Տաղանդներ և մնասներ

Երկնային Մանանա

Տնտեսից պահանջվում է որ հավատարիմ գտնվի…  Յուրաքանչյուրին իր կարողության չափ (Ա Կորնթացիս 4:2, Մատթեոս 25:15):

«Մնաս»՝ բոլորի համար միատեսակ, հիասքանչ կերպով խորհրդանշում է  աստվածային շնորհի օրհնությունը, որն ընդհանուր է Աստծո ժողովրդի համար, Արդարացումը… Այլ պարգևները տարբերվում են քանակով՝ կախված մեր բնական  հնարավորություններից և ընդհանուր առմամբ ելնում են Հորից, օրինակ՝ խոսքը և հոգին: Մեր արդարացումը, որը չնայած ծրագրվել է Հոր կողմից, հանդիսանում է պարգև Հիսուսից, քանի որ Նա է վճարել դրա համար Իր թանկարժեք արյունով: Մեկ «մնասը դնում է բոլորին ընդունելի ծառաների միատեսակ դիրքում, թույլ է տալիս  յուրաքանչյուրին ցույց տալ իր ջանադրությունը զոհաբերության միջոցով… Բայց «տաղանդները», որոնք բաշխվում են ըստ յուրաքանչյուրի կարողությունների, խորհրդանշում են բարենպաստ հնարավորություններ Աստծուն ծառայելու համար՝ համաձայն այն կարողությունների, որոնք մենք ունենք: Դրանք կարող են լինել կրթության, փողերի, ազդեցության, լավ առողջության, ժամանակի, շնորհալիության տաղանդները  Աստծուն ծառայության մեջ նրանց օգտագործման  հնարավորությունների հետ մեկտեղ:

Բայց բարի երկրումը սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ (Մատթեոս 13:23):

Պտղաբերության տարբեր չափը՝ երեսուն, վաթսուն և հարյուր կամ տասը մնաս և հինգ, ավելի շուտ բնութագրում  է  խոչընդոտների հաղթահարման տարբերությունը և այլն, քան շնորհի  հարստությունների օգտագործման անհավատարմությունը: Որոշները կարող են երկար և ջանասիրությամբ աշխատել և հասնել ոչ նշանակալից արդյունքների, այն դեպքում, երբ այլոց ջանքերը, ովքեր ունեն ավելի պինդ կամք և մեծ դիմացկունություն, կարող են կատարել մեծ գործեր: Որոշները, կատարելով բացթողումներ և երբեմն հետ շարժվելով, հետագայում են այն վերականգնում: Սակայն նրանք կորցնում են ժամանակը և հնարավորությունները, որոնք երբեք չեն կարող հետ վերադարձնել, չնայած նրանք ներում են ստանում, ողորմածաբար վերականգնվում են  աստվածային բարեհաճությամբ և հետո պատշաճ կերպով և համբերատար վազում են մինչև վերջ:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն