Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է — Նեեմիա 8:10
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով
«որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»(Հռովմ. 5:3-5):
Քանի որ մենք մեր անձերը նվիրել ենք Տիրոջը, և Նա ընդունել է մեզ որպես Իր զավակների և տվել է մեզ Իր Հոգու օծությունը, որդեգրելով մեզ Իր ընտանիքում և մեզ ժառանգորդներ դարձրել Քրիստոսի հետ կատարվելիք փառավոր խոստումների մեջ, մեր սրտերը պետք է այնքան լցված լինեն ուրախությամբ, որ ճանապարհի բոլոր փորձություններն ու դժվարությունները չպետք է բեռ թվան ՔՐԻՍՏՈՍՈՎ նոր միտք ունեցողի համար, բայց իրականում… դրանք ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՏՈԿՈՒՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ և ցույց տալու Աստծուն, որ մենք իսկապես վստահում ենք Նրան, հավատում ենք, որ մեր Երկնային Հայրը մեզ վերաբերվում է որպես Իր ամենայուրահատուկ որդիների և դուստրերի՝ թույլ տալով մեզ ունենալ մարդկային փորձառություններ, որպեսզի մի օր, վերևում գտնվող Երկնային Երուսաղեմում, կարողանանք լինել կարեկից քահանայապետներ և թագավորներ՝ կատարելագործված այն փորձառությունների միջոցով, որոնք հաղթահարվել են մարդկային պատյանում՝ մարմնում, անբարենպաստ պայմաններում, երբ թույլատրված էր չարի ներկայությունը, որը թույլատրվում էր որպես «փորձադաշտ» Աստծո կողմից կանչվածների համար:
Նա ով կարող է պատշաճ հավատք դրսևորել Տիրոջ և Նրա Խոսքի հանդեպ, կարող է ուրախանալ:
Տերն այժմ փնտրում է նրանց, ովքեր կարող են ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԵՐՊՈՎ ՎՍՏԱՀԵԼ Իրեն, ինչ էլ որ լինի. Նա փնտրում է նրանց, ովքեր կքայլեն հավատքով, ոչ թե երևույթով (2 Կորնթացիս 5.7):
Նրանք, ովքեր այժմ չեն կարող հավատքով քայլել, հնարավորություն կունենան քայլել երևույթով շատ շուտով, երբ կհաստատվի թագավորությունը: Նրանք իսկապես լավ բաժին կունենան, բայց այն բաժինը, որը Աստված հատուկ շնորհել է հավատարիմներին, իր Որդու հետ համատեղ ժառանգությունն է թագավորությունում:
Ուրեմն, եկեք մենք, որ ընդունել ենք Տիրոջը և Նրա Խոսքը, ԴԵՆ ՆԵՏԵՆՔ ամեն ԿԱՍԿԱԾ և ՎԱԽ, և ուրախությամբ ապրենք օրեցօր՝ ձգտելով քայլել Նրա հետքերով, ով մեզ սիրեց և գնեց Իր թանկագին արյամբ:
«Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է» (Նեեմիա 8.10):
Սա այն ուրախությունն է, որը Աստված է տալիս, այն ուրախությունը, որը գալիս է գիտակցելուց, որ Տերը մեր ամրոցն է, և որ ոչ մի դժբախտություն չի կարող մեզ պատահել առանց Նրա գիտության, և որ Նա խոստացել է, որ ամեն բան բարու գործակից կլինի նրանց համար, ովքեր սիրում են Իրեն ողջ սրտով, մտքով, հոգով և զորությամբ:
«Մեր ներկայիս ճամփորդությունը դեպի երկնային Երուսաղեմն է՝ թագավորությունը … խորանի (վրանի) վիճակում սպասում ենք հավիտենական պայմաններին, որոնք Աստված խոստացել է մեզ»:(R3677):
«Ճշմարիտ երկրպագողները հոգով ու ճշմարտությամբ կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն իրեն այսպիսի երկրպագողների է ուզում: Աստված Հոգի է ու նրան երկրպագողները պիտի հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ.4:23-24):
Հիսուսն ասաց նրանց. «Իմ կերակուրն այն է, որ Ես Ինձ ուղարկողի կամքն անեմ և Նրա գործը կատարեմ» (Հովհ.4:34):
Մի՞թե սա չէ նաև մեր նպատակը՝ այստեղ ավարտել մեր «առաքելությունը» որը ավարտելու համար է մեզ կանչել մեր երկնային Հայրը:
Քրիստոսի մարմնի անդամները պետք է կրեն ամեն ցավ, տառապանք և ծաղրանք հանուն Քրիստոսի՝ հաղթելով մարմնի ճակատամարտում, որի արդյունքում ունենում ենք ամենամեծ ուրախությունները Քրիստոսի Հոգով, և հաղթանակ ամեն չարի նկատմամբ, որը շրջապատում էր մեզ, որպեսզի հասնենք Աստվածային Սիրո ամենաբարձր ձևին՝ ԱԳԱՊԵ սիրուն, որը «չար բան չի մտածում» (Անգլերենում՝ «չգիտի չար բան» (Սաղմոս 101:4, 1Կորնթացիս 13:5):
Հոգով և ճշմարտությամբ երկրպագելը չի նշանակում պարզապես աղոթք, փառաբանություն, աղաչանք և գոհություն հայտնել:Այն ավելի խորն է, քան այս ամենը և պարուրում է զգացմունքները, սրտերը և, հետևաբար, նշանակում է.
Ոչ թե երկրպագության գործողություն, այլ ավելի շուտ երկրպագության ԿՅԱՆՔ
Սա նշանակում է կյանք, որում Հոգուց ծնվելու և աստվածային ծրագրի գիտության միջոցով մարդը այնպես է մեկ դառնում Աստծո և Նրա ծրագրի բոլոր հատկանիշների հետ, որ մեր Տիրոջ խոսքերով, Հոր կամքը կատարելն է դառնում նրա կերակուրն ու ըմպելիքը:
Սա է «հոգով և ճշմարտությամբ երկրպագելու» իսկական նշանակությունը։Այն կարտահայտվի նաև կյանքի բոլոր գործերում և խոսքերում:
«Տիրոջ ժողովրդի առանձնաշնորհումն է սա՝ խնդրել, որպեսզի ունենան ուրախության լիությունը»:
Մենք ունենք այս ուրախությունը և «Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է», և մենք մեծապես ուրախանում ենք այն փառավոր բաների հույսով, որոնք Հայրը պահել է մեզ համար և որոնք Սուրբ Հոգին հայտնում է Խոսքի միջոցով։
«Ուրախ քրիստոնյան գոհունակ քրիստոնյան է։ Շնորհակալ քրիստոնյան նա է, ով լավագույն կերպով է օգտագործում իր կյանքը: Սրտի գոհություն դրսևորելու շնորհիվ նա ավելի լավ պատրաստված կլինի թագավորության համար»(R5203):
«Երախտագիտության շնորհիվ մեզ բաժին հասած յուրաքանչյուր փորձություն և զոհաբերություն կթվա համեմատաբար փոքր և հեշտ, և մեր հանդեպ Աստծո բոլոր ողորմությունները և բարիքները կլինեն համեմատաբար մեծ, հրաշալի և ոգեշնչող» (R2723):








