Հունարենում «պատկեր» բառը ճիշտ նույն իմաստն ունի, ինչ անգլերենում: Սկզբում այդպես էին կոչում քանդակագործի գործիքը՝ ձևավորող դուրը, որն օգտագործվում էր հունական արձանների ստեղծման ժամանակ։ Աստիճանաբար բառի իմաստն ընդլայնվեց՝ ներառելով ոչ միայն օգտագործվող գործիքը, այլև գործիքով աշխատելու ընթացքը, քանդակների կերտումը կամ ձևավորումը: Նաև աստիճանաբար այն սկսեց վերաբերել քանդակի առանձնահատկություններին կամ բնութագրին: Բառն այսօր իր անգլերեն գործածության մեջ հասել է դեռևս ավելի բարձր մակարդակի և առնչվում է Աստվածային նկարագրին, որը կատարյալ օրինակ է, ինչպես նաև մարդկությանը, քանի որ քիչ, թե շատ Աստվածային հատկանիշներ ունի:
Երբ Սուրբ Պողոսը Եբր․ 1.3-ում գրում է, որ Քրիստոսը Հոր էության «նկարագիրն» է, «նկարագիր» բառի համար հունարենում պատկեր character բառն է կիրառված:
Որքա՜ն գեղեցիկ է այն միտքը, որ մեր Տեր Հիսուսը, ում միջոցով Հայրը խոսեց մարդկության հետ՝ բացատրելով Իր արդարությունը, Իր սերը և մեր հաշտության համար Իր հոգածությունը, երկնային Հոր նկարագիրն է, պատկերն ու նմանությունը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։ Մեզ տարօրինակ չի թվում նաև այն, որ Հայրը, հրավիրելով «փոքր հոտին» Փրկչի հետ միասին փառքի, պատվի և անմահության ժառանգակիցը լինելու, վճռել ու նախասահմանել է, որ բոլոր ընդունելիները՝ «ընտրյալները», պետք է նմանվեն Իր սիրելի Որդուն, որն Իր նմանությունն ու պատկերն է:
Իրապես Աստվածային այս ընտանիքում հրաշալի ընտանեկան նմանություն կլինի՝ Հայրը, Որդին և Հարսը՝ Գառան կինը:
Եվ այս բաների համար ո՞վ բավական կլինի։
Ո՞վ է արժանի նման մեծարման:
Անշուշտ նրանք, որոնք ցանկանում են հասնել դրան, պետք է.
դեն գցեն ամեն ծանրություն, և դյուրավ պաշարող մեղքը և հարատևեն սեփական անձին տիրապետելու և նկարագիրը կերտելու մեծ գործում,
այն նկարագիրը, որն Աստված կհավանի և որի համար կհատուցի։Ինչպես քանդակագործը, որ նախ պետք է ունենա մտատիպարը, որ կարողանա հետևել դրան և պատկերը քանդակի անտաշ քարից, այնպես էլ մենք պետք է ճանաչենք կյանքի իսկական տիպարը և այնուհետև հետևենք դրան մեր ամբողջ սրտով, աներկբա կամքով:
Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ունենանք պատշաճ մտատիպարներ, կյանքի նպատակ, որը լինի բարձր մակարդակի վեհ նպատակ:
Սրանում է Քրիստոսի վարդապետության, Սուրբ Գրքի ուսմունքների արժեքը: Նրանք Աստծու ժողովրդի առաջ են դնում ամենաճշմարիտ և ազնվագույն տիպարը և այդպիսով օգնում են Քրիստոսի դպրոցի աշակերտներին՝ ավելի բարձր ու մեծ արդյունքների հասնել, քան այլապես հնարավոր կլիներ նրանց համար:
Ասում են, որ յուրաքանչյուր մարդ իր ընթացքը կերտողն է։ Մեծ հաշվով դա ճիշտ է, բայց քրիստոնյայի դեպքում այլ է։ Նա իրեն հանձնում է Տիրոջը, և Տերը նրա մեջ ներգործում է «կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի» (Փիլ․ 2.13):
Դարձյալ, ինչպես գրված է․ «Մենք նրա ստեղծագործությունն ենք» (Եփես․ 2.10):
Ճիշտ է, որ Տերը մեր մեջ չի գործում առանց մեր համագործակցության, բայց մեր դեպքում Նա է Գլխավորը կամ Վերակացուն, իսկ մենք օգնականներն ենք, որ Աստծու հետ համագործակցում ենք՝ հասնելու մեր առջև Նրա դրած կատարելատիպին, մեզ համար նախատեսած Նրա ծրագրին:
Մեր առջև դրված փառահեղ պատկերները ոգեշունչ Խոսքում (մասնակցությունն Աստվածային բնությանը և մեր Տիրոջ ու Փրկչի ժառանգակիցն ու բաժնեկիցը լինելը) այնքան անսահմանորեն պայծառ են, որ հեղեղում են մեզ, և մենք չենք կարողանում ըմբռնել դրանց մանրամասները, բացի այն բանից, որ մենք ավելի ու ավելի ենք փոխակերպվում մեր ՄՏՔԻ նորոգմամբ, Ճշմարտության Ոգով:








