Զգոնություն և Աղոթք

Երկնային Մանանա

Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք (Մարկոս 14:38)

Փորձությունների բնույթը երբեմն հնարավոր չէ տարբերակել այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք առնչվել դրանց. քանզի եթե մենք նախապես դրանց մասին ամեն ինչ իմանայինք, դրանք պարզապես աննշան փորձություններ կլինեին: Ուստի արթո՛ւն եղեք և միշտ աղոթե՛ք. քանզի միակ ապահով ճանապարհը պատրաստվելն է. որովհետև ձեր հակառակորդը՝ սատանան, փնտրում է, թե ում կարող է կուլ տալ: Նա գիտի ձեր թույլ կողմերը և պատրաստ է օգտվել դրանցից: Մեզանից յուրաքանչյուրին հաղթելու համար անհրաժետ կլինեն մեր սրտում գտնվող Հոգու շնորհները, ինչպես նաև Տիրոջ «կարիքի ժամանակ օգնելու շնորհը»:

Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ (Կողոսացիներ 4:2):

Հավատի և համբերատարության յուրաքանչյուր փորձություն օգնության մասին աղոթքի առիթ է, որը խոստացվել է դժվար պահին: Հաղթանակ տանելու ցանկացած անհաջողություն ներում, ինչպես նաև աստվածային օրհնություն խնդրելու առիթ է, որպեսզի սեփական թուլության դասը կարելի լինի խորապես յուրացնել և որպեսզի հետևյալ նման փորձության մեջ մենք կարողանանք այն արագ կիրառել և ապավինել  «պատշաճ ժամանակին օգնության համար խոստացված շնորհին»: Մեր հանդեպ ցանկացած հաղթանակ — աղոթքի առիթ է, որպեսզի մենք չդառնանք մեծամիտ և ինքնահավան, այլ մնանք խոնարհ և զգուշավոր՝ կանխատեսելով  հետևյալ հարձակումն  մեծ հակառակորդի կողմից: Ճշմարտությանը ցանկացած ծառայություն դառնում է շնորհակալ աղոթքի առիթ Մեծ Թագավորին ծառայելու արտոնության և նրա համար, որ մենք հնարավոր է ինչ-որ կերպ տուժել ենք Նրա գործի համար, ինչպես նաև առիթ նրա համար, որ խնդրենք  ծառայության հետագա հնարավորություններ և նրանցից խոհեմորեն օգտվելու շնորհք:

Արթուն կացէք եվ աղօթք արէք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար (Մատթեոս 26:41):

Ոմանք սխալ են գործում նրանում, որ աղոթելով նրանք արթուն չեն մնում, այլոք սխալ են գործում, երբ արթուն են առանց աղոթքի: Բայց հուսալի և միակ  ճշմարիտ  միջոցը կայանում է նրանում, որ, ինչպես նշել է մեր Տերը, մեկը համատեղվի մյուսի հետ: Մենք պետք է արթուն լինենք և պատրաստ լինենք դիմադրել աշխարհի, մարմնի և սատանայի ներխուժմանը: Մենք պետք է սպասենք Տիրոջ խոսքի բազմազան քաջալերանքին, դրա իրականացման ապացույցներին, նշաններին, որոնք մատնանշում են Նրա ներկայությունը, և մոտեցող հսկայական դարակազմիկ փոփոխություններին:Մենք պետք է հետևենք ամենին, ինչը ամրացնում է մեզ հավատի և հույսի մեջ, նվիրվածության և սիրո մեջ և արթուն լինելով՝ մենք պետք է անդադար աղոթենք: Մենք պետք է միասին աղոթենք՝ որպես Տիրոջ ժողովուրդ, մենք պետք է աղոթենք մեր տանը՝ որպես ընտանիք և մենք պետք է աղոթենք թաքուն, առանձնացած:

Ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք (Ա Թեսաղոնիկեցիներ 5:6):

Արթուն լինենք՝ մանրակրկիտ ուշադրություն դարձնելով բոլոր հրահանգների վրա, որոնք տրվել են մեր Տեր Աստծո կողմից այն առնչությամբ, թե ինչում է կայանում  Իրեն ընդունելի ծառայությունը: Հետևենք մեզ, ջանալով որքան հնարավոր է ավելի ճիշտ ընթանանք մեծ Քահանայապետի հետքերով: Լինենք զգաստ, այսինքն չլինենք թեթևամիտ: Չնայած մենք երջանիկ ենք ու ուրախ Տիրոջում, ազատ ենք անհանգիստ հոգսից, որը շատ մարդկանց է համակում մեր Հոր բնավորության և ծրագրի մասին սխալ պատկերացման հետևանքով, մենք ամեն դեպքում կարող ենք զգոն լինել՝ անկեղծորեն գնահատելով ներկայիս բարենպաստ հնարավորությունները և արտոնությունները, որոնք կապված են  Տիրոջը ծառայելու հետ, այլ ոչ թե լինենք անհոգաբար անփույթ՝ մեր ձեռքից բաց թողնելով  հնարավորություններն և արտոնություններն, որի համար հետագայում կզղջանք:

Հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ  և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի (Կողոսացիներ 3:9,10):

Հինն անցել է, և ամեն ինչ դարձել է նոր միայն մեր մտքում, մեր կամքում: Իրապես այդ փոփոխությունը կավարտվի, երբ մահկանացուն հագնի անմահությունը, երբ այս ապականացուն հագնի անապականությունը, բարձրացված դեպի փառք, զորություն՝ որպես ոգեղեն էակ: Որպեսզի մենք արժանի լինենք Առաջին Հարությանը, մենք պետք է ցուցադրենք մեր մտքի պատրաստակամությունը, մեր անկեղծ ցանկությունը լինել այն ամենը, ինչը կցանկանար Տերը, որպեսզի մենք լինենք: Եվ ոչ մի այլ ճանապարհով  չի կարելի դա լավ անել կամ ապացուցել Տիրոջը և ինքներս մեզ, քան մեր սրտերի ու մտքերի նկատմամբ խիստ զգոնություն պահպանելով:

Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը (Սաղմոսներ 141:3):

Պահապանների կամ ժամապահների քանակը, ովքեր իրենց պարտքն են կատարում և հսկում մեր արարքներն և խոսքերը, կլինի այնքան քիչ, որքան ուժեղ կլինի մեր գիտակցության և մտքերի պահպանությունը: Այստեղ մենք պետք է հատկապես զգոն լինենք, քանզի «սրտի ավելացածիցը կ’խօսի բերանը»: Այս հայտնի ճշմարտությունը հատկապես  նկատելի է վերածնվածների օրինակով, ովքեր բնականաբար ուրիշներից ավելի բաց են իրենց վարքագծում և խոսքերում: Ունենալով սրտի ճիշտ հակվածություն՝ նրանք, հնարավոր է, արտահայտման ձևերում նվազ զգուշավոր են, քան նախկինում, բայց նրանք պետք է հիշեն առաքյալի խոսքերը.«Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է» (Հակոբոս. 3:2):

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն