Աշակերտների պատրաստում

Հոգևոր Գանձեր

Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նրանց մկրտելով Հօր եվ Որդու եվ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն. Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ (Մատթեոս 28:19-20)

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԳՈՐԾԸ

Մենք, անշուշտ, մենակ չենք այս նեղ ճանապարհն անցնելիս, քանի որ ԱՍՏՎԱԾ կանչել է հավատարիմ ծառաների մի խումբ, որոնք Իր գործին նվիրաբերելով բոլոր տաղանդները` հաստատակամորեն շարունակում են իրենց ընթացքը նեղ ճանապարհով: Մենք նրանցից ոմանց գիտենք անունով ու բնավորությամբ, օրհնյալ գործում իրենց կայուն ու առաջընթաց գործունեությամբ: Ու թեև ոչ բոլորը մեծ տաղանդ ունեն, այնուամենայնիվ, նրանք օրեցօր լուռ ու աննկատ առաջ են գնում` քարոզելով կյանքի հիասքանչ խոսքերը, և ԱՍՏՎԱԾ նրանց հետ է և առաջնորդում է նրանց։ Նրանց սրտերը լի են ուրախությամբ և հույսով, և նրանք ապահով կերպով պաշտպանված են այս չար օրվա բոլոր վտանգներից: Հակառակորդի հարուցած ոչ մի վհատություն չի խանգարի նրանց, շարունակել ՏԻՐՈՋ գործն ԱՄԲՈՂՋ ԵՌԱՆԴՈՎ:

Ճշմարտությունն ամենաշատը գնահատողները նրանք են, որոնք ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ծառայում են Տիրոջը։

Եթե ​​մենք թաղենք մեր մեկ կամ մի քանի տաղանդներն աշխարհիկ հոգսերի և ծանրաբեռնվածության ծանրության տակ, որոնցից կարելի է խուսափել կամ մի կողմ թողնել, եթե դրանք թաղենք ինքներս մեր կամ մեր ընտանիքի համար ունեցած աշխարհիկ հավակնությունների տակ` լինի դա գիտության, փիլիսոփայության, երաժշտության կամ արվեստի, կամ բիզնեսի, քաղաքականության կամ հաճույքների, կամ հպարտությունն ու ախորժակը հագեցնելու վրա նվիրաբերված ժամանակը վատնելով. ապա, ինչպես անհավատարիմ ծառաները, մենք վաղ թե ուշ հայտնվելու ենք դրսի խավարի մեջ՝ ընկնելով այս «չար օրվա» թակարդներից մեկի մեջ: Եվ ավելի ու ավելի ենք խորանալու մոլորության մեջ և հեռանալու ճշմարտությունից:(R.1282)

Ավետարանական դարի այս վերջին տարիներին մենք երբևէ չենք տեսել Ճշմարտությունից շեղում այն մարդկանց շրջանում, որոնք շատ ակտիվ և ԼԻՈՎԻՆ ներգրավված էին Տիրոջ աշխատանքում, որոնց միակ նպատակն ու ցանկությունն էր հռչակել ճշմարտությունը և դրանով օրհնել մյուսներին:(R.1282)

Այդպիսիներին Տերն ասում է. «Բավական է քեզ իմ շնորհը» — «Երբէք հանցանքի մէջ չէք ընկնի։ Որովհետև այսպէս առատությունով կտրվի ձեզ մտնել մեր Տէր եվ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը»։(R.3696)

Յուրաքանչյուր թագավորական քահանա քահանայական իշխանությամբ և արժանապատվությամբ հավասար է մյուսներին, թեև տաղանդների, խելքի և այլնի, հետևաբար և համապատասխանության առումով նրանք բոլորը հավասար չեն:(R.1137:4)

Որոշ տնտեսներ բավականաչափ արագ չեն նկատում այն տաղանդները, որոնք կարող են օգտագործվել Տիրոջ ծառայության մեջ:(R.1047:5)

Մատթեոս 28։19–20-ում առաքյալներին ուղղված Հիսուսի խոսքերը վերաբերում են Քրիստոսի բոլոր` ամբողջությամբ նվիրված աշակերտներին, որոնք լիազորված են քարոզելու Ավետարանն ամեն կերպ՝ հրապարակավ կամ մասնավոր կերպով, խոսքով, գրիչով կամ տպագիր էջով։

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՄԱՍԵՐԸ

ՄԱՍ 1 – Աշակերտեցե՛ք բոլոր ազգերին

«Աշակերտ» բառը նշանակում է աշակերտ Քրիստոսի դպրոցում, տարրական դասարաններում: Մենք նախ պետք է տեղեկացնենք լսելու ականջ ունեցողներին, որ իրենք մեղավոր են անկման հետևանքով, բայց որ ԱՍՏՎԱԾ նախատեսել է նրանց փրկությունը:

«Մենք հանձնարարություն ունենք քարոզելու Ավետարանը՝ ըստ մեր հնարավորությունների և կարողությունների»։(R.5588:1)

Ավետարանիչը նախ պետք է աշակերտ դարձնի, ուստի եկեք շարունակենք քարոզել ինչպես տասներկու առաքյալները. «ճանապարհի մօտ» (Մատթ. 13:4) կամ որտեղ գտնեք լսելու ականջ ունեցողի (Մարկ. 4:9).

«Եվ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար» (Մատթ. 24:14):

Այն ժամանակից ի վեր, երբ Քրիստոս մահացավ Գողգոթայում` իբրև Զատկական Գառ, փրկության պատգամը հղվեց բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն ունեն դառնալու Քրիստոսի աշակերտները` այլևս չսահմանափակվելով միայն հրեաներով: Առաջին աշակերտները դարձան Ճշմարտության վկաները, և մենք պետք է հետևենք այդ օրինակին:

«Եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1:8):

ՄԱՍ 2 – ՄԿՏՐԵՑԵ՛Ք նրանց

Ընկղմումը ճիշտ թարգմանությունն է և մկրտության նախնական ձևը, որն ընդունվել է շատերի կողմից: Ջրի մեջ ընկղմումն արտաքին խորհրդանիշ է, որով հավատացյալները դավանում են իրենց հավատքն առ Հիսուս՝ որպես իրենց Փրկիչ: Երբ քրիստոնյան իր կյանքը նվիրում է ԱՍՏԾՈՒՆ, նա «ընկղմվում է» ԱՍՏԾՈՒ կամքի մեջ, հետևաբար՝ Քրիստոսի ծառայության մեջ, ում ԱՍՏՎԱԾ նշանակել է իբրև մեր Տեր և Ուսուցիչ:

Հռոմ 6:3-11-ում Պողոս Առաքյալը Քրիստոսի մեջ մեր ընկղմմանն ավելացնում է ևս մեկ հարթություն, այն է՝ ընկղմում ՔՐԻՍՏՈՍԻ զոհաբերական Մահվան մեջ:

3 Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին

4 Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ 5 Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։

6 Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ 7 Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։

8 Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ 9 Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։

10 Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ 11 Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԿԱՏԱՐԵԼ ԸՆԿՂՄՈՒՄԸ

«Ուսուցանելու լիազորված բոլոր անձինք հավասարապես լիազորված են մկրտելու: Դա ներառում է Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի` չբացառելով իգական սեռի ներկայացուցիչներին, սակայն միայն համեստությունն է թելադրում, որ նրանք խուսափեն նման հանրային արարողություններից, բացառությամբ հազվադեպ անհրաժեշտ դեպքերի»:(R.1541:4)

«Բոլոր մկրտվածներին պետք է պատվիրել կատարել այս խորհուրդն ուրիշների համար, և եթե որևէ մկրտված անձ չկա, դա կարող է անել չմկրտված հավատացյալը կամ նույնիսկ աշխարհիկ մարդը կամ անհավատը»:

Հետևյալ խոսքերը պետք է ասել ընկղման բոլոր արարողությունների ժամանակ.

«Եղբա՛յր…, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, այս իշխանությամբ ես քեզ մկրտում եմ Քրիստոսով»:

«Հանունը»—ը նշանակում է համաձայնության, հաղորդության մեջ լինել:(R.5587)

«Հայր» բառը նշանակում է, որ «Քրիստոսի բոլոր աշակերտները պետք է ընդունեն Հոր անունն իբրև արդարության ջատագով, և պետք է մեռած լինեն բոլոր այլ սկզբունքների համար, բացի նրանից, ինչ ներկայացնում է Նրա անունը, և ամբողջությամբ ընկղմվեն այդ արդարության, իրավարարության, ճշմարտության անվան մեջ»:(R.5587)

«Այս բառերը չեն ենթադրում երեք մկրտություն մեկում: Երեք անունների օգտագործումը նույնն է, ինչ եթե օգտագործեիք ինչ-որ մի ընկերության անուն, օրինակ` Սմիթ, Ջոնս և Բրաուն. բոլոր երեք անունների կիրառությունը ցույց է տալիս, որ այն ունի ողջ ընկերության իրավասությունը: Հոր, Որդու և Սուրբ Հոգու աստվածային եռամիասնությունը վերաբերում է Արարչի, Փրկչի և վերածնունդ Տվողի հանդեպ մեր հավատքին, և սա խոսում է մարդկանց աստվածային պատկերին բերելու երեք քայլերի մասին»:(R.197:3)

«Որդու» բառը ցույց է տալիս, որ մենք անտեսում ենք բոլոր աղանդավորական անունները և միայն ճանաչում ենք Հիսուսի, Յեշուայի, Մեսիայի անունը և ցանկանում լինել Նրա անդամները, Նրա Հարսը և Նրա Մարմինը, «երկնքումը գրուած անդրանիկների հանդէսը եւ եկեղեցին» (Եբր. 12:23):

«Սուրբ Հոգու» արտահայտությունը վերաբերում է Աստծու հոգուն, ազդեցությանը և նկարագրին մեր կյանքում: Հունարենում օգտագործվում է pneuma բառը, որը նշանակում է ոգի: Մատթեոս 28.19-ում այս բառերի օգտագործումը նշանակում է, որ ընկղմվողի ոգին կամ կամքը մեռնում է, և Աստծու սուրբ կամքն ու միտքը դառնում են նրա կամքն ու նպատակը:

ՄԱՍ 3 – ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք նրանց

19-րդ համարում «սովորեցնել» բառը հունարեն «matheteuo » բառից է ծագել և նշանակում է դարձի բերել կամ աշակերտել:

Սա աշխարհը դարձի բերելու հրաման չէ, այլ բոլոր ազգերից հավաքելու նրանց, ովքեր ցանկանում են լինել Քրիստոսի աշակերտները:

20-րդ համարում «սովորեցրե՛ք նրանց» արտահայտությունը նշանակում է նրանց ուսուցանել Աստծու աստվածային նկարագրի և ծրագրի, հոգու շնորհների մասին, ինչպես նաև աշխարհասիրության ու եսասիրության ոգին դուրս մղելու մասին: Ոչ թե աստղագիտության, երկրաբանության, սին փիլիսոփայություններից որևէ մեկի մասին, որոնց շուրջ խոկում է աշխարհը, այլ «ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի»։ (R5045:4, 3200:2).

Հիսուսի` «ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի պահեն» խոսքերը մեզ հիշեցնում են, որ բոլոր մարդիկ մեղավոր են, որ Քրիստոսը եկել է Իրեն որպես փրկագին տալու, որ Նա կյանքի միակ ճանապարհն է, և ով որ գա, պետք է վերցնի իր խաչը, որ բոլոր հավատացյալները Նրա հետ մեկ են, որ Նրանում ամեն ճյուղ կամ պետք է պտուղ տա կամ դեն նետվի, որ Նրան հավատացողները պետք է հուսան և սպասեն Նրա երկրորդ գալուստին, որ մենք պետք է հուսանք լինել առաջին հարուցյալնների շարքում, և որ սերը Օրենքի կատարումն է:

 Հիսուսը հանգստացնում, քաջալերում և զորացնում է մեզ առաքյալներին ուղղված Իր խոսքերով. «Ես ձեզ հետ եմ ամեն օր», և մենք դա տեսնում ենք Աստծու՝ Սուրբ Հոգու պարգևի մեջ, ով միշտ ուղղորդում և առաջնորդում է մեզ: Սա նշանակում է, որ Հիսուսը հոգով ներկա է մեր մեջ: Որպես մեր Քահանայապետ՝ Նա հոգ է տանում մեր հոգևոր շահերի մասին: Հիսուսը միշտ եղել է Իր ներկայացուցիչների հետ՝ սիրո և անձնուրացության նրանց բոլոր ջանքերում, ուստի մենք ԵՐԲԵՔ մենակ չենք: Մենք ունենք ընկերակցությունը Նրա, ով խոստացել է. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբր. 13:5):

Մեր Տիրոջ` «մինչեւ աշխարհքի վերջը» արտահայտության մեջ «վերջ» բառը ծագում է հունարեն suntelia բառից, որը նշանակում է ժամանակների վերջին շրջանը: Ներկայումս` «Հունձքի» կամ Ավետարանի ժամանակաշրջանի եզրափակիչ շրջանում, որն սկսվել է 1874թ-ից, ինչպես հիշատակվում է Դանիել 12.12-ում, Հիսուսն Իր սրբերի միջոցով ակտիվորեն աշխատում է՝ ամբողջացնելու Եկեղեցին և դնելու Իր Հազարամյա Թագավորությանն անցնելու ժամանակաշրջանի սկիզբը։

Հիսուսի աշխատանքը Իր ժողովրդի համար ներառում է ննջած սրբերին հարություն տալը առաջին հարության ժամանակ: Երբ 144,000 մարդկանցից վերջինն անցնի 2-րդ վարագույրով և մտնի Աստվածային Թագավորություն, Հիսուսը և Նրա Հարսը` Ընտրյալը, կհաստատեն Իր Արքայությունը, կօրհնեն Իսրայելի ժողովրդին Նոր Ուխտով և այդպիսով կօրհնեն ողջ մարդկությանը:

Մենք հիմա ոչ միայն Հունձքի շրջանում ենք, որով եզրափակվում է ժամանակաշրջանը, այլ նույնիսկ բուն Հունձքի շրջանի վերջին տարիներն ենք անցնում։ Առջևում դեռ մի քանի տարի կա։ Որոշ եղբայրներ մատնանշում են Գործք Առաքելոց 27-րդ գլուխը և Պողոսի ճանապարհորդությունը դեպի Հռոմ՝ որպես Եկեղեցու ուղի Հունձքից դեպի Արքայություն, որը համաշխարհային իշխանության կենտրոնն է:

Այս դեպքում կարելի է ենթադրել, որ 14-օրյա փոթորիկը, որը նախորդում է Արմագեդոնին` պետական ​​նավի խորտակմանը, կարող է խորհրդանշել 14 տարվա աղետը, որով եզրափակվում է Հունձքը։

Այս դեպքում, նրանք, ովքեր հավատում են, որ օրհնյալ Հազարամյակը կարող է սկսվել 18 տարի անց, ճանապարհին կգտնեն մի հանգրվան, որով կարող են ստուգել իրենց ակնկալիքները:

Միևնույն ժամանակ եկեք չանտեսենք Ճշմարտությունը բոլոր լսելու ականջ ունեցողներին ներկայացնելու մեր հնարավորությունները:

Մենք փնտրում ենք ցորենի վերջին հատիկները երկնային շտեմարանի համար, որպեսզի հետայսու կյանքի օրհնությունները հոսեն դեպի աշխարհ: Այնուհետև, երկնային փառքին հասած ընտրյալների միջոցով, աշխարհի բոլոր բնակիչները ձեռք կբերեն Քրիստոսի փրկարար գիտությունը և կստանան հրաշալի, հավերժական, երկրային օրհնություններ:

«Եկեք հիշենք նաև, այս ծառայության մեջ օգտագործելով հնարավոր ողջ իմաստությունը, որ Իր գործին մեզ մասնակից դարձնելու Տիրոջ նպատակը ոչ այնքան այն է, ինչ մենք կարող ենք անել, որքան այն օրհնությունը, որին կարժանանանք գործի շնորհիվ»: Սա քաջալերող կարող է լինել նրանց համար, ովքեր ներգրավված են կամավորական աշխատանքում, և եթե նրանք մեծ հիասթափություն և քիչ արդյունքներ ունենան, ապա այն միտքը, որ Վարդապետը «ճանաչում է նորանց որ իրն են», և որ Նա գնահատում է Իր գործին ծառայելու և եղբայրների համար մեր կյանքը տալու համար գործադրված յուրաքանչյուր անկեղծ ջանք, քաջություն և ուժ կտա նրանց, ովքեր հակառակ դեպքում կարող էին ուշաթափվել կես ճանապարհին»:

«Եկեք հոգ տանենք ոչ միայն այն մասին, որ մեր ուժերով անենք այն, ինչ կարող են անել մեր ձեռքերը, այլև որ Տիրոջը և Նրա գործին նվիրաբերված յուրաքանչյուր զոհաբերություն և ընծա այնքան լի լինի սիրով ու նվիրվածությամբ, որ Տերն անպայման կհավանի այն` իբրև Իր հանդեպ սիրուց և ոչ թե փառասիրությունից բխած նվեր»:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն