Քրիստոնյական բնավորության շնորհները

Երկնային Մանանա

Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից (Ա Տիմոթեոս 1:5):

Ուստի, մենք պետք է հստակ գիտակցենք այն փաստը, որ մեր մեջ և մեզ համար բոլոր աստվածային գործերի վերջնական նպատակը, և մեզ տրված բոլոր աստվածային խոստումների գերագույն նշանակությունը սիրո զարգացումն է, որը աստվածային է, որովհետև  Աստված սեր է: Եվ որպեսզի այս սերը զարգանա մեր մեջ, Տիրոջ կողմից նախատեսված իմաստով և չափով, անհրաժեշտ է, որ այն բխի մաքուր սրտից՝ լիովին համաձայնեցված Տիրոջ և Նրա սիրո օրենքի հետ, և ամբողջովին հակադրվի հակառակորդին և նրա եսասիրության օրենքին:

Զգո՛ւյշ եղեք, որ չարի փոխարեն չարով չհատուցեք, այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք (Ա Թես. 5:15):

Աստվածաշնչյան չափանիշի համաձայն, Քրիստոսի ընտրյալ եկեղեցին պետք է լինի աշխարհի բոլոր մարդկանցից ամենանուրբը, ամենաքաղաքավարին, ամենամեծահոգին, և այդ ամենը բացարձակ իմաստով՝ ոչ միայն ըստ արտաքին բարետեսության, մեղմության և այլնի, ինչպես ընդունված է աշխարհում, այլև ըստ բարության, քաղաքավարության, և մեծահոգության որը բխում է սրտից, բխում է Տիրոջ ոգու և ճշմարտության հոգու, սիրո հոգու և արդարության հոգու գնահատումից:

Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. Միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ (Միքիա 6:8):

Այն որ այս պահանջներն ամենաողջամիտն են կընդունեն բոլորը:  Ակնհայտ է, որ Աստված չի կարող ավելի քիչ պահանջել նրանցից, ում կրթում է, որ լինեն աշխարհի ապագա դատավորներ: Այնուամենայնիվ, մարգարեի մատնանշած բոլոր երեք հատկությունները կենտրոնացած են մեկ բառի մեջ՝ Սեր:  Սերը պահանջում է, որ մենք արդար վարվենք մեր հարևանների, եղբայրների, մեր ընտանիքների, ինքներս մեզ հետ.  որ մենք ձգտենք ավելի շատ հարգել ուրիշների իրավունքները, նրանց ֆիզիկական, բարոյական և մտավոր իրավունքները, ինչպես նաև նրանց ազատությունները.  և որ, հարգելով դրանք, մենք  ոչ մի կերպ չպետք է ձգտենք դրանք սահմանափակել կամ ժխտել:

Ողորմածությունն ու ճշմարտությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա (Առակներ 3:3):

Թեև արդարությունը սիրո պատվիրանի առաջին հատկանիշն է, այն միակը չէ նրա պահանջներում: Անհրաժեշտ է, որ մեր սերը գերազանցի խիստ արդարությանը և մղի մեզ ողորմություն և ներողամտություն ցուցաբերելու: Այս կերպ ողորմություն ցուցաբերելով՝ մենք նորից ու նորից կրկնօրինակում ենք աստվածային սերը… Հետևաբար, ուրիշների նկատմամբ մեր վարվելակերպում, ովքեր, ինչպես և մենք, ընկած են և անկատար, պետք է հիշենք այս հատկանիշը և լինենք ոչ միայն արդար նրանց հանդեպ, այլև ողորմած, մեծահոգի, բարի, նույնիսկ անշնորհակալների հանդեպ, որպեսզի մենք մեր եկնային Հոր զավակները լինենք:

Օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ (Ա Տիմոթեոս 4:12):

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ձգտի լինել ընդօրինակման արժանի՝ իր առօրյա կյանքում Քրիստոսին ընդօրինակելու անկեղծ, հավատարիմ ցանկության և Նրան ծառայելու կենդանի եռանդի օրինակ: Այնուամենայնիվ, մեր ներկա կյանքում մենք չենք կարող հուսալ, որ մենք կդառնանք կատարելության, բարոյական գերագույն շքեղության և սրբության գեղեցկության օրինակներ: Մենք այդպիսի օրինակ ունենք միայն Քրիստոսի՝ մեր Տիրոջ մեջ: Պողոս Առաքյալը երբեք այս իմաստով չի ասել. «Ընդօրինակե՛ք ինձ», կամ «Ընդօրինակե՛ք մեզ», այլ իրականում ասել է. «Ընդօրինակեք ինձ, ինչպես որ ես էլ Քրիստոսին» (Ա Կորնթացիներ 11:1): Առաքյալը կատարելության հասնելու անկեղծ ջանքերի հիանալի օրինակ էր, բայց ոչ վերջնական կատարելության, որը միայն Քրիստոսի մեջ էր: Եվ այն, ինչին և մենք պետք է հետևենք՝ նրա ջանասիրությունն ու եռանդն է, որ ձգտում է ընդօրինակել Քրիստոսին և կատարել Նրա կամքը:

Եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է  (Ա Հովհաննես 4:12):

Ես Աստծո գնահատմամբ ինչ-որ բան եմ, թե՝ ոչինչ, պետք է չափվի ոչ թե իմ գիտելիքներով, համբավով կամ պերճախոսությամբ, այլ Աստծո, Նրա զավակների, Նրա գործի, առհասարակ՝ բոլոր մարդկանց և նույնիսկ թշնամիների հանդեպ իմ սիրով։ Ուստի, բնավորությունը գնահատելիս մենք պետք է առաջին տեղում դնենք սերը և այն դիտարկենք իբրև Աստծո կողմից ընդունված լինելու և Նրա հետ մտերմության առաջին չափանիշ։ Սուրբ Հոգուց ծնվածները պետք է լավ բնավորություն ունենան։ Մեզ խավարից Իր սքանչելի լույսի մեջ կանչող Աստծուն մեծարելու լավագույն ճանապարհը մեր կյանքում և առօրյա գործերում սիրո ոգու դրսևորումն է։

Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք  (Ա Թես. 5:5,6):

Քրիստոնյան՝ որպես Տիրոջ աշակերտ, որպես Քրիստոսի դպրոցի աշակերտ, նախապատրաստվում է Հազարամյա թագավորության մեջ իր տեղը զբաղեցնելու, այն է՝ նրա փառքից, պատվից և անմահությունից բաժին ունենալու համար… Ուստի տեսնում ենք Սուրբ Գրքի հաճախակի խրատների անհրաժեշտությունը, որպեսզի Տիրոջ ժողովուրդն արթուն լինի, ոչ թե նիրհի, ոչ թե պարապ, ոչ թե ծանրաբեռնված լինի այս կյանքի հոգսերով, այլ հոգով ջերմեռանդ լինի՝ ծառայելով Տիրոջը: Տիրոջը ծառայելը նախ հնարավորինս լիակատար ներդաշնակության մեջ լինելն է Աստծո կամքի հետ և աստվածային պատկերին հնարավորինս նման լինելը, և երկրորդ՝ խրատներով և օրինակներով օգնելը մյուս կանչվածներին, որ անցնեն նույն նեղ ճանապարհով։

Քանի որ սրանք ամենը հալվելու են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնվիք սուրբ եվ աստվածապաշտ վարքում (Բ Պետրոս 3:11):

Աստվածանմանությունը, անշուշտ, չի կարող ներառել որևէ բամբասանք, որևէ անմաքուր կամ անսուրբ զրույց, որևէ անհավատարիմ կամ ըմբոստ խոսք:  Թող նման բաները հեռու մնան բոլոր նրանցից, ովքեր անկեղծությամբ և ճշմարտությամբ են արտաբերում Քրիստոսի Անունը: Եվ եկեք ամեն օր հիշենք մեր հաշիվները մաքրել Տիրոջ հետ, համոզվել, որ ունայն խոսքեր, չզղջացած գործեր և հետևաբար չներված լինելու հանգամանքներ չկան, որ մեր դեմ գործեն։ Եթե ամեն օր մենք մեր հաշիվները մատուցենք Աստծուն և փնտրենք Նրա շնորհը  յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի մեծ զորությամբ հաղթահարելու համար, մենք արդարացված կլինենք դատաստանի ժամանակ և հավանության կարժանանանք Աստծո առջև Քրիստոսի միջոցով՝ ունենալով Նրա Սուրբ Հոգու վկայությունը, որը վկայում է մեր հոգուն որ մենք նրան հաճելի և ընդունելի ենք:

Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին (Գաղատացիներ 6:10):

ՔՐԻՍՏՈՆՅԱՆ պետք է պատրաստ լինի բարիք գործել բոլոր մարդկանց՝ իր ժամանակի և հարմարավետության հաշվին, և պետք է պատրաստ լինի իր կյանքը տալ եղբայրների համար։ Նա օր օրի պետք է հնարավորություններ փնտրի հաջորդ օրը իր կյանքը տալու համար, օրինակ՝ Ճշմարտության տարածմանը իր ժամանակը տրամադրելով կամ Տիրոջ եղբայրներին որևէ կերպ օգնելով, որպեսզի հագնեն Աստծո սպառազինությունը և դիմակայեն չար օրվան:

Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ քայլենք (Հռոմեացիներ 13:13):

Յուրաքանչյուր ոք պետք է հոգա, որ ազնիվ լինի ոչ միայն դրամական հարցերում, այլև իր հարևանների նկատմամբ, եղբայրների նկատմամբ և, ամենակարեվորը, ազնիվ լինի Աստծո եվ իր հավատքի վերաբերյալ իր խոստովանություններում: Փորձությունը այսպես է կատարվում. ովքեր ավելի շատ են սիրում մարդկանց տված փառքը, քան այն փառքը, որ Աստծուց է շնորհվում, ովքեր անազնվորեն պատրաստ են խոստովանել և դավանել սուտը, նրանց թույլ կտրվի տրվել իրենց ստին և կործանել իրենց հավերժական շահերը, դրանով իսկ ապացուցելով իրենց անպիտանությունը Թագավորության համար:

Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան (ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:15):

Մեր հոգսերն ու վշտերը  Տիրոջ մոտ տանելը միշտ մեր օրհնյալ առանձնաշնորհն է.  «Որովհետև Նա գիտի, թե ինչպես կյանքի վշտի մեջ օգնել քեզ »:  Նա դա անում է՝ փորձի միջոցով մեզ ցույց տալով բոլոր երկրային բաների ունայնությունը և հոգու փափագները բավարարելու կամ վիրավոր ոգին մխիթարելու դրանց բացարձակ անկարողությունը:  Այնուհետև գալիս է այն միտքը, որ որքան էլ անցանկալի են մեր ապրումները, դրանք շուտով կավարտվեն.  և եթե մենք թույլ տանք, որ դրանք այդպես կատարվեն, ապա դրանք մեր մեջ միայն արդարության խաղաղարար պտուղներ կբերեն, և մեր մեջ կզարգացնեն ուժեղ և վեհ բնավորություն, կարգապահություն՝ լիովին ինքնատիրապետման հարցում, խոհեմ մտածողություն, տառապանքներին համբերող տոկունություն և սիրառատ անձնվիրություն, հավատարմություն և  վստահություն առ Աստծված։

Դուք էլ պէտք է իրար ոտքերը լվանաք (Հովհաննես 13:14):

Սա նշանակում է, որ Քրիստոսի մարմնի անդամները պետք է փոխադարձ հոգատար լինեն միմյանց բարօրության համար՝ պահելու միմյանց մաքուր, սուրբ, և օգնելու միմյանց հաղթահարել այս չար աշխարհի փորձությունները, գայթակղությունները, որոնք բխում են գայթակղության երեք աղբյուրներից՝ «աշխարհից, մարմնից և սատանայից»:  Միայն այն ժամանակ, երբ մենք աճենք հոգու տարբեր շնորհներում՝ հեզության, համբերության, մեղմության, եղբայրական բարության, սիրո մեջ, մենք կկարողանանք հուսալ, որ օգտակար կլինենք ուրիշներին՝ բնավորության և կյանքի մաքրության այս զարդարանքները հագնելու և աշխարհի և մարմնի պղծություններից ազատվելու հարցում։

Սերը… բարկությամբ չի գրգռվում (Ա Կորնթացիներ 13:5):

Թեև ի բնե չարությունը, ժառանգական արատները և նյարդային խանգարումները կարող են հանգեցնել ոգու դյուրագրգռության, անտարբերության և վրդովմունքի, Տիրոջ Հոգով լցված յուրաքանչյուր սիրտ պետք է հակադրվի իր մարմնում առկա չարին և պետք է բարի պատերազմ մղի դրա դեմ: Չի կարելի ասել, — «Ահա, ես այսպիսին եմ», քանի որ ընկած բնության բոլոր ուղիները արատավոր են. նոր բնության գործն է հաղթահարել հին բնությունը այս, ինչպես նաև մարմնի և սատանայի այլ գործերում. և քչերն են ցույց տալիս մեր մերձավորներին ավելին, քան այս Սիրո շնորհի զորությունը: Այս շնորհը, երբ աճում է, պետք է քաղցրասիրտ դարձնի Աստծո յուրաքանչյուր զավակին:

Գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ ամրացնում (Ա Կորնթացիներ 8:1):

ԲՈԼՈՐ նրանք, ովքեր ձգտում են ուսուցանել աստվածային ծրագիրը ուրիշներին, ենթարկվում են հատուկ գայթակղությունների, այնպես որ Տիրոջը և Նրա ժողովրդին ծառայելու պատիվը պահանջում է Սուրբ Հոգու շնորհների համապատասխանաբար ավելի մեծ չափաբաժին, ինչպես նաև գիտելիք… Հետևաբար, ով էլ լինի ուրիշների ուսուցիչը՝ որպես Տիրոջ խոսափող, պետք է իր մեջ զարգացնի Սուրբ Հոգու բոլոր տարբեր շնորհները, ներառյալ հեզությունը.  որ դրանց ամբողջությունը (Սերը) գիտելիքի հետ համակցված կարողանա հաստատել իրեն, ինչպես նաև  նրանց, ում նա ծառայում է:

Եվ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մէջ Քրիստոս Հիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարյալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ  (Ա Պետրոս 5:10):

Մենք կարող ենք հասնել այդ ցանկալի վիճակին միայն  դժվարությունների նկատմամբ դիմացկունության շնորհիվ՝ որպես Քրիստոսի բարի զինվորներ, այսինքն  կատարյալ ինքնատիրապետման և հաստատված հավատի, համբերատարության, առաքինության, կայունության միջոցով չարի դեմ պայքարելու կարողության և Քրիստոսի ու Նրա խոստման խոսքի միջոցով կայուն ու անփոփոխ անդորրի շնորհիվ: Անկասկած առաքյալն  այդ փորձն ձեռք էր բերում Աստծուն ծառայության երկար տարիների ընթացքում, և այդպես պետք է լինի մեր դեպքում: Թող որ յուրաքանչյուր անցնող տարի մեզ առավել մերձեցնի կատարելության  փառահեղ բարձրունքին:

Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը (Եսայիա 55:3):

Բոլոր նրանք, ովքեր զգում են արդարության քաղց և ծարավ, որոնց հոգիները ծարավ են Աստծուն, ինչպես եղջերուն աղբյուրի, և ովքեր, գտնելով Նրան, իրենց նվիրել են Նրան և ստացել Սուրբ Հոգու օծումը, որը վկայում է նրանց հոգուն, որ նրանք Աստծո որդիներ են, և ովքեր, որպես օծյալ որդիներ, իրենց մեջ կարող են բացահայտել իրական որդիներին արժանի գծեր՝ նվիրվածություն, հավատարմություն, ջերմեռանդություն, եռանդունություն, քաջություն, խոհեմություն և այլն, կազմում են այն դասակարգը, ում հետ Աստված կնքել է հավիտենական ուխտ, որին պատկանում են «անփոփոխ ողորմությունները՝ Դավթին խոստացված»:

Եվ ամենքը վկայում էին նրան, ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից (Ղուկաս 4:22):

Այս բառերը,  որքան հնարավոր է, պետք է լինեն  Տիրոջ հետևորդների  առանձնահատկությունը. նրանց խոսքը պետք է լի լինի շնորհով, զսպվածությամբ՝ սիրտը մինչև եզրը լցնելով  Ճշմարտության և այն սիրողների ու որոնողների հանդեպ սիրող համակրանքով: Նրանց խոսքերը միշտ պետք է  գտնվեն բանականության և արդարության սահմաններում, ինչպես նաև խստորեն համապատասխանեն Տիրոջ Խոսքին: Նրանց գործելակերպը, վարքագիծը, որպես կենդանի նամակներ, պետք է համաձայնեցվեն  այդ ամենի հետ այնպես, որ անգամ նրանց թշնամիները  հիանան և  ընդունեն, որ նրանք եղել են Հիսուսի հետ և սովորել են Նրա մոտ:

Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիվ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող, Հակառակողներին հանդարտությունով խրատել. (Բ Տիմոթեոս 2:24,25):

Ոմանք թանկագին Տիրոջ ժողովրդից շատ են վնասել Ճշմարտության ազդեցությանը՝  աստվածային ծրագրի մասին խոսելով չափազանց ինքնավստահությամբ (հատկապես կրթվածներին): Հեզությունը գանձ է ամենուր,  որտեղ էլ որ այն  գտնվի, և այն հատկապես ցանկալի է որպես Ճշմարտության օգնական և պարսատիկ: Թող որ ճշմարտությունը  բաց թողնվի պարսատիկից ամբողջ ուժով, որքան այն կարող է տանել, բայց միշտ հեզությամբ և խոնարհությամբ: Հուշող հարցերի ձևով ներկայացված Ճշմարտությունը ամենահամոզիչն է լինում:

Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք (Ա Թեսաղոնիկեցիս 5:18):

Ամբողջ սրտով լինելով Տիրոջ հետ ընդհանրության մեջ և ամբողջությամբ նվիրվելով Նրա կամքի կատարմանը՝ Աստծո ժողովրդից բոլորը ոչ միայն Նրանից օրհնություն են աղաչում ամեն օրվա սկզբում և իրենց երախտապարտությունն են մատուցում նրա ավարտին, այլ նաև բոլոր կենսական գործերում փորձում են հիշել, որ իրենք ամեն ինչ նվիրել են Տիրոջը և հավատով դեպի Նա են բարձրացնում իրենց աչքերը կյանքի բոլոր գործերում: Կախված այն բանի կարևորությունից, ինչի դեմ նրանք պայքարում են, նրանք հավատով գիտակցում են Աստծո կանխատեսման՝ իրենց կյանքի բոլոր հետաքրքրությունների հետ կապը և դրա համար իրենց երախտագիտությունն են հայտնում: Այդպիսին է Աստծո կամքը մեզ համար. նա ուզում է, որպեսզի մենք ապրենք Իր կամքի և Իր օրհնության հանդեպ մշտական ուշադրության վիճակում. նա դա ցանկանում է մեզ համար, քանի որ այդպիսի վիճակը ամենաբարենպաստն է նեղ ճանապարհով մեր առաջխաղացման համար, և այն ավելի լավ է օգնում մեզ մեր կոչումը և ընտրությունը ավելի ամուր դարձնելու գործում:

Սերը… բարի է (Ա Կորնթացիս 13:4):

Փողոցում  յուրաքանչյուր հանդիպող  մեղսագործին  դատապարտելը  վայել է Տիրոջ ժողովրդին ոչ ավելին, որքան  բոլոր անբարետես մարդկանց ասելը, թե նրանք ոչ այնքան գեղեցիկ են:

…Քաղաքավարությունը քրիստոնեական բնավորության մի մասն է: Աշխարհում այն կարող է փայլալաք լինել, բայց  քրիստոնյայի մոտ այն  լոկ  արտաքին փայլ չէ, այլ արտացոլում է սրտի իրական զգացմունքները, որոնք զարգացել  են  կյանքի ոգու՝ սիրո նկատմամբ: Սերն տանում է բարության, համբերատարության, սիրալիրության և այլնի և անգամ անհնազանդության դեպքում այն չի շտապում կտրուկ խոսքերով և կխուսափի դրանից այնքանով, որքան թույլ կտա պարտքը:

Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը. Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին (Ա Պետրոս 2:12,19):

Մեզ հնարավոր է նախատեն և վարկաբեկեն, բայց բոլոր նրանք, ովքեր մեզ գիտեն և ովքեր մեզ հետ գործ ունեն, պետք է սեփական փորձով համոզվեն մեր՝ սկզբունքին հավատարմության մեջ, մեր  ձգտման մեջ, որ մեր շուրթերի խոսքերը, մեր սրտերի խոհերը և վարքը կյանքում հաճելի լինեն Տիրոջը, պատիվ բերեն Նրա անվանը և Նրա գործին, որպեսզի Աստված փառավորվի Քրիստոսի միջոցով, Ում պատկանում է փառքն ու թագավորությունը հավիտյան:

Նա էլ դարձավ՝ սաստեց նրանց եվ ասեց. Դուք չ’գիտէք՝ թէ ո՛ր հոգու էք դուք։ Որովհետև մարդու Որդին չ’եկավ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու (Ղուկաս 9:55,56):

Այդպես էլ Տիրոջ բոլոր աշակերտների դեպքում. նրանք պետք է մշտապես սովորեն խուսափել այլ մարդկանց դատապարտելու և վնաս պատճառելու խիստ հակումից՝ միաժամանակ պահանջելով ողորմածություն իրենց համար: Տիրոջ  կողմից սահմանված կանոնը կայանում է նրանում, որ մենք  պետք է  Նրանից  սպասենք ողորմածություն միայն այն ժամանակ, երբ կդրսևորենք  այդ  շնորհը այլոց հանդեպ: Բծախնդիր բնավորությունը, որը պատրաստ է մեղադրել և դատապարտել յուրաքանչյուրին, վկայում է  սրտի  սխալ վիճակի մասին, վիճակ, որից ամբողջ Տիրոջ ժողովուրդը պետք է զգուշանա: Ողորմածությունը, բարությունը, սերը՝ ահա բնավության տարրերը, որոնք Նա ցանկանում է  տեսնել  հոգևոր իսրայելացիների մեջ, և առանց որոնց մենք երկար չենք կարող մնալ՝ որպես Նրա զավակներ:

Սերը անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ (Ա Կորնթացիներ 13:6):

Իրապե՞ս բարու և չարի սկզբունքները այդքան ամուր սահմանված են իմ մտքում և իրապե՞ս  ես գտնվում են լիակատար համաձայնության մեջ այն բանի հետ, թե ինչն է ճիշտ, և հակադրվու՞մ եմ  չարին այնքան, որ չեմ խրախուսի նրան, և ինչ էլ, որ պատահի, կդապարտե՞մ այն, եթե այն անգամ  ինձ օգուտ է բերում: Արդյո՞ք ես  բարու, ճշմարտության հետ գտնվում են այնպիսի համաձայնության մեջ, որ չեմ կարող չուրախանալ Ճշմարտությամբ և նրա հաջողություններով անգամ նախկին ինձ մոտ ձևավորված հայացքների խախտման կամ  իմ որոշ երկրային հետաքրքրությունների վնասվելու պարագայում:  Աստծո Սերը, որը ներկայացված է այստեղ առաքյալի կողմից, որպես Տիրոջ ժողովրդի հոգի, սեր է, որը հեռու է ինքնասիրությունից և հիմնվում  է  սահմանված սկզբունքների վրա, որոնք օրեցօր պետք է ավելի ու ավելի ակնհայտ լինեն, և որոնց պետք է  միշտ և ցանկացած գնով հաստատակամորեն  հետևել:

Քրիստոսը ձեր մեջ՝ այն փառքի հույսը (Կողոսացիս 1:27):

Աստծո յուրաքանչյուր ճշմարիտ զավակ պետք է ունենա որոշակի անհատական քրիստոնեական բնավորություն, որի գոյությունը կախված չի ցանկացած այլ քրիստոնյայի հոգևոր կյանքից: Ճշմարտության Խոսքից, որը հռչակվում ու հաստատվում է այլ քրիստոնյաների օրինակով, նա պետք է քաղի այն կենսական սկզբունքները և այլն, որոնք ձևավորում են իր բնույթը,  իր սեփական հոգևոր անհատականությունը:  Յուրաքանչյուրի հոգևոր անհատականությունը պետք է այնքան բացարձակ և կոնկրետ լինի, որ եթե  սիրելի եղբայրը կամ քույրը, ում հոգևոր կյանքը սկզբում սնուցում էր մերը և առաջ էր տանում մեզ դեպի բնավորության կատարալություն, անկում է ապրել  (ինչն, ըստ առաքյալի խոսքերի,  բացառված չէ- Եբր.6:4-6; Գաղ.1:8), մենք  կշարունակենք ապրել, ի վիճակի կլինենք յուրացնել Ճշմարտության Հոգին:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն