Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, եվ համբերությամբ վազենք մեր առաջ դրված մրցավազքը (Եբրայեցիներ 12:1):
ԴՈՒՔ, որ տեսնում եք ձեր վերին կոչման մրցանակը և համառորեն հետամուտ եք լինում այդ նպատակին, «գոտեպնդե՛ք ձեր միտքը». զորացրեք՛ և ամրապնդե՛ք ձեր մտադրություններն ու ջանքերը. թարմացրե՛ք ձեր վճռականությունը; կրկնապատկե՛ք ձեր ջանասիրությունը; դեն գցեք աշխարհիկ հոգսերի ավելորդ բեռը. մեծացրե՛ք ձեր եռանդը և, ինչպես Պողոս Առաքյալն է հորդորում, համբերությամբ վազենք մեր առաջ դրված մրցավազքը: Վազենք ոչ թե նրանց պես, ովքեր քամուն հարվածողների պես են, այլ նրանց պես, ովքեր իրենց առջև նպատակ ունեն և լրջորեն որոշել են հաստատ դարձնել իրենց կոչումը և ընտրությունը:
Որովհետև միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Հիսուս Քրիստոսին՝ եվ այն էլ խաչվածին (Ա Կորնթացիս 2:2):
Մեր դիտարկումները նվիրվածների թվից նրանց շուրջ, ովքեր թույլ են տվել այլ բաներին, այլ ոչ թե ՙայս Ավետարանին՚ կլանել իրենց ժամանակն ու ուշադրությունը, մեզ հարկադրում են այդպիսիններին խորհուրդ տալ լինել շատ ջանադիր Ավետարանին ծառայության ժամանակի և տաղանդների բաշխման մեջ՝ այժմ թողնելով բոլոր այլ բաներն, որքան էլ, որ նրանք հետաքրքիր լինեն, այլոց, և միայն ապագա կյանքում մեզ համար, երբ ամբողջ գիտելիքը մերը կլինի: Մենք որոշակի օրինաչափություն ենք նկատել. նրանք, ովքեր որոշակի աննշան պատճառներով խուսափում են ճշմարիտ և միակ Ավետարանին ծառայելուց, արագորեն ճանապարհից հեռանում են, կամ էլ ՙԲարձր կոչման պատվին՚ իրենց ձգտումը մեծապես կասեցվում է:
Բայց մէկ բան կա (Փիլիպպեցիս 3:13):
Մենք տեսնում ենք Առաքյալի նպատակասլացությունը.«Միայն [մեկ բան եմ անում]»: Նա չէր փորձում շատ բաներ անել, և եթե փորձեր, ապա նա անհաջողության կմատնվեր: Նա իր կյանքը նվիրեց միակ նպատակի, որին կանչվել էր և հանուն որի թողեց կյանքում ցանկացած այլ նպատակ: Նա դա անում էր գիտակցելով, որ այդ կյանքի ամբողջ ընթացքում նրա կողմից ընտրված ճանապարհը կբերի որոշակի կորուստներ, զրկանքներ, ծանր աշխատանք, հոգսեր, հետապնդումներ և մշտական կշտամբանքներ: Այդ միասնական մտադրության մեջ նա ազատվեց այս կյանքի որոշակի հաճույքներ վայելելու կամ նրա պատրանքների հետևից ընկնելու նպատակով այլ կողմ գնալու շատ գայթակղություններից:








