Մարմնի գործեր

Երկնային Մանանա

Որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք (Հռոմեացիներ 8:13):

Ի՞ՆՉ է նշանակում ապրել ըստ մարմնական ցանկությունների հարցին մենք պատասխանում ենք. դա նշանակում է  ապրել` մարդկային ընկած բնության հակումներին և ցանկություններին համապատասխան և  դրանք բավարարելով:  Եվ այդ անելն ամենահեշտ բանն է:  Մեզ մնում է միայն  տրվել մեր հին բնության հոսանքին և դադարեցնել դրա դեմ պայքարը: Երբ մենք դա անում ենք, մենք սկսում ենք լողալ գետի հոսքի ուղղությամբ, և երբ կամաց կամաց արագանում է գետի հոսքի ընթացքը դրան դիմադրելը ավելի ու ավելի դժվար է դառնում։

Եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք (Հռոմեացիներ 8:13):

Պայմանները, որոնցով մենք կարող ենք պահպանել մեր մտերմությունը Տիրոջ հետ, և Առաջին Հարության փառքում բաժին ունենալու մեր հույսը, հստակորեն սահմանված են, ներառյալ մարմնական արարքները մեռցնելը՝ մարմնական հակումները զսպելը, նրանց մահապատժի ենթարկելը՝ խաչելով նրանց՝ գործածելով դրանք Տիրոջ և Նրա գործի ծառայության մեջ: Մարմնի թուլությունների դեմ նման պայքարն առաքյալը կոչում է «պատերազմ»: Նա ասում է, որ մարմինը պայքարում է հոգու դեմ, իսկ հոգին, իր հերթին, պայքարում է մարմնի դեմ, քանի որ այդ երկուսը հակառակ են և այդպես է լինելու մինչև կյանքի վերջը և եթե հոգին կարողացել է իր ուժերի ներածին չափով պայքարել մարմնի թուլությունների դեմ, ապա Տերը այդ հաղթանակը ամբողջական կհամարի՝ Փրկչի վաստակի շնորհիվ:

Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք  (Բ Կորնթացիներ 7:1):

Թագավորական քահանայության ապագա անդամներից քանի՞սն են հայտնաբերում, որ իրենք ունեն պիղծ  բացասական գծեր. չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ, չարախոսություն։ Վստահաբար կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք ունի մարմնի այս թուլություններից մի քանիսը, եթե ոչ բոլորը, որոնց դեմ պետք է պայքարել, հատկապես քահանայական կոչման մեջ մտնելու սկզբից: Որքա՜ն զգուշորեն պետք է բոլորը ձգտեն հեռացնել այս ամենը։Ինչպես յուրաքանչյուրը պետք է մանրակրկիտ քննի ոչ միայն կյանքում կատարած յուրաքանչյուր արարքը, ամեն խոսք ու միտքը, այլ նաև այն բոլոր շարժառիթները, որոնք ընկած են իր խոսքերի, մտքերի և արարքների հիմքում, որպեսզի դրանք ավելի ու ավելի մաքրվեն երկրային պղծություններից և ավելի ու ավելի ընդունելի լինեն Տիրոջը։

Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում (Ա Հովհաննես 5:18):

Երբ սիրտը  (միտքը, կամքը) սրբության  մեջ է, արդարության և Աստծո հետ համաձայնության մեջ է  (այսինքն երբ մեր սկզբնավորման սերմերը, սրբության հոգին ապրում է մեր մեջ), նոր միտքը չի կարող հավանություն տալ մեղքին, այլ պետք է լինի և կլինի նրա հակառակորդը: Եվ չնայած մենք ստիպված ենք լինում շատ պայքարել մեր անկյալ և տկար մարդկային բնության անդամների, նրանց պահանջմունքների ու ցանկությունների դեմ, ամեն դեպքում, որպես «Նոր Ստեղծագործություն», մենք առանձնացած ենք և տարբերվում ենք մարմնից, մարմնի տկարությունները և անկատարությունները չեն վերագրվում Նոր Ստեղծագործությանը Հիսուս Քրիստոսի մեջ, այլ  համարվում են մեր Տիրոջ քավիչ զոհաբերության  արժանիքների ներքո ծածկված, թաքնված:

Ուրեմն այսուհետև մենք ոչ ոքի չ’գիտենք՝ ըստ մարմնի (Բ Կորնթացիս 5:16):

Առաքյալն ի նկատի չուներ, որ մենք ընդհանրապես պետք է ուշադրություն չդարձնենք մարմնի թերություններին. լինի մեր, թե մարմնի այլ անդամների: Բոլոր մարմնական թուլությունների դեմ պետք է պայքարել և հաճախ, Նոր Ստեղծագործության շահերից ելնելով, նրանք կարող են պահանջել խիստ  վերաբերմունք: Ամեն դեպքում մենք պետք է պարզորոշ  կերպով տարանջատենք  Նոր Ստեղծագործությանը և նրա թույլ, մահկանացու մարմինը: Մենք պետք է սիրենք եղբորը, կարեկից լինենք նրան, չնայած նրան, որ կարող ենք հարկադրված լինել, նրա շահերից,  ինչպես նաև եկեղեցու շահերից ելնելով, նախատել կամ հանդիմանել կամ այլ կերպ շտկել նրա սխալ վարքագիծը: Առաքյալի մատնանշումն այն բանի առնչությամբ, թե ինչպես մենք պետք է տարբերենք այդ երկու դասը, կայանում է նրանում, որ հոգեպես չվերածնվածը կհոգա մարմնականի մասին, այն ժամանակ երբ հոգեպես վերածնվածը կհոգա հոգևորի մասին (Հռովմեացիներ 8:5):

Այլ իմ մարմինը ճնշում եմ եվ նվաճում, որ մի գուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնվիմ (Ա Կորնթացիս 9:27):

Մարմնին բնորոշ է իր մահվան վիճակից բարձրանալը, որի համար էլ նոր էությունը պետք է միշտ զգաստ լինի, որպեսզի պահպանի իր գերակայությունը, որպեսզի վարի հավատի բարի պատերազմ և ստանա հաղթողի պարգև: Նոր մտքի՝ մարմնի հետ այս կռիվները համարվում են բարի պայքար այն իմաստով, որ նրանք տարվում են մեղքի ու թուլությունների դեմ, որոնք բնորոշ են անկյալ բնույթին: Նրանք հանդիսանում են հավատի պայքար այն իմաստով, որ Նոր Ստեղծագործության ամբողջ ճանապարհը հավատի ճանապարհ է, ինչպես ասում է առաքյալը.«Որովհետև հավատքով ենք գնում, եվ ոչ թէ երեվույթով»: Սա հավատի պայքար է նաև այն իմաստով, որ ոչ ոք չի կարող կանգուն մնալ սեփական մարմնի, նրա հակումների և ցանկությունների դեմ այդ պայքարում, եթե ինքը չի զարգացնում հավատ խոստումների հանդեպ և Տիրոջ որպես իր օգնականի նկատմամբ հավատ:

Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։  Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի (Գաղատացիներ 6:7,8):

Մենք  սերմում ենք մարմնում ամեն անգամ, երբ թույլ ենք տալիս մարմնական, ինքնասեր, անարդար, ոչ առաքինի ցանկություններին կառավարել մեր սրտերը և կյանքը: Ամեն այդպիսի սերմանումը անխուսափելիորեն տանում է այդպիսի ճանապարհի ավարտի, մահվան՝ Երկրորդ մահվան: Եվ ընդհակառակը Հոգու մեջ յուրաքանչյուր սերմանում, յուրաքանչյուր դիմադրություն մարմնի ինքնասեր ցանկություններին և այլն, ինչպես նաև նոր մտքի, նոր կամքի յուրաքանչյուր դրսևորում հոգևոր ուղղությամբ ինչը որ մաքուր է, ազնիվ, ճշմարիտ, բարի հանդիսանում է սերմանում Հոգու մեջ, և այդ սերմանումը կբերի Հոգու, ողորմության Հոգու հետագա պտուղներ, և եթե շարունակ նրանում մնանք, ապա վերջնարդյունքում, համաձայն Տիրոջ ողորմած խոստումների և կարգի, այն մեզ կբերի  հավերժական կյանք Թագավորությունում:

Որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եվ հոգին մարմնին հակառակ. Եվ սրանք իրար հակառակ են (Գաղատացիներ 5:17):

Սա մեծ և մշտական պայքար է, քանզի չնայած նոր կամքը հայտարարում է իր մասին,  ստրկացնում է մարմինը և հարկադրում նրան ենթարկվել նոր մտքին, ամեն դեպքում մահկանացու մարմինն իրականում դեռևս մահացած չէ, այն մշտապես հաղորդակցվում է աշխարհի և հակառակորդի հետ և մշտապես խրախուսվում է նրանց կողմից, ինչպես նաև քաջալերվում է երկրային հոգսերով, փառասիրությամբ, գործելակերպով, ձգտումներով, հակասություններով և մեր նոր կամքին չենթարկվելով: Ոչ մի սուրբ  զերծ չի մնում  այդպիսի փորձություններից՝ դրսի և ներսի պայքարից: Սա պայքար է մինչև վերջ, հակառակ դեպքում մեծ պարգևը, որի համար մենք պայքարում ենք, ձեռք չի բերվի: Եվ չնայած Տիրոջ կողմից ողորմածության և մշտական գոտեպնդման օգնությամբ Նոր Արարածը իրեն է ենթարկում մահկանացու մարմինը, ամեն դեպքում այս դիմակայությունը չի կարող դադարել մինչև մահ:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն