Հիսուսի սիրելի աշակերտը

Երկնային Մանանա

Բայց եթէ մէկը իրանների… համար խնամք չ’տանի, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է (Ա Տիմոթեոս 5:8):

«Հավատն» իր մեջ ամփոփում է ուրիշներին սիրելու, համակրելու, նրանցով հետաքրքրվելու և հոգալու միտք, հատկապես նրանց ովքեր հավատի տան անդամներ են: Դա թույլ է տալիս դիտել  մեր Տիրոջ կարեկից բնավորությունը և տեսնել, որ Նա մտածում էր այլոց մասին անգամ այն ժամանակ, երբ Ինքն լցված էր տագնապով: Նրա սեփական ցավը չխանգարեց Նրան մտածել Իր մոր մասին և հոգ տանել նրա բարօրության համար… ինչու՞ ընտրվեց Հովհաննեսը: Քանի որ, առաջին հերթին, նա ուներ սիրող, նուրբ բնավորություն, երկրորդ, նրա՝ Տիրոջ և Ճշմարտության համար ջերմեռանդության համար և երրորդ, նրա՝ մահացող Ուսուցչի՝ Նրա վերջին ժամին կողքին լինելու քաջության շնորհիվ՝ ռիսկի ենթարկելով իր կյանքը: Դիտարկեք այն գծերը, որոնք Տիրոջ կողմից արժանանում են գովասանքի, որպեսզի մենք, ուշադրություն դարձնելով նրանց, կարողանանք  դաստիարակել նրանք մեր մեջ և դրանով կարողանանք ստանալ նրանցով Ուսուցչին ծառայելու հատուկ հնարավորություններ:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն