«Ես քեզ համար աղոթեցի»

Հոդվածներ

«Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի » —Ղուկաս 22:31,32 :

Պասեքի նախօրեին մեր Տերը ոչ միայն ասաց՝ «Հոգիս մահու չափ տրտմած է», այլև սկսեց աղաչել «ուժեղ լացով և արցունքներով նրան, ով կարող էր փրկել նրան մահից», և, բացի դրանից, նա շատ էր հոգ տանում իր սիրելի հետևորդների մասին և փորձում էր արթնացնել նրանց մեջ փորձության ժամի գիտակցումը, որի մեջ նրանք մտնում էին՝ «Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»: Սա ոչ միայն մեր Տիրոջ ամենադժվար  երկրային փորձառությունն էր, այլև նրա առաքյալների, հատկապես Հուդայի և Պետրոսի համար ամենադժվար ժամանակն էր: Այս երկուսը զգալի դիրք էին զբաղեցնում առաքյալների մեջ. մեկը գանձապահն էր և փոքրիկ խմբի գնումների գծով գործակալը, մյուսը՝ Տիրոջ գործերի համարձակ պաշտպանը, ով, լինելով տասներկուսի խոսնակը, հռչակեց նրանց հավատքը առ Հիսուս՝ որպես Մեսիա և հասարակայնորեն հայտարարեց, որ թեկուզ բոլոր մարդիկ թողնեն Տիրոջը, նա այդպես չի վարվի: Մարդկային տեսակետից կարելի էր ենթադրել, որ ցանկացած փորձություն, որը կհասներ այդ տասներեքին, ուղղված կլիներ ավելի թույլ և ավելի քիչ դիրք ունեցողների, այլ ոչ թե երեք նշանավոր մարդկանց դեմ:

Երեք փորձության տարբեր արդյունքները

Մենք կարող ենք որոշակի արժեքավոր դասեր քաղել` դիտարկելով երեք հատուկ փորձված մարդկանց ճանապարհները: Մեր Տիրոջ ուղին ճիշտ էր՝ խոնարհություն, վախ, փորձությունների գիտակցում, որոնք տանում են զգոնության և աղոթքի: Նա խուսապեց և դուրս եկավ փորձությունից ավելի ուժեղ բոլոր բնագավառներում՝ և՛ Պիղատոսի ու քահանաների առջև հասարակայնորեն դատվելու օրը, և՛ ամբոխի առջև խաչվելու ժամանակ նա ամենահանգիստն էր, քանի որ Տերը նրան ամրապնդել էր: Նա մեր օրինակն է. Մեր ուղղությունն էլ պիտի լինի այդպիսին որպեսզի չմերժենք վտանգները, չհպարտանանք մեր խիզախությամբ, ուժով, այլ հենվենք Տիրոջ ձեռքին և նրա շնորհի միջոցով դուրս գանք հաղթանակած:

Պետրոսի դեպքը մենք լավ ենք հիշում. լինելով ուժեղ բնավորությամբ հրաշալի մարդ ՝ նա չէր գիտակցում վտանգը և, հետևաբար, պատրաստ չէր Սատանայի դավադրություններին,  ում պատճառով նա դրվեց այնպիսի դժվար իրավիճակի մեջ, որ նրա գովաբանված խիզախությունը փախավ, նրա բնավորության հիանալի ուժը անհետացավ, նա ուրացավ Տիրոջը անգամ անեծքով: Ինչպիսի՜ դաս է մեզ մարդկային թուլության մասին, և թե ինչպես մենք ինքներս կարող ենք բռնվել ու հայտնվել սատանայի նենգությունների ծուղակում: Որքա՜ն շատ յուրաքանչյուրս կարիք ունենք լինել արթուն և աղոթել, որպեսզի չհայտնվենք փորձության մեջ՝ չենթարկվենք նրան: Որքա՜ն շատ մենք կարիք ունենք հիշել այն աղոթքը, որը Տերը տվեց մեզ որպես օրինակ՝ «Եվ մի տանի մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից»:

Դա ճակատագրական պահ էր Հուդայի համար. եթե հակառակորդը կարողացավ մատերի վրա խաղացնել, խաբել, մոլորեցնել ազնիվ Պետրոսին, քանի որ վերջինս զգոն չէր և չէր աղոթում, ապա ին՞չ պիտի սպասենք Հուդայից, ում սիրտը ճշմարիտ չէր, ով եսասեր էր, շահախնդիր, ինքնասեր, ագահ: Զարմանալի չէ, որ շատ շուտով Սատանան հաղթանակ տարավ Հուդայի վրա, և նա շատ արագ ընկավ հակառակորդի թակարդը ու տվեց իր սիրտը և էներգիան Ուսուցչին մատնելուն՝ երեսուն կտոր արծաթով: Նրա դեպքը տարբերվում էր ազնիվ, հավատարիմ Պետրոսի դեպքից, ով մի պահ շփոթվեց, կորցրեց զգոնությունը և վախեցավ: Այս երկու տղամարդկանց դեպքերը տարբեր են, չնայած վտանգը նույնն էր, այնուամենայնիվ, նրանց սրտերը գտնվում էին տարբեր վիճակներում:

«Ուշադիր եղեք ձեր հանդեպ»

Մի՞թե Տիրոջ բոլոր հետևորդների հետ չի լինում այսպես: Մի՞թե սա չէ փորձության տարբեր արդյունքների գաղտնիքը, քանի որ դրանք անկասկած գալիս են մեզնից յուրաքանչյուրին: Հուդայի տեսակը այսօր և միշտ նրանք են, ովքեր փորձությունը գալու ժամանակ ընդունում են այն, հյուրընկալում, մտնում են փառասիրության ոգու  կամ այլ սխալ հրապուրանքների մեջ և կլանվում դրանց կողմից: Պետրոսի տեսակը նույնպես այն ժամանակներից մեզ հետ են. և այսօր սրտով անկեղծ, բայց հակառակորդի գայթակղությունների հանդեպ ոչ բավարար զգոն, արթուն և աղոթող մարդիկ երբեմն հանկարծակիի են գալիս և պահի ազդեցության տակ ոչ միայն անարգում են Տիրոջը, այլ նաև սեփական սրտերն ու խիղճը: Այս երկուսի միջև տարբերությունը սրտի վիճակն է. Պետրոսի տեսակը անում է այն, ինչ չի ուզում կամ թողնում է անավարտ այն գործերը, որոնք իսկապես ուզում է անել, և այդ տեսակի դժվարությունն ակնհայտորեն մարմնի տկարությունն է, հակառակորդի ուժը և սեփական անկարողությունը` կառչել  դժվար ժամանակներում Աստծու խոստացած օգնությունից:

Հուդայի տեսակը նրանք են, ում սրտերը հավատարիմ չեն, այլ եսասեր են, և այդ պատճառով ազնվորեն մասնակցում են թշնամու մտահղացումներին և գնում են ոչ թե իրենց կամքին հակառակ, այլ վերջինիս հետ համաձայնության մեջ: Աստծո տեսակետից տարբերությունը կայանում է նրանում, որ, չնայած և՛ Պետրոսը, և՛ Հուդան ապաշխարհեցին, մեկը հետ վերադարձավ աստվածային բարեհաճություն, մյուսը՝ ոչ; նա, ով պարզապես թակարդի մեջ էր, սակայն հոգում դավաճան չէր, վերականգնվեց և օրհնվեց; մյուսը, թեպետև զրկված չէր խղճից, ինչի մասին խոսում է նրա հաջորդիվ զղջումը, այնուամենայնիվ, սրտում չուներ իրական հավատարմություն, որն Աստծո աչքերում անփոխարինելի է և որի բացակայությունը՝ հաշվի առնելով Հուդայի մտերմիկ ծանոթությունը Տիրոջ հետ, աններելի էր:

Տեքստում նշված մեր Տիրոջ խոսքերը վստահեցնում են մեզ, որ չնայած երկու տղամարդկանց սրտերի միջև տարբերությանը, նա կարող էր լինել մեկի պաշտպանը Հոր առջև, իսկ մյուսինը՝ ոչ: Նա կարող էր պաշտպանել և ներկայացնել մեկին, ով հոգու խորքում հավատարիմ էր իրեն, անկախ այն բանից, թե որքան թույլ էր նրա մարմինը, թե որքան անհոգ էր նա Աստծու կողմից իր պաշտպանությունն ապահովելու հարցում: Նա դեռևս հանդիսանում էր Տիրոջ գառներից մեկը, ինչը նշանակում է, որ նա գտնվում էր Հովվի հոգատարության ներքո: Նա դեռևս հանդիսանում էր Տիրոջ անդամներից մեկը, դրա համար ենթակա էր Գլխի վերահսկմանը, և հետաքրքրված էր նրա բարօրությամբ: Նա դեռևս հանդիսանում էր Տիրոջ կողմից հաստատված կույս Եկեղեցու անդամներից մեկը, որին նա սիրեց և որի համար տվեց իր կյանքը ու, հետևաբար, որի համար կարող էր խնդրել որպես Փեսացու:

Սակայն ինչ վերաբերում է Հուդային, նրա սիրտն օտարացել էր եսասիրությունից, երախտագիտության ցանկացած զգացում և սերն առ Տերը, որոնցով նա օժտված էր ծառայության սկզբում, ակնհայտորեն մահացել, կլանվել էին եսասիրության և փառասիրության կողմից, և ասվում է, որ այդ ամբողջովին Աստծուց հեռացած սիրտը մտավ սատանան: Հեռացնելով իր սիրտը, ուժերն ու նվիրումը Աստծուց և գիտակցաբար նվիրելով դրանք շահասիրությանը՝ նա դարձավ թշնամու գործիք: Ինչպես մեր Ուսուցիչն է ասում՝ «Հարկ է, որ գայթակղությունները գան», որ նա պիտի խաչվի, «սակայն վայ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա»:

ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ

Մեր փորձառությամբ Պասեքի շրջանը միշտ իր մեջ ունեցել է հատուկ վտանգ, հատուկ փորձություն Տիրոջը նվիրված ժողովրդի համար: Ինչ-որ մեզ անհայտ պատճառով թշնամուն թույլ է տրված ունենալ հատուկ ուժ այդ ժամանակ: Ժամանակ առ ժամանակ մենք նկատել ենք, որ երբ մոտենում է Պասեքի շրջանը, Սատանայի ակտիվությունը արտահայտվում է ինչ-որ կերպ Ճշմարտության վրա հարձակմամբ և դրա հետ կապված Ճշմարտության վրա ինչ-որ հատուկ փորձության կամ ստուգման ձևով: Չնայած մենք կանխավ գիտենք, որ անկեղծ սրտով Տիրոջ աշակերտներից ոչ մեկին թշնամին չի խլի նրա ձեռքից, այնուամենայնիվ, մենք ենթադրում ենք, որ կարող ենք ինչ-որ չափով կարեկից լինել Տիրոջ զգացմունքներին, երբ նա հորդորում էր աշակերտներին արթուն մնալ և աղոթել, որպեսզի փորձության մեջ չընկնեն:

Ճիշտ է Հիսուսը գիտեր, թե ով պիտի իրեն դավաճանի, այդ պատճառով նա զարմացած կամ շփոթված չէր Հուդայի արարքով; այնուամենայնիվ, այն միտքը, որ նա, ով հաց է կերել իր հետ, «ոտքը բարձրացրեց ինձ վրա» (Հովհ.13:18), նա, ով եղել է իր ուղեկիցը, օգնականը, մտերիմ ընկերը, կդառնա իր թշնամին (Սաղմ.41:9), այս ամենը պիտի որ տխրեցներ մեր սիրելի Ուսուցչին, ով անշուշտ կարող էր կարեկցել անգամ իր ամենաոխերիմ թշնամուն, ինչպես նաև նրանց, ովքեր Պետրոսի նման սկզբում չդիմացան թշնամու հարձակումներին, սակայն հետագայում վերականգնվեց՝ շնորհիվ աստվածային ողորմության և օգնության:

Քանի որ Քրիստոսի մարմինը մեկ է, իսկ մեր Տերը ասում է, որ այն ամենը, ինչ արվում է իր մարմնի ադամներից ամենափոքրին, արվում է իրեն, սրանից հետևում է, որ Հուդայի և Պետրոսի տեսակները ողջ Ավետարանի դարաշրջանում ու մինչև օրս էլ դավաճանում էին Տիրոջը այն չափով, որով դավաճանում կամ մերժում էին նրա մարմնի անդամներին:  Այդ պատճառով մենք պիտի ուշադրություն դարձնենք այն խոսքերին, որոնք նա ուղղում է Պետրոսին՝ «Ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատքը չթուլանա»:

Պետրոսի դասի բոլոր մարդկանց համար Տերը Գլուխն է, Ներկայացուցիչը, Պաշտպանը Հոր առաջ: Առանց Նրա օգնության, առանց մեզ համար Նրա հայտնության և Իր սեփական զոհաբերության արժանիքները մեզ համար կիրառելու, մեզանից ոչ ոք չէր դիմանա. բոլորս անարժան կհամարվեինք, անպիտան` մաս ու բաժին ունենալու այն մեծ օրհնություններից, որոնք Տերը հրավիրել է մեզ կիսելու Հիսուսի հետ։ Եվ ինչպես Ուսուցիչն էր աղոթում այդպիսի մարդկանց համար, բարեխոսում նրանց համար, շտկում այդպիսիների ակամա թերությունները, այնպես էլ նրանք, ովքեր ունեն նրա Հոգին, պիտի մեծահոգաբար, բարեհամբյուր կերպով, կարեկցանքով վարվեն և օգտակար կերպով խոսեն Պետրոսի տեսակի հետ: Սակայն, քանի որ Ուսուցչի մոտ չկային կարեկցանքի խոսքեր Հուդային՝ բացահայտ և կանխամտածված թշնամուն և դավաճանին, այնպես էլ մեզ մոտ, որքան էլ վշտալի զգացմունքեր ունենաք այդպիսի մարդկանց հանդեպ՝ նրանց չարագործության մեջ որևէ կարեկցանքի կամ համագործակցության տեղ չկա. չէ՞ որ առաքյալներից յուրաքանչյուրի համար Հուդայի հետ համագործակցությունը կնշանակեր մասնակցություն նրա չար գործերին:

«ՄԱՂԵԼ ՁԵԶ ՑՈՐԵՆԻ ՊԵՍ»

Որքան էլ կարեկցենք Պետրոսին և նրա նման բնավորություն ու փորձ ունեցող մարդկանց, որքան էլ ուրախանանք նրա հետ միասին, որ Տերը աղոթեց նրա համար, որպեսզի նրա անհոգությունը արթուն մնալու և աղոթելու հարցում չտանի իրեն կորստյան ու Տիրոջ հետ հարաբերությունների կորստին, այնուամենայնիվ, մենք պիտի ձգտենք ոչ թե Պետրոսի տեսակին, այլ հենց մեր Տիրոջը: Եկեք արթուն լինենք, աղոթող և հավատարիմ, որպեսզի հակառակորդի գայթակղությունները չհաղթահարեն մեզ այսօր:

Մենք գտնվում ենք «հունձքի» շրջանում; ժամանակն է առանձնացնել ցորենը որոմից, ավելին՝ ցորենը որոմից տարանջատելը նաև հանդիսանում է մաղման գործընթաց: Թեպետ այս թիվը կարող է որոշ չափով համապատասխանել Եկեղեցու փորձառությանը անցյալում, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ այն կիրառելի է նաև «վերջին ժամանակների» Եկեղեցուն՝ նրանց, ովքեր ապրում էին հրեական դարաշրջանի վերջում կամ  հունձքի մեջ, և նրանց, ովքեր հիմա ապրում են վերջում կամ ավետարանական շրջանի հունձքի մեջ: Եվ մեր Տերը հաճեց թույլ տալ այս մաղումները; դրանք ակնհայտորեն անհրաժեշտ են, որպեսզի ամբողջությամբ մաղվեն Հուդայի տեսակը և որպեսզի Պետրոսի տեսակը հիմնովին ցնցված լինեն փորձություններով ու դժվարություններով, սեփական թուլությունների գիտակցումով և այն բանի ըմբռնումով, որ առանց Տիրոջ աջակցող շնորհի նրանք անհաջողության կմատնվեն, որպեսզի այդ դասերը օգտակար լինեն նրանց համար՝ զարգացնելով նրանց մեջ ավելի շատ խոնարհություն, աղոթելու կարողություն և վստահություն առ ամենազոր Գլխին:

Սրա հետ կապված մենք հիշում ենք մեր Տիրոջ խոսքերը այն մասին, որ ներկան կլինի փորձությունների ժամանակ և որ դրանց «կենթարկվեն երկրի երեսին բոլոր ապրողները» (Հայտն. 3:10): Նաև մենք հիշում ենք այն խոսքերը, որ դա կլինի կրակով փորձվելու ժամանակ նրանց համար, ովքեր պատկանում են իրական Եկեղեցուն՝ «ամեն մեկի գործը կրակով է փորձվելու» և նա երաշխավորում է, որ հավատքի, հույսի և սիրո ոսկին, արծաթն ու թանկարժեք քարերը կդիմանան կրակի փորձությանը (1Կորընթ.3:13):

«ԱՅԴ ՕՐՎԱ ԿՐԱԿԸ»

Այնտեղ, որտեղ կատարյալ սերը չի հասել այս օրվա «կրակին», մաղումներին,  կդրսևորի դա՝ Տերը կառանձնացնի թույլերին: Սա կարող է մեզ տխրեցնել, քանի որ երկրային կապաքները քանդված են և հույսերը ոչնչացված; այնուամենայնիվ Տիրոջ ուղերձը այս հարցով պատկերավոր ներկայացված է Ահարոնին և նրա որդիներին տրված հրամանում, երբ ցածր քահանայական դիրք ունեցող երկու մարդ զոհվեցին, քանի որ Տիրոջը բերեցին ոչ այն կրակը, որը նա պատվիրել էր (Ղևտ.10:6): Որպես Աստծո խոսնակ՝ Մովսեսը հայտարարեց, որ քահանայության մեջ մնացողները չպիտի ողբան նրանց համար, ում Տերը կտրեց: Նման կերպ վարվելը կնշանակեր Տիրոջը անհավատարմություն ցուցաբերել և չգնահատել Նրա իմաստությունը, արդարությունը և սերը այս հարցում (Ղևտ.10:6):

Թե որքան լուրջ կլինեն փորձությունները, որոնք կապացուցեն մեր սերն ու հավատարմությունը Տիրոջը և նրա պատվիրաններին, հստակ ցույց է տրված այն օրվա մասին մեր Տիրոջ մարգարեության մեջ, երբ նա ասաց, որ մաղումը այնպիսին կլինի, որ «կխաբի, եթե հնարավոր է, հենց ընտրյալներին»: Անհնար է խաբել ընտրյալներին, քանի որ նրանց համար կբարեխոսի մեր փառավոր Գլուխը: Նրանք՝ նրա հետևորդներն են, նրանք՝ նրա նշանածներն են, նրանք՝ նրա անդամներն են; նա՝ նրանց Գլուխը, Ներկայացուցիչը և Դեսպանը; նա բարեխոսում է, խնդրում, աղոթում նրանց համար և նրանց հավատքը պարտություն կկրի ոչ թե այն պատճառով, որ իրենն են, այլ նրա համար, որ որքան էլ անկատար լինեն մարմնի հարցում՝ սրտով նրանք կատարյալ են, ամբողջովին հավատարիմ նրան և նրա գործին, իրենց  եղբայրներին:

Այսպիսով, մենք կրկին անգամ, ինչպես նախկինում, լսում ենք Ուսուցչի խոսքերը՝ «Արթուն կացեք և աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»: Մեր խոսքերը, ինչպես նաև Ուսուցչի խոսքերը, կվերաբերվեն երկու կատեգորիաներին. որոշները կվերաբերվեն զգուշացմանը թեթևամտորեն և կենթարկեն իրենց վտանգի; մյուսները կլսեն Տիրոջ ձայնը, և նրանց համար դա կլինի Աստծո ուժի մի մասը՝ ուղղված նրանց պահպանությանը:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն