Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ (Սաղմոսներ 63:3):
Աստծո ողորմածությունը ճաշակածները, այն բանը գիտակցածները, որ Նրա ողորմությունը կյանքից լավ է, և Նրա զոհասեղանին երկրային բաներից ամենալավերը, ամեն հույս ու ամեն նպատակ ուրախությամբ դնողները, ուրախ են պատմել բարի լուրը այլոց: Նրանք ուրախ են քարոզել նրա առաքինությունները ով խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մէջ: Այս լուրը շատ լավն է, որպեսզի այն պահենք: Նրանց պետք չէ վարձել այդ լուրը հռչակելու համար, նրանք պատրաստ են նրան, որ այդ քարոզը և նրա հետ կապված Աստծո ողորմածության ճաշակելը արժեն որևէ բան. արժեն անհանգստություն, արժեն փողեր, արժեն երկրային ընկերության կորուստ, արժեն լարվածություն և, պատահում է, որ ընտանեկան կապերի կորուստ, արժեն աշխարհի ու եկեղեցականության չհավանություն:








