Թագավորական քահանայություն

Երկնային Մանանա

Մեզանից ամեն մէկը թող հաճո լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար (Հռոմեացիներ 15:2):

Դրանից հետևում է, որ Թագավորական Քահանայության յուրաքանչյուր անդամի համար իր ծառայության, պաշտոնի և կոչման հատուկ նպատակն այժմ զոհաբերությունն է… Ծառայության մեկ այլ ձև, որը հաճախ չի նկատվում թագավորական քահանայության կողմից, մեր  հնարավորությունն է հրաժարվելու սեփական ուղիներից կամ ծրագրերից, մեթոդներից կամ նախապատվություններից, և ի նպաստ խաղաղության, փոխարենը ընդունելու ուրիշների ծրագրերն ու  նախապատվությունները, որտեղ դա զուտ անձնական նախապատվության հարց է ։ Ի նպաստ խաղաղության, մենք կարող ենք զոհաբերել մեր նախապատվությունները ուրիշների ցանկություններին, եթե տեսնում ենք, որ նման ընթացքով կարելի է ինչ-որ լավ բանի հասնել:

Բայց դուք ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց (Ա Պետրոս 2:9):

Այս լույսի մեջ մեր կանչված լինելու  բուն նպատակն այն է, որ մենք թույլ տանք, որ այն փայլի:  Եթե ​​մենք թույլ չենք տալիս, որ այն փայլի, մենք անարժան կլինենք դրան, և այդ գանձը կվերցվի, և մենք կմնանք խավարի մեջ: Եթե ​​իսկապես մենք ստացել ենք լույսը և լիովին նվիրվել ենք Աստծուն, եկեք հարցնենք ինքներս մեզ.  Ի՞նչ եմ ես անում, որպեսզի ցույց տամ Նրա փառքը, ով կանչեց ինձ խավարից:  Արդյո՞ք ես այս ավետիսով այցելում եմ իմ մոտիկ թե հեռու հարևաններին:  Կարո՞ղ եմ ես իսկապես հաստատել, որ ես.— «Ամեն ինչ Հիսուսի համար եմ անում, որ նրա համար են իմ բոլոր մտքերը, խոսքերը և արարքները, իմ բոլոր օրերը և իմ բոլոր ժամերը»:

Նոր անունով պիտի կոչվես…Դու շքեղության պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծու ափի մեջ (Եսայիա 62:2,3):

Եկեք երբեք չմոռանանք, որ մենք «առանձնահատուկ ժողովուրդ» ենք՝ առանձնացված անվանական քրիստոնյաների մեծ խմբից, ինչպես նաև աշխարհից, ունենալով ավելի մեծ հույսեր, նպատակներ և ձգտումներ և շնորհ ունենք Աստծո խորը բաների մեջ ավելի հստակ ընկալում ունենալով,  կանչված լինելով նախկին խավարից դեպի Նրա սքանչելի լույսը: Եվ եթե այս կերպ տարանջատվենք աշխարհից և քրիստոնյաներից, ովքեր մեծ մասամբ հարում  են աշխարհիկ ոգուն,  ապա  զարմանալի չէ, որ նրանք բոլորը մեզ հետ ներդաշնակ չեն և կամ անտեսում են մեզ, կամ հակադրվում են մեզ:

Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ շողա, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (Մատթեոս 5:16):

Ճշմարտությունը միայն նրանում չէ, որ Աստծո Օծյալը  մեկ գլուխ բարձր կլինի մնացածից, ՙտասը հազարից ավելի լավը… եվ նա բոլորովին ցանկալիք է՚ (Երգ երգոց 5:10,16), այլ ճշմարտություն  որոշակի չափով պետք է լինի նաև այն, որ բոլորը, ովքեր սերտորեն կապված են Քրիստոսի Մարմնի անդամների հետ ներկա կյանքում  (մինչև Նրա՝ ամբողջ աշխարհի Թագավոր հռչակվելը) պետք է կարողանան ճանաչել նրանց բնավորության լայնությունն ու մեծությունը, ում համար Տերն ընտրում է  այդ պատվավոր տեղը մարդկանց գործերում: Նրանց պետք է ճանաչել՝ որպես Հիսուսի հետ եղածներ, տեսնել նրանց սրտի լայնությունը, նրանց բարոյական բարձրությունը, կարողանալ նրանցում տեսնել ողջամիտ մտքի ոգին:

Որի անկյունաքարը Քրիստոսն է.  նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։ (Եփեսացիս 2:20-22):

Օրեցօր մենք պետք է հիշենք այդ Տաճարին մեր եռակի կապի մասին. 1. որպես կենդանի քարեր մենք դեռ գտնվում ենք պատրաստման փուլում, 2.որպես Տապանակը տանող Թագավորական Քահանայության անդամներ մենք անցում ենք կատարում Խորանի վիճակից Տաճարի վիճակի, մեզնից որոշները արդեն մտել են, իսկ մնացածը դեռ ճանապարհին են, 3.որպես Տիրոջ ժողովուրդ մենք գիտակցում ենք, որ մեզ համար եկել է աստվածային ողորմության, արդարության, սիրո և ճշմարտության նոր երգը իմանալու, ոգով և հասկացողությամբ երգելու ժամանակը: Ըստ այդմ եկեք հավատարիմ լինենք բոլոր այս երեք առումներից յուրաքանչյուրում՝ կատարելով մեր մասը, քանզի շուտով մեր ուղին կավարտվի, իսկ  Տիրոջ փառքը կլցնի Տաճարը:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն