Քրիստոնյական պայքար

Երկնային Մանանա

Նեղությունները կրիր ինչպէս Քրիստոս Հիսուսի բարի զինվոր (Բ Տիմոթեոս 2:3):

Ճշմարիտ զինվորը չի վիճարկում իր գործը: Նա ուղակի պետք է  համոզվի տվյալ գործի ճշմարտացիության մեջ, նախքան այն կատարելը: Ապա նա պետք է սկսի կատարել արդար գործը՝ մերժելով դրա վերաբերյալ հակասությունները:  Նա պատրաստ է անել ամեն ինչ  այն պաշտպանելու համար: Ինչ սքանչելի է լիովին ազնիվ և հավատարիմ կերպով ծառայել Քրիստոսին:  Անասելի ուրախություն կա աջ կողմում լինելու մեջ՝ իմանալով, որ արյան դաշտից և ստվերների հովիտից այն կողմ ազատ մուտք է  հաղթական Արքայից Արքայի ուրախության և խաղաղության մեջ:  Ունենալով այդ հույսը ոչ ոք չպետք է նահանջի ճակատամարտի դժվարությունից, չպետք է  վախենա թշնամու զայրույթից, և չպետք է դողա քաղցի, ծարավի, մերկության, վերքերի կամ մահվան անորոշության առջև:

Հավատի բարի պատերա՛զմ մղիր, և բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առջև (Ա Տիմոթեոս 6:12):

Անկախ նրանից, թե մեր պատերազմը կլինի ավելի հրապարակավ կամ ավելի նեղ անձնական, միևնույնե այն պետք է մնա որպես պատերազմ,  և այն կլինի ավելին քան պատերազմը՝ պետք է դիտվի առաջընթաց և հաղթանակ, այլապես մենք երբեք չենք կարողանա ընդունվել Տիրոջ կողմից որպես «հաղթողներ»:  Բոլորս մեր մտքում պետք է նկատի առնենք ևս մեկ միտք … Տերն Իր գնահատումն անելիս ավելի շատ նկատի կառնի այն հոգին, որով առաջնորդվել ենք, քան մեր ջանքերով ապահովված արդյունքները: Այս տեսանկյունից եկեք հոգանք ոչ միայն այն մասին, որ մենք մեր ուժերով անենք այն, ինչ մեր ձեռքերը կարող են անել, այլ նաև, որ Տիրոջը և Նրա գործին ուղղված մեր յուրաքանչյուր զոհաբերությունը և նվերը այնքան լինի սիրով և նվիրվածությամբ լի, որ Տերն անպայման հավանություն տա դրան.  քանի որ այդ ամենը արվել է Նրա համար և Նրա հանդեպ սիրուց, այլ ոչ թե ունայն փառքի ձգտումից:

Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք (Ա Կորնթացիներ 9:24):

Հաղթանակը նվաճելու համար մենք պետք է ոչ միայն կրենք Աստծո սպառազինությունը, այլև պետք է հերոս լինենք կռվի մեջ և ուժգին պատերազմ մղենք աչքի և մարմնի ցանկությունների ու կյանքի հպարտության, և արդարության ու մաքրության բոլոր թշնամիների դեմ: Սերը Տիրոջ, ճշմարտության և արդարության հանդեպ, պետք է ոգեշնչի մեզ, այլապես մենք երբեք հաղթողներ չենք լինի:  Միայն սերը մեզ հավատարիմ կպահի մինչև մահ, և մեզ կօգնի մասնակցել սրբերի ժառանգությանը՝ լույսի ներքո:  Երբ ջերմեռանդ սերը ղեկավարում է սիրտը, նշանակում է, որ սիրտն ամբողջությամբ ենթարկվում է Տիրոջը, և դա նշանակում է, որ ճակատամարտի ինը տասներորդն արդեն հաղթահարված է:  Բայց նույնիսկ այդ ժամանակ, ինչպես ասում է առաքյալը (Հուդա 21), մենք պետք է մեզ պահենք Աստծո սիրո մեջ, արթուն, աղոթքի և եռանդի մեջ,  և շնորհքը կշատանա այնտեղ, որտեղ սերն առատ է:

Եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք (Հռոմեացիներ 8:13):

Պայմանները, որոնցով մենք կարող ենք պահպանել մեր մտերմությունը Տիրոջ հետ, և Առաջին Հարության փառքում բաժին ունենալու մեր հույսը, հստակորեն սահմանված են, ներառյալ մարմնական արարքները մեռցնելը՝ մարմնական հակումները զսպելը, նրանց մահապատժի ենթարկելը՝ խաչելով նրանց՝ գործածելով դրանք Տիրոջ և Նրա գործի ծառայության մեջ: Մարմնի թուլությունների դեմ նման պայքարն առաքյալը կոչում է «պատերազմ»: Նա ասում է, որ մարմինը պայքարում է հոգու դեմ, իսկ հոգին, իր հերթին, պայքարում է մարմնի դեմ, քանի որ այդ երկուսը հակառակ են և այդպես է լինելու մինչև կյանքի վերջը և եթե հոգին կարողացել է իր ուժերի ներածին չափով պայքարել մարմնի թուլությունների դեմ, ապա Տերը այդ հաղթանակը ամբողջական կհամարի՝ Փրկչի վաստակի շնորհիվ:

Մի հաղթվիր չարիցը, այլ բարիովը հաղթիր չարին (Հռոմեացիներ 12:21):

ՄԵՆՔ երբեք չպետք է ընդունենք կամ գործածենք չար խոսքեր, մեթոդներ կամ բարքեր: Դա անելը նշանակում է ժամանակավորապես միանալ թշնամուն կամ ընդունել, որ նրա գործիքներն ու մեթոդներն ավելի լավն են, քան Առաջնորդինը, որին մենք պատկանում ենք: Զայրույթին զայրույթով, չար  գրությանը չար գրությամբ, դառը խոսքերին դառը խոսքերով, զրպարտությանը զրպարտությամբ, հալածանքին հալածանքով, հարվածին հարվածով պատասխանելը կնշանակի փորձել չարին չարությամբ հաղթել: Սա, ինչը բնական է մեր ընկած բնության համար, այն է, ինչից մեզ պատվիրված է խուսափել, որպեսզի մենք կարողանանք ավելի հիմնովին մշակել նոր բնությունը:  Հակառակորդի կողմից մոլորվելն ու իր մեթոդներն օգտագործելը վերոնշյալ  ձևերից որևէ մեկով, նշանակում է պարտվել չարին:

Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, աղոթքում հարատևեք  (Հռոմեացիներ 12:12):

ԱՅՍՏԵՂ է քրիստոնյայի կյանքի մեծ ճակատամարտի կարևոր հատվածը։  Նա պետք է պայքարի հին բնության բնական հակումների դեմ և վստահորեն ակնկալի հաղթանակը իր Փրկության մեծ Առաջնորդի ուժով: Նա չպետք է ենթարկվի բարեկեցության շողոքորթ և խաբուսիկ ազդեցություններին, ոչ էլ թուլանա դժբախտության բեռի տակ: Նա չպետք է թույլ տա, որ կյանքի փորձությունները թունավորեն կամ կարծրացնեն իր տրամադրվածությունը, դարձնեն իրեն մռայլ, տխուր, դառնացած կամ անբարյացակամ: Նա չի կարող նաև թույլ տալ, որ հպարտությունը, ցուցամոլությունը կամ ինքնահավանությունը աճեն և սնվեն ժամանակավոր բարիքներով, որոնք Տիրոջ նախախնամությամբ նրան տրվել են փորձելու՝ որպես տնտեսի իր հավատարմությունը:

Զգույշ կացէք անձերիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերությունով եվ արբեցությունով եվ ապրուստի հոգսերով (Ղուկաս 21:34):

Մենք հասկանում ենք, թե ինչպիսի աշխատանք է մեզ սպասվում, և խոհեմության, զգոնության և կայունության որքան մեծ անհրաժեշտություն կա: Սա կենսական աշխատանք է, սա կենսական պայքար է հզոր թշնամու դեմ, որը թաքնվել է մեր մարմնում: Արտաքին ուժերն իրապես ուժեղ են, բայց առավել պետք է զգուշանալ մեր մեջ առկա բախումներից: Եթե որոշակի չափով մենք թունավորվում ենք աշխարհիկ ոգով, եթե մենք  բացում ենք ինքնագովասանքի, հարմարությունների հանդեպ սիրո, հաճույքների, նախանձի նկատմամբ տարբեր հին հակումների, չար դիտավորությունների, մեծամտության, փառամոլության, ինքնափառաբանման, տաքարյունության,  ամբարտավանության, ցասման, անմիաբանության և նմանատիպ այլ երևույթների հանդեպ ուղին  (անգամ աննշան չափով), օ, որքա՜ն մեծ է  վտանգը, որին մենք ենթակա ենք:

Հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար (Հուդա 3):

Մեր բարի հավատի պայքարը հիմնականում Աստծո Խոսքի մեր պաշտպանությունն է, որն իր մեջ ներառում է նաև Աստծո բնույթի պաշտպանությունը: Այն ենթադրում է մեր՝ Ճշմարտության կողմը ցանկացած գնով կանգնելու և հակառակորդների ցանկացած քանակի դիմադրելու իրավիճակ՝ ընդդեմ մարդկային հավատալիքների և տեսությունների, որոնք աղավաղում են ուրախության բարի լուրը, որը հռչակել են Տերն ու առաքյալները և որն, ի գոհություն Աստծո, կլինի նաև բոլոր մարդկանց համար: Առաքյալն ասել է.ՙԵս այստեղ եմ ավետարանը պաշտպանելու համար  [Ճշմարտությունը]՚: Մենք չենք կարող չպաշտպանել Ճշմարտությունը: Ճշմարտությունը ներկայացնում է Աստծուն, ներկայացնում է Քրիստոսին, իսկ դա նշանակում է, որ այն հանդես է գալիս՝ որպես մեր դրոշ, և մենք, որպես իրական ռազմիկներ, պետք է պաշտպանենք մեր դրոշը մինչև մահ:

Որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եվ հոգին մարմնին հակառակ. Եվ սրանք իրար հակառակ են (Գաղատացիներ 5:17):

Սա մեծ և մշտական պայքար է, քանզի չնայած նոր կամքը հայտարարում է իր մասին,  ստրկացնում է մարմինը և հարկադրում նրան ենթարկվել նոր մտքին, ամեն դեպքում մահկանացու մարմինն իրականում դեռևս մահացած չէ, այն մշտապես հաղորդակցվում է աշխարհի և հակառակորդի հետ և մշտապես խրախուսվում է նրանց կողմից, ինչպես նաև քաջալերվում է երկրային հոգսերով, փառասիրությամբ, գործելակերպով, ձգտումներով, հակասություններով և մեր  նոր կամքին  չենթարկվելով: Ոչ մի սուրբ  զերծ չի մնում  այդպիսի փորձություններից՝ դրսի և ներսի պայքարից: Սա պայքար է մինչև վերջ, հակառակ դեպքում մեծ պարգևը, որի համար մենք պայքարում ենք, ձեռք չի բերվի: Եվ չնայած Տիրոջ կողմից ողորմածության և մշտական գոտեպնդման օգնությամբ  Նոր Արարածը  իրեն է ենթարկում մահկանացու մարմինը, ամեն դեպքում այս դիմակայությունը չի կարող դադարել մինչև մահ:

Քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր ոգին (Առակներ 25:28):

Ինքներս մեր դեմ պայքարը ամենամեծ պայքարն է, և մենք ունենք Տիրոջ խոսքն այն մասին, որ ՙիրեն [իր միտքը, կամքը] տիրապետողը քաղաք գրավողից լավ է՚, քանի որ մեծապես սովորել է  օգտագործել ճշմարիտ բնույթի մարտականությունը ճիշտ ուղղությամբ՝ իրեն վերահսկելով: Հենց այն բանից հետո, երբ մենք ունեցանք մեր մեջ մեղքի և եսասիրության դեմ պայքարի, մեր սեփական աչքերից գերանները հանելու, բարկությունը, չարությունը, ատելությունը և մեր սրտերում  ու մարմիններում երկպառակությունը ճնշելու նշանակալից փորձ, դաժան պայքարից և ձեռքբերված փորձից հետո մենք պատրաստ կլինենք աջակցել եղբայրներին, աջակցել մեր մերձավորներին իրենց դժվարություններում, օգնել  նրանց  հաղթահարել իրենց խոչընդոտները և թուլությունները:

Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը…  ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար (Բ Կորնթացիս 10:4,5):

Անհրաժեշտ է հիշել, որ Աստծո կողմից ընդունվելու, նրա հանդեպ սիրո և Նրա հանդեպ հավատի առաջին պայմանը Նրա Խոսքին նվիրված  հնազանդությունն է: Անհրաժեշտ է նաև հիշել, որ երկրորդ առանձնահատկությունը, որը Նա կորոնի մեր մեջ, սերն է եղբայրների նկատմամբ, պատրաստակամությունը գնալ, ջանալ, տառապել և մահանալ նրանց համար, ովքեր Աստծո իրական, ճշմարիտ զավակներ են և ձգտում են ընթանալ Նրա ուղիներով:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն