Որը կենդանի Աստծու եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության (Ա Տիմոթեոս 3:15):
Աստծո եկեղեցին, միակը, որի նկատմամբ իրապես կարելի է կիրառել Էկլեսիա անվանումը (Մարմին կամ Եկեղեցի), այնքան աննշան է, այնքան համեստ է և համեմատաբար այնքան աղքատ այս աշխարհի հարստությունների մեջ, որ այն տեսանելի չէ (չի էլ կարող տեսանելի լինել) աշխարհիկ տեսանկյունից: Այն մարդու կողմից չի ստեղծված և նրան չի ենթարկվում, նրա անդամները գրանցված չեն երկրում, այլ գրանցված են երկնքում (Եբր. 12:33): Նրա գլուխը և Եպիսկոպոսը Տերն է, իսկ նրա Օրենքը՝ Նրա Խոսքը. այն ունի միայն մեկ Աստված, մեկ հավատ և մեկ մկրտություն, այն կառուցված է սուրբ առաքյալներրի և մարգարեների վկայությունների վրա, իսկ նրա հիմնական անկյունաքարը ինքը Հիսուս Քրիստոսն է:








