված Աստվածային մտադրությունների հարգալից ուսումնասիրությունը. «ինչի մեջ ցանկանում են ներթափանցել Հրեշտակները» (1 Պետ. 1:12): Աստծո իմաստնությունը մեզ ապահովել է ապագայի մասին մարգարեություններով, ինչպես  նաև  ներկայի ու անցյալի վերաբերյալ հաստատումներով: Այդ փաստը  ինքնին Եհովայի կողմից հանդիմանություն է որոշ Նրա անխոհեմ զավակների հասցեին, ովքեր, արդարացնելով իրենց Նրա Խոսքի չիմացությունը և անփութությունը ուսումնասիրության մեջ, ասում են. «Բավարար է Մաթևոսի հինգերորդ գլուխը, որպեսզի ցանկացածին փրկես»: Մենք նաև չպետք է ընդունենք, որ մարգարեությունները մեզ տրվել են միայն նրա համար, որպեսզի բավարարեն հետաքրքրասիրությունը ապագայի վերաբերյալ: Նրանց նպատակը նվիրված Աստծո զավակին իր Հոր ծրագրերի հետ ծանոթացումն է՝ դրանով  իսկ առաջացնելով հետաքրքրասիրություն և հակվածություն այդ ծրագրերի նկատմամբ և նրան տալ հնարավորություն դիտել ինչպես ներկան, այնպես էլ ապագան Աստծո տեսանկյունից: Երբ այսպես հետաքրքրված է Տիրոջ գործով, նա կարող է ծառայել ոչ միայն որպես ծառա, այլև որպես որդի ու ժառանգ՝ ոգով և հասկացողությամբ: Իսկ այն, որ այն հայտնում է, թե ինչ է լինելու, հակազդում է այն ազդեցությանը, ինչ կա այժմ: Ուշադիր ուսումնասիրության ազդեցությունը չի կարող լինել այլ, քան հավատի ամրապնդումը և սրբության խրախուսումը:

Աստծո ծրագրի մասին անտեղյակ լինելով՝ աշխարհը մեղքից և դրա հետևանքներից վերականգնելու համար, ինչպես նաև կեղծ գաղափարի ազդեցության ներքո առ այն, որ անվանական եկեղեցին իր ներկա վիճակում  այդ ծրագրի միակ կատարողն է, աշխարհի վիճակը Ավետարանի քարոզչության համարյա թե տասնինը դարերից հետո այնպիսին է, որ առաջացնում է լուրջ կասկածներ յուրաքանչյուր մտածող, բայց խաբված ուղեղում: Իսկ այդպիսի կասկածները դժվար է վերացնել այլ բանով, քան Ճշմարտությունն է: Փաստացիորեն ցանկացած ուշադիր դիտորդի համար պետք է պարզորոշ լինի երկուսից մեկը. կամ եկեղեցին շատ սխալվելով, ենթադրելով, որ իր  առաջադրանքը ներկա դարում և իր ներկա վիճակում  աշխարհին դարձի բերելն է կամ Աստծո ծրագիրը մեծ անհաջողություն է կրել: Այս երկընտրանքի ո՞ր կողմը մենք ընտրենք: Շատերը ընդունել են ու անկասկած դեռ կընդունեն վերջինը՝ բաց կամ գաղտնի կերպով լցնելով անհավատության շարքերը:  Դրա համար էլ այս հատորի առաջադրանքներից մեկը բոլորին օգնելն է, ովքեր իրապես մոլորության մեջ են:

Տասնվեցերորդ էջին մենք ներկայացնում ենք  գծապատկեր, որը հրապարակվել է  «Լոնդոնյան միսիոներական կազմակերպության» կողմից (London Missionary Society), իսկ ավելի ուշ Միացյալ Նահանգներում «Կանացի պրեսբիտերական միսիոներական խորհրդի» կողմից (Women’s Presbyterian Board of Missions): Այն կոչվում է «Արրտասահմանյան միսիաների կողմից համր դիմում»: Այդ գծապատկերը պատմում է տխուր պատմություն մթության և անտեղյակության մասին այն միակ անվան, որ տրված է երկնքի տակ կամ մարդկանց մեջ, որով մենք պետք է փրկվենք:

«The Watchman»-ը՝ «Քրիստոնեական պատանեկան միության» (Young Men’s Christian Association), Չիկագո, մարմինը, հրապարակել է նույն գծապատկերը՝ այն մեկնաբանելով հետևյալ կերպ.

«Որոշներն ունեն աշխարհի հոգևոր վիճակի մասին անպարզորոշ ու անորոշ պատկերացում: Մենք լսում ենք արթնացման փառահեղ աշխատանքի մասին այստեղ ու արտասահմանում, տարբեր ուղղություններով նոր միսիոներական ջանքերի մասին, այն մասին, թե ինչպես մի երկիրը մյուսի հետևից բաց են դառնում Ավետարանի համար, ինչպես նաև մեծ դրամական գումարների մասին, որոնք նվիրված են  նրա տարածմանը: Եվ մեզ թվում է, որ երկրի ազգերի ավետարանացման համար կատարվում են համապատասխան ջանքեր: Այսօր  (գրված է 1886թ.) աշխարհի բնակչությունը կազմում է 1.424.000.000 մարդ: Ուսումնասիրելով գծապատկերը՝ մենք կտեսնենք, որ բնակչության կեսից ավելին՝ շուրջ երկու երրորդը, կազմում են հեթանոսները բառի ամբողջական իմաստով, մնացածը առավելապես Մուհամեդի հետևորդներն են կամ այն ուրացող մեծ եկեղեցիների անդամներ, ում կրոնը ոչ ավելին է, քան քրիստոնեացված կռապաշտությունը: Այս վերջինների մասին դժվար է ասել, որ նրանք հետևում են Քրիստոսի Ավետարանին կամ սովորեցնում են այն: Եվ անգամ 116 միլիոն անվանական բողոքականների մասին խոսելիս մենք պետք է հիշենք, որ նրանց մեծագույն մասը Գերմանիայում է, Անգլիայում և այդ երկիրը ընկել է անհավատության մեջ, մթության մեջ, հնարավոր է ավելի շատ, քան հեթանոսությունը: Նրանցից շատերը կուրացել են սնահավատություններով կամ կլանված են ծայրաստիճան անգիտությամբ: Հետևաբար  այն ժամանակ, երբ  8 միլիոն հրեաներ  նախկինի պես մերժում են Հիսուսին Նազարեթից, իսկ 300 միլիոնից ավելի մարդիկ, ովքեր կրում են  Նրա Անունը, նահանջել է  Նրա հավատից, 170 միլիոն խոնարհվում է Մուհամեդին, իսկ մնացած մարդկության մեծամասնությունը  առ այսօր ճանաչում է  անշունչ առարկաների, իրենց նախնիների, մահացած հերոսների կամ հենց սատանայի պաշտամունքը: Հետևաբար բոլորն էլ այս կամ այն կերպ երկրպագում են ու ծառայում ստեղծվածին Արարչի փոխարեն, Ով բոլորի հավերժ օրհնյալ Ատվածն է: Բավարա՞ր չէ այս ամենը, որպեսզի վշտացնի մտածող քրիստոնյաների սրտերը»:

Իրապես սա տխուր պատմություն է: Եվ չնայած գծապատկերի նրբերանգները  ցույց են տալիս հեթանոսների, մահմեդականների ու հրյաների միջև տարբերությունը, նրանք բոլորն էլ  նման են իրար՝ վկայելով  Քրսիտոսի մասին բացարձակ չիմացությունը: Ոմանք կարող են համարել, որ աշխարհում քրիստոնյաների հարաբերակցության այստեղ ներկայացված տեսակետը  շատ մռայլ է և հնարավոր է, որ չափազանցված է, բայց մենք այլ կերպ են մտածում: Այն ցույց  է տալիս անվանական քրիստոնեությունը հնարավորության  սահմաններում ավելի վառ գույներով:  Օրինակ,

116.000.000 թիվը, որը ցույց է տալիս բոքոքականների քանակը, շատ է գերազանցում  նրանց իրական թիվը: Մենք կարծում ենք, որ ընդամենը 16 միլիոնն է քիչ թե շատ արտացոլում  եկեղեցու մեծահասակ  անդամների թիվը: Ինչ վերաբերում է «փոքր հոտի» գնահատականին, «ովքեր նվիրված են Հիսուս Քրիստոսին», ովքեր գործում են «ոչ թե մարմնով, այլ Ոգով», ապա վախենում ենք, որ անգամ 1.000.000 թիվը կարող էր շատ չափազանցված լինել: Պետք է հիշել, որ եկեղեցու անդամների մեծագույն մասն, որը միշտ ներառվում է ընդհանուր ցուցակի մեջ, փոքր երեխաներն ու մանկիկներն են: Հատկապես դա վերաբերում է եվրոպական երկրներին: Նրանցից շատերում երեխաները եկեղեցու անդամներ են ամենավաղ հասակից:

Բայց որքան էլ մռայլ թվա այս պատկերը, այն չի կարող փոխանցել ողջ մթությունը, որում գնտվում է անկյալ մարդկությունը: Վերոհիշյալ գծապատկերը ցույց է տալիս լոկ ներկա սերունդը: Երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ անցած վեց հազար տարիների ընթացքում դարեր ի վեր երկրում ապրել են մարդկանց մեծ բազմություններ, որոնց մեծամասնությունը  ծածկված էին նուն անհավատությամբ ու մեղքով, ապա որքան մռայլ է տեսարանը: Համընդհանուր տեսանկյունից այն իրապես սարսափելի պատկեր է:

Ներկայիս շատ դավանաբանություններ հաստատում են, որ միլիարդավոր այս մարդիկ, ովքեր չգիտեն երկնքի ներքո Միակ Անվան մասին, ում միջոցով մենք պետք է փրկվենք,  գտնվում են  հավերժ տանջանքների ճանապարհին: Նրանք սովորեցնում են, որ բոլոր 116.000.000 բողոքականները, բացառությամբ  շատ քիչ  սրբերի,  նույն ճակատագիրն է սպասում: Զարմանալի չէ, որ այսպիսի սարսափելի բաների հավատացողները Եհովայի ծրագրերի ու մտադրությունների առնչությամբ շատ ջանասեր են  միսիոներական աշխատանքի կատարման մեջ: Զարմացնում է լոկ այն, որ նրանք դրանից չեն ընկնում հուսահատության մեջ: Եթե մենք հավատայինք այսպիսի եզրակացությունների ու գնահատեինք դրանք, մեր կյանքը ամեն ուրախությունից կզրկվեր, և բնության բոլոր վառ բնապատկերները կծածկվեին մթությամբ:

Ապացույցի համար, որ մենք ճիշտ ենք մեկնաբանում այսպես կոչված «Ուղղափառության» տեսությունը հեթանոսների ճակատագրի մասին, կցիտենք վերոհիշյալ «Արտասահմանյան  միսիաների անունից համր դիմումի» բրոշյուրից մի մեջբերում, որտեղ և հրապարակվել է գծապատկերը: Ահա նրա եզրափակիչ նախադասությունը. «Քարոզեք Ավետարան արտասահմանում ժողովուրդների մեծաթիվ զանգվածների՝ միլիարդավոր հոգիների, ովքեր մահանում են անհուսալի կերպով առանց Քրիստոսի օրական 100.000- ով»:

Եվ չնայած այդ հեռանկարը մարդկային հավատալիքների տեսանկյունից  բավականաչափ մռայլ է, Սուրբ Գիրքը ներկայացնում է առավել վառ պատկեր: Եվ  նրա բացատրությունը այս աշխատության նպատակն է: Ստանալով Խոսքի գիտելիքը՝ մենք այլևս չենք կարող հավատալ, որ Աստծո՝ փրկության մեծ ծրագիրը մատնվել է կամ կմատնվի այդպիսի անհաջողություն: Որքան մեծ թեթևացում պետք է զգա անհանգիստ Աստծո զավակը տեսնելով, որ Եսայիա մարգարեն կանխատեսել է  իրերի հենց այսպիսի դրությունը և այն շտկելու միջոցները: Նա ասում է. «Մթությունը կծածկի երկիրը, իսկ խավարը՝ ժողովուրդներին, իսկ քեզ վրա կփայլի Տերը, և Նրա փառքը կհայտնվի քեզ վրա: Եվ կգան ժողովուրդներ [հեթանոսներ] դեպի քո լույսը» (Ես. 60:2,3): Այդ մարգարեության մեջ խիտ մթությունը լուսավորում է խոստման ծիածանը. «Եվ կգան ժողովուրդները [երկրի բոլոր ժողովուրդները] դեպի քո լույսը»:

Ոչ միայն աշխարհի շարունակական տառապանքն ու խավարը, ինչպես նաև ճշմարտության դանդաղ առաջընթացը Եկեղեցու համար առեղծված են եղել, այլև ինքը՝ աշխարհը, գիտակցել և զգացել է իր վիճակը: Ի ապացույց այս ամենի ուշադրություն դարձրեք հետևյալ տողերի բովանդակությանը, որոնք վերցված են մի ֆիլադելֆիական ամսագրից: Աստվածային ճշմարտության ճառագայթները անմիջապես Աստծո Խոսքից բանաստեղծի գիտակցության մեջ դեռևս չեն ցրել կասկածներն ու տխրությունը՝ ուժեղացած տարբեր դպրոցների հակասական դավանաբանություններով:

…

Հենց այսպիսի օրհնություննէ այժմ գալիս աշխարհի վրա աստվածային նպատակների  բացահայտման ու Նրա Խոսքի հայտնության շնորհիվ: Մենք հույս ունենք, որ այս հատորը  այդպիսի օրհնության ու հայտնության մաս է:

Ցանկացած մարդկային ենթադրություններ մերժող ու իր ժամանակը Գրքի ուսումնասիրությանը նվիրած (ոչ առանց բանական մտքի, որի օգտագործումը  Աստված խրախուսում է (Ես. 1:18)) կտեսնեն խոստման օրհնյալ ծիածանը, որը արդեն երևում է երկնքում: Սխալ է կարծել, թե հավատքից և դրա արդյունքում արդարացումից զուրկ մարդիկ կարող են պարզորոշ ընկալել ճշմարտությունը. դա նրանց համար չէ: Սաղմոսերգուն ասում է. «Լույսը  [ճշմարտությունը] շողում է արդարին» (Սաղմ. 97:11): Աստծո զավակների համար պատրաստված է ճրագ, որի լույսը ցրում է մթության մեծ մասը նրանց ճանապարհին: «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս.119:105): Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում  (Առակ. 4:18):  Իրականում չկա ոչ մի արդար մարդ՝ «արդար չկա, անգամ մեկը չկա» (Հռոմ. 3:10): Դասակարգը, որին ուղղված են վերոհիշյալ խոսքերը, «հավատով արդարացվածներն են»: Միայն այս դասի արտոնությունն է քայլել այն ուղիով, որը ավելի ու ավելի է լուսավորվում, որպեսզի տեսնեն ոչ միայն Աստծո ծրագրի ներկայիս բացահայտումները, այլև գալիք բաները։ Չնայած ճիշտ է, որ առանձին վերցված հավատացյալներից յուրաքանչյուրի ճանապարհը բավականին  լուսավոր է, այնուամենայնիվ վերոհիշյալ հաստատման հատուկ կիրառությունը  վերաբերում է արդարներին (արդարացվածներին) որպես դասի: Անցյալի ու ներկայի նահապետները, մարգարեները, առաքյալները և սրբերը քայլել են դրա օրեցօր պայծառացող լույսի մեջ: Այդ լույսը հետագայում էլ մշտապես կաճի ներկա ժամանակներից դուրս՝ «մինչև ամբողջական օր»: Սա մեկ չընդհատվող ուղի է և մեկ անընդհատ աճող լույս:  Այդ լույսը՝ Աստվածային Վկայություն է, որը լույս է տալիս այն ժամանակ, երբ գալիս է նրա ժամանակը:

Դրա համար էլ «Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ»՝ սպասելով այս խոստման կատարմանը: Մարդկանց մեծամասնության մոտ այնքան քիչ է հավատը, որ նրանք ավելի մեծ լույսի հույս չունեն: Իրենց անհավատության ու անտարբերության  պատճառով նրանք մնում են խավարում, չնայած կարող էին քայլել աճող լույսի մեջ:

Աստծո Ոգին, որը տրվել է Եկեղեցուն, ճշմարտության մեջ առաջնորդելու համար,  վերցնելու է գրված բաներից և ցույց է տալու մեզ: Բայց գրվածից դուրս մեզ ոչինչ պետք չէ, որովհետև Սուրբ Գրքերը կարող են իմաստուն դարձնել փրկության համար՝ այն հավատքի միջոցով, որ կա Քրիստոս Յիսուսում (2 Տիմ. 3:15):

Չնայած մինչև այժմ «խավարը ծածկում է երկիրը և մառախուղը՝ ժողովուրդներին», ամեն դեպքում աշխարհը միշտ չէ, որ կմնա այս վիճակում: Մեզ ասված է, որ «առավոտ է եկել» (Ես. 21:12): Ինչպես այժմ Աստված արեգակը ծագեցնում է թե՛ արդարների, թե՛ անիրավների վրա, այնպես էլ Արդարության  Արեգակը հազարամյա օրվա ընթացքում կշողա ամբողջ աշխարհի օգտի համար և «կբացահայտի խավարի թաքնված բաները» (1 Կորնթ.4:5): Այն կցրի չարի  վնասակար գոլորշացումները և կբերի կյանք, առողջություն, խաղաղություն և ուրախություն:

Նայելով անցյալին՝ տեսնում ենք, որ այն ժամանակ լույսը թույլ էր շողում: Անցած դարերի խոստումները անպարզորոշ ու անորոշ էին: Աբրահամին և մյուսներին տրված խոստումները, Օրենքում և մարմնավոր Իսրայելի արարողություններում պատկերավոր ցուցադրված՝  նրանք լոկ ստվերներ էին ու տալիս էին անարտահայտիչ պատկերացում Աստծո հիանալի ու բարեգութ ծրագրերի մասին: Հիսուսի օրերի գալու հետ մեկտեղ  լույսը մեծացավ: Մինչև այդ  բարձրագույն սպասումը այն հույսն էր, որ Աստված կուղարկի Ազատարարին, Ով կփրկի Իսրայելը իր թշնամիներից  և կբարձրացնի նրան աշխարհի առաջատար ազգի կարգավիճակին, որի ուժի և ազդեցության դիրքով Աստված կօգտագործի նրան որպես իր գործիք՝ օրհնելու աշխարհի բոլոր ընտանիքները: Պայմաններն ու պահանջները, որոնք առաջարկվել են այս ժողովրդին՝ որպես Աստծո Թագավորության  ժառանգի, այնքան էին տարբերվում  նրա հույսերից, իսկ խոստացված մեծության, որպես ընտրյալ դաս, հասնելու հեռանկարը այնքան ոչ ճշմարիտ էր թվում (արտաքին մարդկային տեսանկյունից), որ բոլորը, բացի քչերից, կուրացան այդ ուղերձի նկատմամբ: Նրանց կուրությունը և տհաճությունը նրա նկատմամբ աճեցին ավելի շատ, երբ Աստծո ծրագրի իրականացման գործընթացում  եկավ համապատասխան ժամը  այս ուղերձի ընդլայնման համար և երկնքի ներքո ցանկացած արարածի խոստացված Արքայությունում մասնակից լինելուն հրավիրվելու համար, ովքեր, շնորհիվ հավատի զարգացման, պետք է համարվեին որպես Աբրահամի զավակ ու նրան տրված խոստման ժառանգ:

Երբ Պենտեկոստէի օրվանից հետո Ավետարանը,  որը  սովորեցնում էր Հիսուսը,  դարձավ հասկանալի, Եկեղեցին տեսավ, որ աշխարհի համար օրհնությունները պետք է կրեն շարունակակն բնույթ և որ այդ մտադրությունների կատարման համար Արքայությունը պետք է հոգևոր լինի ու կազմված լինի իսկական իսրայելացիներից, «փոքր հոտից», որն  ընտրված է  հրյաներից ու հեթանոսներից և բարձրացված դեպի հոգևոր բնություն ու ուժ: Դրա համար էլ ընթերցում ենք, որ Հիսուսը «կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով» (2Տիմ.1:10): Հիսուսի ժամանակներից, ինչպես և Նա կանխատեսել է, լույսը սկսեց ավելի վառ լուսավորել. «Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը»  (Հովհ. 16:12,13):

Բայց այն բանից հետո, երբ առաքյալները ննջեցին, եկավ ժամանակը, երբ մեծամասնությունը Եկեղեցում սկսեց անտեսել այդ ճրագը ու առաջնորդության համար դիմել մարդկային ուսուցիչներին: Այդ ուսուցիչները, լցվելով հպարտությամբ ու մեծամտությամբ և իրենց համար տիտղոսներ ու պաշտոններ ստանձնելով, սկսեցին տիրել Աստծո ժառանգությանը: Այսպես աստիճանաբար հայտնվեց հատուկ դասը, որը կոչվում է «հոգևորականություն», որն իրեն համարում է  (և այլոց կողմից համարվում է) համապատասխան միջնորդ կամ ուղեցուցորդ հավատի ու առօրյա կյանքի գործերում, բայց Աստծո Խոսքից դուրս: Այսպես ժամանակի ընթացքում սխալվող մարդկանց ուսմունքների նկատմամբ չափազանց մեծ հարգանքի ու անսխալական Աստծո Խոսքի անտեսման արդյունքում զարգացավ պապության մեծ համակարգը:

Ճշմարտության այս անտեսումը բերեց իրապես լուրջ ու բացասական հետևանքների: Բոլորին հայտնի է, որ ոչ միայն Եկեղեցին, այլ նաև ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համարյա թե ամբողջությամբ ստրկացվել են այդ համակարգի կողմից ու ուղղորդվել են նրան, որ կուրորեն հարգեն մարդկային ավանդույթներն ու հավատալիքները: Այս ստրկությունից ազատվելու ու ազատությանն ու Աստվածաշնչին վերադառնալու համար, կատարվել է  համարձակ ու օրհնյալ քայլ, որը հայտնի է որպես Բարենորոգում (Ռեֆորմացիա): Աստված բարձրացրեց  Իր Խոսքի քաջարի պաշտպաններին, որոնցից էին Լյութերը, Ցվինգլին, Մելանխտոնը, Ուիկլիֆը, Նոքսը և այլոք: Նրանք ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ Պապությունը մի կողմ է դրել Աստվածաշունչը  և այն փոխարինել է եկեղեցական հրամաններով ու դոգմաներով, և մատնանշեցին նրա մի քանի սխալ ուսմունքներ ու ծիսակարգեր, ցույց տալով, որ դրանք կառուցվել են մարդկային ավանդույթների վրա, որոնք հակադիր  են  ճշմարտությանը ու հակասում են Աստծո Խոսքին: Այդ բարենորոգիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները կոչվեցին բողոքականներ, քանի որ նրանք բողոքում էին պապության դեմ, հաստատելով, որ միայն Աստծո խոսքն է  հավատի ու պրակտիկայի  միակ  ուղեցույցը: Բարեփոխման օրերում բազմաթիվ հավատարիմ հոգիներ քայլեցին լույսի մեջ այնքանով, որքանով այն շողում էր այն ժամանակ։ Սակայն նրանց օրերից ի վեր բողոքականները քիչ առաջընթաց են ունեցել, որովհետև, լույսի մեջ քայլելու փոխարեն, նրանք մնացել են իրենց սիրելի առաջնորդների շուրջը, ցանկանալով տեսնել միայն այնքան, որքան նրանք էին տեսնում, և ոչ ավելին: Ունենալով ճշմարտության հատիկ, նրանք սահմաններ դրեցին ճշմարտության ճանապարհին իրենց առաջընթացին՝ ժառանգելով մեծ քանակությամբ սխալներ, որոնք վերցրել էին «մայր»-եկեղեցուց: Քրիստոնյաների մեծ մասը զգում է որոշակի սնահավատ հարգանք բազմաթիվ տարիներ առաջ ձևավորված ուսմունքների նկատմամբ, ենթադրելով, որ  ոչ ոք Աստծո Ծրագրի մասին չի կարող ավելի շատ իմանալ, քան գիտեին բարենորոգիչները: Այդ սխալը շատ թանկ նստեց, քանի որ ճշմարտության փոքրաթիվ կարևոր հիմունքներից բացի, որոնք այն ժամանակ հաջողվեց գտնել, կան ճշմարտության հատուկ առանձնահատկություններ, որոնք անընդհատ ի հայտ են գալիս, և որոնցից քրիստոնյաները զրկվել են իրենց հավատի դավանանքի ցանկապատների պատճառով: Օրինակ Նոյի օրերին ճիշտն այն էր (այն բոլորից հավատ պահանջող, ով ցանկանում էր այն ժամանակ քայլել լույսի ներքո), որ ջրհեղեղ է սպասվում, այն դեպքում, երբ ոչ Ադամը, ոչ էլ այլոք դրա մասին ոչինչ չգիտեին: Եթե մենք այսօր քարոզեինք ջրհեղեղի գալուստ, դա ճշմարտության քարոզ չէր լինի: Կան այլ դարակազմիկ ճշմարտություններ, որոնք անընդհատ արդիական են դառնում: Եվ եթե մենք գործենք ճրագի լույսի ներքո, ապա կիմանանք նրանց մասին: Հետևաբար, եթե մենք ունենք միայն այն լույսը, որը հայտնի էր մի քանի հարյուր տարի առաջ և ոչ ավելի, ապա մենք  որոշակիորեն գտնվում ենք խավարի մեջ:

Աստծո խոսքը սննդի մեծ պահեստ է քաղցած ճամփորդների համար, ովքեր ճամփորդում են լույսի ճանապարհով:  Երեխաների համար այնտեղ կաթ կա, իսկ ավելի հասունների համար՝ կոշտ կերակուր  (1 Պետ. 2:2, Եբ. 5:14): Բացի դրանից այս պահեստը լցված է կերակրով, որը համապատասխանում է տարբեր պահերի և հանգամանքների: Հիսուսն ասաց, որ հավատարիմ տնտեսը պետք է սնունդը տա հավատի տանը ժամանակին՝ դուրս բերի իր գանձարանից «նորը և հինը» (Ղուկ. 12:42, Մատթ. 13:52): Բայց դա անհնար է դուրս բերել որևէ աղանդավորական դավանաբանությունից, այսինքն գանձարանից: Մենք կարող էինք դուրս բերել որևէ հին ու լավ  բան յուրաքանչյուրից, բայց ոչ մի նոր բան: Տարբեր աղանդներում գտնվող ճշմարտությունը այնքան է ծածկված ու խառնված սխալների հետ, որ նրա ներքին գեղեցկությունը և իրական արժեքն աննկատ են մնում: Այս տարբեր դավանաբանությունները մշտապես բախվում են ու կոնֆլիկտի մեջ մտնում իրար հետ: Բայց քանի որ նրանցից յուրաքանչյուրը հայտարարում է, որ իր հիմքը Աստվածաշունչն է, ապա մտքերի խառնաշփոթի ու պարզորոշ հակասության համար մեղքը դնում են Աստծո Խոսքի վրա: Սա հանգեցրեց հայտնի ասացվածքի ստեղծմանը՝. «Աստվածաշունչը հին ջութակ է, որի վրա կարելի է նվագել ցանկացած մեղեդի»:

Որքան պարզորոշ է այստեղ ցուցադրված մեր ժամանակների անհավատությունը: Դրա պատճառը մի կողմից Աստծո բնավորության ու Խոսքի՝ մարդկային ավանդույթներով սխալ պատկերացումն  է, իսկ մյուս կողմից ինտելեկտի աճը, որն այլևս չի ցանկանում խոնարհվել մարդկային տեսակետների կույր ու սնոտիապաշտ խոնարհման առջև, այլ պահանջում է պատճառաբանություն մեր մեջ եղած հույսի համար:  Խոսքի ճշմարիտ ուսումնասիրողը պետք է միշտ կարողանա հիմնավորել իր մեջ եղած հույսը: Միայն Աստծո խոսքը մարդուն կարող է իմաստուն դարձնել և այն օգտակար է ուսուցանելու, խրատելու և այլնի համար «որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (1 Պետ. 3:15; 2 Տիմ. 3: 15-17): Միայն այդ  եզակի շտեմարանն է տեղավորում նորի ու հնի չվերջացող պաշարները՝ հավատի տան համար ժամանակահարմար սնունդը: Հասկանալի է, որ ցանկացածը, ով վստահում է Սուրբ Գրքի խոսքերին, որ  «Արդարների ճանապարհը ծագող լույսի պէս է. որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում» չի կարող ընդունել, որ այդ  լիակատար, կատարյալ օրը եկել է Լյութերի ժամանակ: Իսկ եթե այդպես է, ապա մենք ճիշտ ենք վարվում, եթե հոգում ենք մեր ճրագի համար, «որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսանա» (2 Պետ. 1:19):

Բավարար չէ, որ այժմ գտնվենք լույսի ճանապարհին: Մենք պետք է «քայլենք լույսի ներքո»՝ շարունակելով առաջընթացը, այլապես լույսը, որը կանգ չի առնում, կանցնի և մեզ կթողնի խավարում: Շատերի խնդիրը կայանում է նրանում, որ նրանք նստած են, այլ ոչ թե գնում են լույսի ճանապարհով: Վերցրեք բառարան և նայեք «նստել» ու «կանգնել» բառերով տողերը, իսկ ապա համեմատեք նրանք այն տողերի հետ, ուր հանդիպում են «քայլել» ու «վազել» բառերը, և դուք  կտեսնեք մեծ տարբերություն: Մարդիկ «նստած են խավարի մեջ» նաև «ծաղրողների հետ», ինչպես նաև «կանգած են մեղավորների ճանապարհին», բայց «քայլում են լույսի ներքո» և «վազում են պարգևի հետևից» (Ես. 42:7, Սաղմ. 1:1, Եբր. 12:1):

Գիտելիքի կատարելությունը պատկանում է ոչ թե անցյալին, այլ հույս ունենք, որ մոտ ապագային: Եվ քանի դեռ մենք չենք գիտակցում այդ փաստը, մենք  պատրաստ չենք լինի գնահատել և սպասել մեր Հոր ծրագրի նոր բացահայտումներին: Այո, մենք մշտապես վերադառնում ենք մարգարեների ու առաքյալների խոսքերին, որպեսզի ամեն ինչ իմանանք  ներկայի ու ապագայի մասին, բայց ոչ թե նրա համար, որ նրանք մեզնից ավելի են մշտապես հասկացել Աստծո ծրագրերն ու մտադրությունները, այլ որովհետև Աստված օգտագործել է նրանց՝ որպես Իր խոսափողներ, որպեսզի մեզ և Քրիստոնեական Դարի ամբողջ Եկեղեցուն ավետի ճշմարտությունը Իր ծրագրերի մասին, երբ կգա դրա ժամանակը: Այս փաստն ամբողջովին ապացուցված է առաքյալների կողմից: Պողոսը մեզ ասում է, որ Աստված քրիստոնեական Եկեղեցուն  ծանոթացրել է Իր կամքի խորհրդի (գաղտնիքի) հետ, որը նա նախատեսել էր և որը երբեք նախկինում չէր բացահայտել, չնայած գրել էր անհասկանալի արտահայտություններով, որոնք չէին կարող հասկացվել մինչև համապատասխան ժամանակը, որպեսզի մեր հասկացողության աչքերը բացվեն «բարձր կոչումը» գնահատելու համար, որը նախատեսված է բացառապես  Քրիստոնեական Դարի հավատացյալների համար  (Եփես. 1:9, 10, 17, 18, 3:4-6): Սա ակնհայտ կերպով ապացուցում է, որ ոչ մարգարեները, ոչ էլ հրեշտակները չէին հասկանում իրենց կողմից արտահայտած մարգարեությունների նշանակությունները: Պետրոսն մեզ ասում է, որ երբ իրենք անհանգիստ փնտրում էին, որպեսզի հասկանային մարգարեությունների իմաստը, Աստված նրանց ասաց, որ մարգարեություններում թաքնված ճշմարտությունները ոչ թե իրենց համար էին, այլ քրիստոնեական դարում մեզ համար: Եվ առաքյալն Եկեղեցուն  հորդորում է հուսալ ավելի մեծ շնորհի  (ողորմածության, օրհնության) այդ ուղղությամբ՝ Աստծո ծրագրերի ավելի մեծ ճանաչմանը  (1 Պետ. 1:10-13):

Չնայած Հիսուսը խոստացավ, որ Եկեղեցին կուղղորդվի ամբողջ ճշմարտության մեջ, պարզ է, որ այդ բացահայտումը պետք է աստիճանական լինի: Չնայած  առաքելական ժամանակների Եկեղեցին շատ սխալներից ազատ էր, որոնք առաջացել են պապության ընթացքում ու նրա ազդեցության տակ, ամեն դեպքում մենք չենք կարող մտածել, որ վաղ Եկեղեցին տեսել է Աստծո ծրագիրը այնպես խորն ու հստակ, որքան դա այսօր է հնարավոր: Հասկանաի է նաև, որ ոչ բոլոր առաքյալներն են ունեցել Աստծո ծրագրի տեսունակության միևնույն մակարդակը, չնայած նրանց բոլոր ուղերձները գրված էին Աստծո առաջնորդությամբ ու ներշնչանքով, ինչպես և մարգարեների խոսքերը: Որպես իմացության մեջ տարբերության օրինակ հիշենք  Պետրոսի և այլ առաքյալների (բացառությամբ Պողոսի) ժամանակավոր տատանվող ընթացքը, երբ Ավետարանը սկսեց քարոզվել հեթանոսներին  (Գործ. 10:28, 11:1-3, Գաղ. 2:11-14): Պետրոսի անվճռականությունը Պողոսի վստահության ուղիղ հակադրությունն էր, ով ներշնչվել էր մարգարեների խոսքերով, Աստծո անցյալ գործերով  և անմիջապես  նրան տրված  հայտնություններով:

Անկասկած Պողոսն ուներ ավելի առատ հայտնություններ, քան ցանկացած այլ առաքյալ: Այդ հայտնությունների մասին նրան թույլատրված չէր ասել ոչ միայն Եկեղեցուն, այլ անգամ ամբողջությամբ ու հստակ կերպով այլ առաքյալներին (2 Կոր. 12:4, Գաղ. 2:2): Բայց մենք կարող ենք տեսնել այդ հայտնությունների ու տեսիլքների  անսովոր արժեքը, որոնք տրվել էին Պողոսին, ամբողջ Եկեղեցու համար: Չնայած նրան չի թույլատրվել խոսել այն մասին, ինչն ինքը տեսել էր, կամ հայտնել իրեն հայտնի Աստծո գաղտնիքների մանրամասները, որոնք կապված էին «գալիք դարերի» հետ, ամեն դեպքում այն, ինչ նա տեսել էր, նրա խոսքերին տվեց մեծ ուժ,  նրբերանգ ու խորը իմաստ: Իսկ այդ խոսքերն հետագա փաստերի, կատարված մարգարեությունների լույսի ներքո ու Ոգու առաջնորդությամբ մենք կարող ենք ավելի շատ գնահատել, քան վաղ Եկեղեցին:

Վերոնշյալ խոսքերն հաստատելու համար, դիմենք Աստվածաշնչի վերջին գրքին՝ Հայտնությանը, որը գրվել է  մոտ մ. թ.  96թ.: Այդ գրքի  ներածական խոսքերը մեզ հաղորդում են, որ այն հատուկ հայտնություն է այն բանի, ինչը մինչև այդ անհասկանալի էր: Սա մեզ համոզիչ կերպով ապացուցում է, որ առնվազն մինչև այդ ժամանակը Աստծո ծրագիրը ամբողջությամբ չէր հայտնվել: Եվ այդ գիրքը մինչև հիմա երբեք չի եղել այն, ինչ ենթադրում է նրա անունը՝ բացահայտում, ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ: Ինչ վերաբերում է վաղ եկեղեցուն, հավանաբար ոչ ոք գրքի որևէ մասը չէր հասկանում: Անգամ Հովհաննեսը, ով ունեցել էր այդ տեսիլքները, երևի թե չէր հասկանում  տեսածի  նշանակությունը:  Նա մարգարե էր ու առաքյալ և չնայած որպես առաքյալ նա հասկանում ու սովորեցնում էր այն, ինչն այն ժամանակ «ժամանակահարմար սնունդ» էր, որպես մարգարե  նա խոսում  էր այնպիսի բաների մասին, որոնք ապագայում հավատքի ընտանիքի համար «սնունդ» կհանդիսանային:

Քրիստոնեական դարում որոշ սրբեր, ուսումնասիրելով այդ խորհրդանշանական գիրքը, փորձեցին հասկանալ Եկեղեցու ապագան: Եվ անկասկած բոլորն, ովքեր  ընթերցել էին այն ու հասկացել նրա ուսուցումների գոնե մի մասը, ստացել էին  խոստացված օրհնությունը (Հայտ. 1:3): Գիրքը նրանց համար շարունակաբար բացվում էր, իսկ բարենորոգման ժամանակ այն Լյութերին շատ օգնեց հասկանալ, որ պապությունը, որի բարեխիղճ ծառան էր ինքը, Առաքյալի հիշատակած «Հակաքրիստոսն» է, որի պատմությունը, ինչպես հիմա տեսնում ենք, այդ մարգարեության մեծ մասն է կազմում :

Ահա այսպես աստիճանաբար Աստված հայտնում է Իր Ճշմարտությունը և ցույց է տալիս Իր շնորհքի անսահման հարստությունը: Հետևաբար լույսն այսօր շատ ավելի մեծ է, քան Եկեղեցու պատմության ցանկացած նախկին շրջանում:

«Եվ դեռ նոր գեղեցկություններ կտեսնենք,

Եվ հարաճուն լույս»

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն