Մեղքերի ներում

Երկնային Մանանա

Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին (Ա Հովհաննես 2:1):

ԵԹԵ մենք զգում ենք, որ հավատի պակասի կամ մարմնի թուլության պատճառով սխալ քայլ ենք կատարել՝ հակառակ Տիրոջ կամքի և մեր լավագույն հոգևոր արժեքների, ժամանակ չպետք է կորցնել քայլերը հետ դարձնելու և Տիրոջը կանչելու համար:  Մենք ունենք զոհասեղան՝ սրբացված Քրիստոսի թանկարժեք արյունով, որն ամեն կերպ գերազանցում է այն զոհասեղանին, որ Աբրահամը սրբագործեց տիպական կենդանիների արյամբ, և առաքյալը մեզ հորդորում է.«Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիներ 4:16) ։

Որովհետև այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում … որ խոնարհների հոգին կենդանացնեմ  (Եսայիա 57:15):

Մենք պետք է միշտ հիշենք, որ Տերը երբեք չի արհամարհում և երբեք չի վանում կոտրված և զղջացող սիրտը: Դրա համար էլ ինչպիսի դժվարություններում էլ որ չհայտնվի Տիրոջ ժողովրդից յուրաքանչյուրը, եթե նա ծարավ է Տիրոջ հաղորդությանը և Նրա ներմանը, եթե նրա մոտ առկա է զղջացող և կոտրված սիրտ, թող նա չհուսալքվի, այլ հիշի, որ Աստված միջոցներ է ձեռնարկել Քրիստոսի վաստակի շնորհիվ, որը թույլ տվեց Նրան ընդունել և ազատորեն արդարացնել ցանկացած մեղքից բոլոր Հիսուսի միջոցով Նրա մոտ եկողներին՝ նրա արյանը հավատ ընծայելու միջոցով: Ում մոտ կատարված մեղքերից հետո առկա է կոտրված և զղջացող սիրտ, նա կարող է իմանալ, որ մահացու մեղք չի գործել, քանի որ դրա մասին վկայում է նրա սրտի վիճակը, ինչի մասին ասում է առաքյալը. ՙՀնարավոր չէ ևս մեկ անգամ ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն՚ նրանց, ովքեր մահացու մեղք են գործել:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն