Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա. Որ կատարյալ եվ ամբողջ լինեք, եվ ոչ մի բանի պակասություն չ’ունենաք (Հակոբոս 1:4):
Ոչ մի քայլ առաջընթացի ճանապարհին չի կարող կատարվել առանց համբերության առաքինության, և ոչ մի որակ այդքան չի զարդարում քրիստոնյայի բնավորությունը, չի ստանում խղճի հավանությունը, ինչպես՝ այն: Բոլոր առաքինություններից վեր համբերությունն է փառաբանում Աստծուն, Ում Ճշմարտությունն էլ ոգեշնչում է այդ որակը: Երկայնամիտ հեզությունը անկեղծորեն ձգտում է դեմ գնալ մարդկային անկատարությանն ու թուլություններին և ջանասիրաբար փորձում է կրկին ձեռք բերել աստվածային նմանություն։ Այն դանդաղ է զայրույթի մեջ և առատաձեռն է ողորմության մեջ: Այն արագ ճանաչում է ճշմարտության և արդարության ուղին և անմիջապես հետևում է դրանց։ Այն միշտ հիշում է սեփական անկատարությունների մասին ու կարեկցում ուրիշների անկատարությանը և թերություններին։
Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս (Ղուկաս 8:15):
Յուրաքանչյուր զոհաբերություն անող պետք է լինի հեզ, խոնարհ, դասեր քաղող, այլապես արագ կշեղվի ճանապարհից: Նա պետք է նաև սովորի զարգացնել Տիրոջ շնորհը համբերության մեջ, որովհետև անշուշտ, համբերություն է պահանջվում որպեսզի ուրանանք ինքներս մեզ և երբեմն ենթարկվենք անարդարությանը, եթե չկան ընդունելի միջոցներ խուսափելու դրանից և չվնասելու Տիրոջ գործին կամ նրա ժողովրդից որևէ մեկին: Դա նաև ենթադրում է եղբայրական բարյացակամության զարգացում և, մի խոսքով, Աստծո կամքի զարգացում մեր սրտերում և կյանքում. մասնավորապես սիրո զարգացում, որը մենք պետք է ձեռք բերենք մեծ և հաղթական չափով, նախքան մենք ավարտած կլինենք մեր երկրային զոհաբերության գործը:
Այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ (Հռոմեացիներ 5:3-5):
ՄԵԶ համբերություն է պետք, որը կարելի է ձեռք բերել միայն փորձություններով։ Մենք հավատքի կարիք ունենք, որը կարող է զարգանալ միայն կարիքի մեջ գտնվելով: Մենք փորձի կարիք ունենք մեր ապագա աշխատանքի համար, որը կարելի է ձեռք բերել միայն այնպիսի փորձառություններով, որոնք թույլ են տալիս մեզ համակվել մեր շուրջը գտնվողների տկարությունների, դժվարությունների և փորձությունների զգացմանբ, որոնց համար ծառայողներ և ներկայացուցիչներ կլինենք, երբ հասնենք գահին։ Այսպիսով, մեզ համար ներկա փորձառությունների դասը չարին դիմակայելն է, ընդ որում, ոչ թե չարի, այլ բարու միջոցով։
Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն (Բ Տիմոթեոսին 3:12):
Մենք պետք է ակնկալենք, որ կլինի հակազդեցություն և դա, անկասկած, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել մեր երկրային կյանքը: Համբերությամբ հնազանդվել այս հակազդեցությանը, նշանակում է զոհաբերել մեր սեփական նախասիրությունները, ներկա կյանքի հաճույքները` քաջ զինվորների նման դիմանալով դժվարություններին` հանուն Ճշմարտության, ինչպիսին էլ որ լինեն այդ դժվարությունները՝ հօգուտ Տիրոջ Թագավորության Նրա կամքն ու աշխատանքը կատարելու համար ջանքեր գործադրելիս: Իրապես Տիրոջ ծառայության մեջ լինելը նախևառաջ ներառում է Աստծո ծրագրի ուշադիր և շարունակական ուսումնասիրությունը, երկրորդը, նրա հոգու ըմբռնում, երրորդը՝ այդ ծրագրի իրագործման համար եռանդուն նախանձախնդրությունը և մեր կարողությունների չափով դրա իրականացմանը ծառայելը՝ ինչ գնով կամ զոհաբերությամբ էլ լինի:
Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր… բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք (Ա Թեսաղոնիկեցիս 5:14):
Սա նշանակում է, որ Աստվածային ժողովրդից ավելի հավասարակշռվածները պետք է համակրանքով վերաբերվեն և դրսևորեն համբերատար հանդուրժողականություն ոչ միայն թույլերի հանդեպ և նրանց նկատմամբ, ում քաջությունը չի բավարարում, այլ նաև բոլորի, ներառյալ նրանց նկատմամբ, ով շատ քաջ է և համառ… գիտելիքի աճը մեզ օգնում է աճել առաքինության մեջ, որն անվանվում է համբերատարություն, քանի որ երբ մենք ավելի ու ավելի ենք գնահատում երկնային Հոր հանմբերատարությունը մեր հանդեպ, այն մեզ օգնում է կիրառել նույն սկզբունքը այլոց հանդեպ:
Միտքը, որ մեր երկնային Հայրը բարեհաճություն է դրսևորել և կանչել է որևէ մեկին, մեզ պետք է չափազանց զգուշավոր դարձնի նրանում, թե ինչպես ենք մենք համագործակցում Տիրոջ հետ այդ կոչման մեջ և որքան հնարավոր է, ավելի օգտակար լինենք բոլորի համար, ովքեր մեզ հետ միասին փորձում են հետևել տիրոջ հետքերին նեղ ճանապարհով:
Եվ ձեր համբերութեամբ կ’շահէք ձեր հոգիները (Ղուկաս 21:19):
«Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եվ ամբողջ լինիք, եվ ոչ մի բանի պակասություն չ’ունենաք» (Հակ. 1:4), — բացատրում է առաքյալը: Ամբողջությամբ պարզորոշ է, որ համբերատարությունը ներառում է բնավորության նաև այլ առաքինություններ, ենթադրում է նրանց առկայությունն այս կամ այն չափով: Համբերատարությանը (Աստծո ժողովրդի մեջ) անպայման պետք է նախորդի հավատը, և համբերատարության մակարդակը մեծամասամբ որոշում է հավատի քանակը: Քրիստոնայի մոտ, ով իրեն համարում է անհամբերատար և անհանգիստ, հնարավոր է չի բավարարում հավատն Տիրոջ հանդեպ, հակառակ դեպքում նա կարող էր հանգստանալ Տիրոջ լիառատ խոստումներում և սպասել նրանց իրականացմանը: Ներդնելով խելամիտ ջանքեր և ուժ՝ նա պետք է հանգիստ կերպով թողնի բոլոր հետևանքները և ժամանակները Աստծուն:








