Մխիթարական հավաստիացումներ

Երկնային Մանանա

Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը (Սաղմոսներ 27:14):

Ժամանակը  կարևոր տարր է Աստծո բոլոր ծրագրերում, հետևաբար, մենք չպետք է  հիասթափվենք, երբ կիրառվում է մեր տոկունությանն ուղղված փորձությունը, մինչ կստանանք օրհնությունները, որոնց մենք այնքան երկար սպասում ենք:  Աստծուց  ժամանակ պահանջվեց աշխարհը ձևավորելու և այն բնակեցնելու համար, ժամանակ՝ աշխարհին տալու չարի հետ կապված անհրաժեշտ փորձը, Ժամանակ՝  նախապատրաստելու Քրիստոսի գալուստը՝ որպես աշխարհի Փրկիչ, ժամանակ՝  Եկեղեցու նախապատրաստման համար` մասնակցելու Նրա փառահեղ թագավորությանը  և ժամանակ է պետք Իր ժողովրդի անհատական գործերը ձևավորելու և կարգավորելու համար:  Աստված չի մոռացել, երբ մեր աղոթքների պատասխանները կարծես երկար են սպասվում:  Նա, ով ուշադրություն է դարձնում ճնճղուկի անկմանը և հաշվում մեր գլխի մազերը, անտարբեր չէ Իր ամենախոնարհ երեխայի ամենաթույլ կանչի կամ ամենափոքր անհրաժեշտության նկատմամբ:

Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա (Սաղմոսներ 31:24):

Թվում է, թե հակառակորդը երբեմն փորձում է մեզ տարհամոզել այն մտքով, որ անձնազոհության «նեղ ճանապարհի» փորձություններն ու դժվարությունները այսպես թե այնպես անօգուտ են, և որ մենք, հետևաբար, կարող ենք հրաժարվել դրանցից… Ի՞նչ պետք է անենք նման պահերին: Մենք պետք է հետևենք մեր Տիրոջ օրինակին և փնտրենք Հոր Երեսը՝ ձգտելով պարզել, թե արդյոք մեր և Նրա շահերը համընկնում են, ձգտենք ունենալ ինչ-որ ապացույց, որ թեև աշխարհն ընդունակ է ատել մեզ և զրպարտել մեզ ամեն տեսակ չարախոսությամբ, մենք դեռևս ունենք Նրա հավանությունը,  ձգտենք ինչ-որ նոր հավաստիացում ունենալ, որ մեզ հետ ամեն ինչ լավ կլինի, և որ Տերը մեզ կշնորհի ավելի լավ հարության բաժին՝ դեպի հավերժական կյանք։

Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու (Եբրայեցիներ 13:5):

Ուրեմն, ինչու՞ մենք պետք է վախենանք, թե ինչ կարող է անել մարդը մեզ հետ, կամ անհանգստանալ Տիրոջ  գործի համար, կարծես սատանան կամ որևէ այլ չար ուժ կարող է հաղթել նրան: Այնուամենայնիվ, մենք պետք է մեր նվիրվածությունը ցույց տանք ոչ միայն մեր եռանդով, այլև մեր խոհեմությամբ … հետևաբար, մենք պետք է շարունակենք կատարել Տիրոջ գործը, կարծես ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է, բայց մեր սրտերում ընդունենք, որ գործի ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը Տիրոջ վրա է: Դեռ շատ վաղուց ինչ-որ մեկն ասել է. «Ես անմահ եմ, քանի դեռ իմ գործը շարունակվում է»։ Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ դա վերաբերում է բոլորին, ովքեր զբաղված են Տիրոջ ծառայության մեջ: Որ «Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը»:

Ես նրանց համար եմ խնդրում…որպեսզի բոլորը մեկ լինեն… որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհը իմանա, որ դո՛ւ նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր (Հովհաննես 17:9, 20-23):

Զարմանքով հարցնում ենք՝ ինչպե՞ս կարող է դա այդպես լինել։ Մեր Տեր Հիսուսը միշտ կատարյալ ներդաշնակության մեջ էր Հոր հետ՝ լինելով Նրա նմանությունը փառապանծ կերպով արտացոլող որդի։ Սակայն մեր պարագայում դա այդպես չէ. մենք մեղավոր էինք և սիրո արժանի ոչինչ չունեինք: Այո՛, բայց մենք մաքրվել և սրբվել ենք, և որքան էլ անկատար լինեն մեր հողեղեն անոթները, մեր սրտերը կատարյալ են Նրա աչքում, ով կարողանում է քննել սրտերը: Եվ երբ Նա մեզ տեսնում է կատարյալ սրտով, այն է՝ կատարյալ նպատակներով ու մտադրությամբ՝ ձգտելով հաղթահարել մեր անկատար մարմնի տկարություններն ու անկարողությունները, և ցավագին, բայց վճռական ջանքերով կատարելով Իր կամքը ու խոնարհաբար վստահելով անկումից մեզ փրկելու համար Նրա կատարած նախախնամություններին, Աստված մեր մեջ ընդունում է այն, ինչ արժանի է Իր սիրուն:

Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում (Ա Թագավորներ 16:7):

Եթե անտեսենք այն փաստը, որ Աստված մեզ գնահատում է ըստ  մեր կամքի և ոչ ըստ մարմնի, մենք վստահաբար կհայտնվենք  խավարի, շփոթության և հուսահատության մեջ։ Բայց, մյուս կողմից, եկեք չմոռանանք որ հոգին կամ կամքը կենդանի է համարվում իր արդարության շնորհիվ, քանի որ ներդաշնակ է Աստծո հետ: Ուստի, եկեք միշտ զգոն լինենք մեր կյանքի ընթացքը կառավարող կամքի և մտադրության նկատմամբ ու հիշենք, որ ցանկացած թուլություն կնշանակի հոգևոր կյանքի համարժեք կորուստ։ Մեզ համար միշտ հնարավոր է ճիշտ կամք ունենալ, և ոչինչ չի կարող առավել ընդունելի լինել Աստծուն Քրիստոսով, քան լիովին հավատարիմ կամքը։

Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են (Հռոմեացիներ 8:14):

Այսպիսով, սա այն ուղեցույցն է, որով մենք կարող ենք իմանալ մեր իրական դիրքը, ոչ միայն մրցավազքի սկզբում, այլև դրա ավարտին, այսինքն, եթե մենք առաջնորդվում ենք Աստծո Հոգով, եթե դա այն ուղղությունն է, որին մենք հետևում ենք, եթե դա այն է, ինչ մենք փնտրում ենք, ուրեմն մենք Աստծո որդիներ ենք. Նա ընդունում է բոլոր նրանց, ովքեր եկել են Իր մոտ Քրիստոսի միջոցով, և ովքեր վստահում են հարսանյաց զգեստի արժանիքներին, և շարունակում են մնալ սրտի այս տրամադրվածության մեջ։

Աշխարհում նեղություն կ’ունենաք. բայց քաջացէք, ես հաղթել եմ աշխարհին (Հովհաննես 16:33):

Տերը հավատարմության համար երկրային բարիքներ չստացավ, ավելի շուտ ընդհակառակը. մինչև մահ Նրան ուղեկցում էին զրկանքներն ու հետապնդումները… Նա «հարվածների տէր եվ ցավի տեղյակ եղավ»: Նրանց նախատինքները, ովքեր հանդիմանում էին Աստծուն,  ընկան Նրա վրա. լինելով հարուստ՝ Նա հանուն մեզ աղքատ դարձավ, այնքան աղքատ, որ ասում էր. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի  թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին տեղ չունի որ իր գլուխը դնէ»… իսկ ծառան իր տիրոջից բարձր չէ. եթե նրան հետապնդել են, մեզ նույնպես կհետապնդեն,  իսկ Նրան նախատողների նախատինքը կընկնեն մեզ վրա: Միակ պարգևը, որն այսօր կարող են սպասել Քրիստոսի հետևորդներն, դա Տիրոջ սիրո և աջակցության իրական դրսևորումն է:

Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը (Եսայիա 55:3):

Բոլոր նրանք, ովքեր զգում են արդարության քաղց և ծարավ, որոնց հոգիները ծարավ են Աստծուն, ինչպես եղջերուն աղբյուրի, և ովքեր, գտնելով Նրան, իրենց նվիրել են Նրան և ստացել Սուրբ Հոգու օծումը, որը վկայում է նրանց հոգուն, որ նրանք Աստծո որդիներ են, և ովքեր, որպես օծյալ որդիներ, իրենց մեջ կարող են բացահայտել իրական որդիներին արժանի գծեր՝ նվիրվածություն, հավատարմություն, ջերմեռանդություն, եռանդունություն, քաջություն, խոհեմություն և այլն, կազմում են այն դասակարգը, ում հետ Աստված կնքել է հավիտենական ուխտ, որին պատկանում են «անփոփոխ ողորմությունները՝ Դավթին խոստացված»:

Լույսի որդիների պե՛ս ընթացեք… Փորձեք թէ ինչ է հաճո Տիրոջը  (Եփեսացիս 5:8,10)

Եթե մենք Աստծո համար սրբացված լինեինք Ճշմարտությամբ,  եթե  մեր կամքը  լիներ մահացած, իսկ մտքում, խոսքում և գործում Աստծո կամքն ամբողջությամբ ընդունվեր մեր սեփականի փոխարեն, ապա մենք ձեռք կբերեինք Աստծո կամքը և կարժանանայինք պարգևին որպես «հաղթողներ», եթե անգամ երբեք չքարոզեինք, երբեք աղքատներին չօգնեինք և երբեք  չտառապեինք որպես մարտիրոսներ հանուն Ճշմարտության, քանի որ դրան խոչընդոտել են  հանգամանքներ: Հատուկ ուշադրություն դարձրեք ասվածի վրա. «Որովհետև սա է Աստծո կամքը՝ (ձեզ համար) ձեր սրբությունը» (Ա Թես.4:3): Թող որ ոչ մի բան չծածկի և չթաքցնի այդ Ճշմարտությունը՝ ոչ այլ ճշմարտություններ, ոչ այլ մոլորություններ: Թող որ այն գերակայի մեր կյանքի ընթացքում, և այն ժամանակ, եթե Աստծո կամքն իրապես դարձել է մերը, մենք մեր առջև կունենանք պարզ ուրվագծված ճանապարհ, թե ինչն է անչափ կարևոր:

Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը (Եսայիա 53:1):

Եկեղեցու կոչումը ներկայումս կայանում է  նրանում,  որպեսզի  լուսավորի և դրանով  իր վրա բերի հալածանքներ, որպեսզի հանուն արդարության այդ հալածանքների միջոցով՝ ճիշտ զարգանա  համբերատարության, եղբայրական բարեկամեցողության, կարեկցության և սիրո մեջ միատեսակ կերպով և՜ հալածողների, և՜ բոլոր մարդկանց նկատմամբ: Թող բոլոր նրանք, ովքեր տեսնում են պարգևը և Աստծո փառքի լույսն, որը ճառագում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմքից,  հավատարիմ լինեն Հայրական պայմաններին, ծառայության կոչմանը: Թող բոլորն իրենց ուշադրությունը հրավիրեն այդ առաքելության (ծառայության) վրա, որը մեզ հանձնարարված է, թող չկորցնեն արիությունը և չհիասթափվեն, անկախ նրանից,  մեզ լսում են, թե խույս են տալիս, վատն են մտածում, թե չարախոսում են: Հիշեք, որ փորձության ավարտին մենք Իրեն Տիրոջը պետք է պատասխան տանք, երբ Նա կհավաքի Իր թանկարժեք գանձերը:

Հոգո՛վ լցվեք (Եփեսացիս 5:18):

Մեր լցվածության չափը կախված կլինի ինքնակամության հոգուց  մեր ազատման չափից  հավատի ու հնազանդության հոգով լցվելուց: Այն, ինչ ընդունվում է Տիրոջ կողմից Իր ժողովրդի մեջ, կայանում է  մտադրությունների, կամքի և սրտի հնազանդության մեջ, չնայած հնազանդությունը չի կարող չդրսևորվել ամենօրյա կյանքում: Դրա համար էլ նրան հաճելի են նրանք, ում սրտերը լցված են Աստծուն նվիրվածությամբ,  չնայած նրանք այնքան էլ հաճելի չեն նրանց, ում հետ  հաղորդակցվում են: Միևնույն  ժամանակ այլոք, ովքեր  իրենց արտաքին բարեպաշտության  պատճառով  «բարձր են գնահատվում մարդկանց շրջանում», կարող են «զզվելի» լինել Աստծո աչքերում սրտի սառնության և անազնվության համար: Եվ ամեն դեպքում  նա, ով ունի նոր հագուստ, նոր հոգի, կձգտի մաքրել իրեն ոչ միայն մտքերում, այլ նաև խոսքերում, արարքներում և իր բոլոր գործերում՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից:

Տէրը մօտիկ է սրտով կոտրվածներին, եվ փրկում է հոգով փշրվածներին, Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան (Սաղմոս 34:18,19): Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի (Առակներ 24:16):

Եթե ինչ-որ մի պահի մենք նկատել ենք, որ մեր կողմից ընտրվել է սխալ ճանապարհ, որն անվերադարձ է, ապա կարող ենք սպասել, որ այն, ինչպես կանխատեսել է Տերը, հիասթափություն կբերի: Բայց Տիրոջը կարող է ցանկալի լինել, որպեսզի այդ ճանապարհը բերի նաև որոշակի օրհնություններ սրտի իրական զղջման միջոցով, Աստծո առջև խոնարհություն, մեծ ջանասիրություն, զգոնություն և հավատարմություն: Ահա այսպես անգամ կյանքի որոշակի վրիպումներ կարող են դառնալ անցումային աստիճաններ դեպի շնորհի և ճշմարտության բարձրագույն  մակարդակ:

Բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է (Ա Հովհաննես 3:2):

Թող մեզ հիացնի հույսը, որ շուտով մենք  կզգանք մեր փոփոխությունը հարության մեջ, կդառնանք այնպիսին, ինչպիսին մեր սիրելի Փրկագնողը, կտեսնենք Նրան, ինչպիսին, որ Նա կա, և Նրա հետ կկիսենք  փառքը  մեծ «աստվածահայտնության» մեջ  կամ  Թագավորության  փառքում  Աստծո որդիների  փայլատակման մեջ: Թող այն ոգեշնչի մեր սրտերը, բացի մեր բերանները և ուժ տա մեր Ուսուցչին և հավատի տան անդամներին ծառայելու յուրաքանչյուր պարտականության, արտոնության և հնարավորության օգտագործման մեջ: Եթե այդ հույսը խարիսխ է եղել Տիրոջ ժողովրդի համար այդքան դարերի ընթացքում, որքան այն կարևոր է մեզ համար, ովքեր այժմ են ապրում, հենց Նրա ներկայության ժամանակ,  ովքեր սպասում են Նրա «հայտնությանը»՝ Նրա բացահայտմանը  թագավորության փառքով:

Քեզ չար բան չի հասնի (Սաղմոս 91:10):

Ոչ մի բան ոչ մի կերպ մեզ վնաս չի պատճառի: Հանգամանքները  կարող են վնաս պատճառել մեր մարմնական հետաքրքրություններին, հարմարությանը և գործերի ընթացքին: Բայց եթե մենք հիշում ենք, որ մենք մարմնում չենք, այլ հոգում, և որպես Նոր Ստեղծագործություն Տերը մեզ Թագավորություն է խոստացել իր ժամանակին, մենք կարող ենք պարզ հասկանալ, որ արտաքինից ոչ մի ազդեցություն չի կարող խանգարել մեր իրական հետաքրքրություններին՝ մեր հոգևոր հետաքրքրություններին, ոչ էլ արգելք հանդիսանա հասնելու խոստացված թագավորության փառքին, որը Տերը խոստացել է իրեն հավատարիմներին: Միայն Տիրոջ հանդեպ վստահության կորուստը և մեր անհավատարմությունը Նրան կարող են մեզ բաժանել Նրա սիրուց և Նրա խոստումներից:

Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը կօրհնի իր ժողովրդին խաղաղությամբ (Սաղմոսներ 29:11):

Եթե դուք ունեք փորձություններ և գայթակղություններ, որոնք դուք կարող եք հաղթահարել և որոնք ձեր բնավորության մեջ մշակում են համբերատարություն, փորձ, եղբայրական բարեկամեցողություն, կարեկցություն և սեր, ուրախացեք և բարձրացրեք  շնորհակալության և երախտագիտության աղոթքներ աստվածային գթասրտության և օգնության համար: Եթե ձեր փորձությունները ավելի դժվար են թվում, քան դուք կարող եք տանեք, և զգացվում է, որ նրանք կարող են ձեզ կոտրել, դիմեք մեծ Բեռնակրին և Նրան խնդրեք  օգնել տանել այն,  ինչն անհրաժեշտ է  ձեր բարօրության համար և ազատել ամենից, ինչը չի բերի բարիք, այլ միայն վնաս կպատճառի:

Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ (Ելից 33:14):

Տերը միշտ Իր ժողովրդի հետ է: Նա միշտ մտածում է մեր մասին, մեր շահն է փնտրում, պաշտպանում է մեզ վտանգների ժամանակ, բավարարում է մեր նյութական և հոգևոր կարիքները, քննում է մեր սրտերը, նկատում է Իրեն սիրող նվիրվածության յուրաքանչյուր ազդակ,  ձևավորում է մեզ վրա շրջապատի ազդեցությունը՝ մեր կարգապահության և կատարելագործման համար, և ականջ է դնում օգնության, կարեկցության և Նրա հետ ընկերակցության մեր ամենաթույլ կանչին: Նա երբեք չի ննջում. անկախ նրանից կանչում ենք մենք Նրան աշխույժ կեսօրին, թե լուռ գիշերային անդորրում: Որքան օրհնյալ է այսպիսի անփոփոխ հավատարմության գիտակցումը: Եվ Աստծո ճշմարիտ զավակներից ոչ ոք զուրկ չէ իր որդեգրության այդ ապացույցից:

Որովհետև այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում … որ խոնարհների հոգին կենդանացնեմ (Եսայիա 57:15):

Մենք պետք է միշտ հիշենք, որ Տերը երբեք չի արհամարհում և երբեք չի վանում կոտրված և զղջացող սիրտը: Դրա համար էլ ինչպիսի դժվարություններում էլ որ չհայտնվի Տիրոջ ժողովրդից յուրաքանչյուրը, եթե նա ծարավ է Տիրոջ հաղորդությանը և Նրա ներմանը, եթե նրա մոտ առկա է զղջացող և կոտրված սիրտ, թող նա չհուսալքվի, այլ հիշի, որ Աստված միջոցներ է ձեռնարկել Քրիստոսի վաստակի շնորհիվ, որը թույլ տվեց Նրան ընդունել և ազատորեն արդարացնել ցանկացած մեղքից բոլոր Հիսուսի միջոցով Նրա մոտ եկողներին՝ նրա արյանը հավատ ընծայելու միջոցով: Ում մոտ կատարված մեղքերից հետո առկա է կոտրված և զղջացող սիրտ, նա կարող է իմանալ, որ մահացու մեղք չի գործել, քանի որ դրա մասին վկայում է նրա սրտի վիճակը, ինչի մասին ասում է առաքյալը. «Հնարավոր չէ ևս մեկ անգամ ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն» նրանց, ովքեր մահացու մեղք են գործել:

Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես (Սաղմոսներ 91:4):

Իր նվիրված և հավատարիմ զավակներին Եհովա Աստված այնքան մոտ է ձգում Իր սրտին, որ նրանք զգում են Նրա սիրո ջերմությունը և ի պատասխան ասում են իրենց սրտում. «Ես քու խորանիդ մէջ պիտի բնակիմ հավիտյան», «Որովհետև դու ես իմ ապավէնը, զօրավոր աշտարակ թշնամիի դէմ: Որովհետև, ով Աստված, դու լսում ես իմ ուխտերը. (Իմ նվիրումը) Եվ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգությունը» (Սաղմոս. 61:4,3,5):

Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում (Ա Պետրոս 5:7):

Սա Սուրբ Գրքի սփոփիչ և հուսադրող խորհուրդ է: Սակայն  Աստծո ընտանիքում  իր անդամակցության և Քրիստոսի դպրոցում ուսուցման  յուրաքանչյուր  հաջորդ  տարում  Տիրոջ ժողովրդի բոլոր անդամները պարտավորվում են ավելի պարզորոշ հասկանալ, որ իրենք չպետք է խնդրեն Տիրոջից որ նա ղեկավարի իրենց գործերը՝ համաձայն իրենց իմաստության: Նրանք չպետք է պահանջեն, որպեսզի իրենց կամքը կատարվի երկրում կամ երկնքում, այլ պետք է, վստահելով  Տիրոջը իրենց մեծ ու փոքր բեռները,  գիտակցեն ու ընդունեն Նրա կարեկցանքը և սերը և պետք է իրենց սրտերը ուղղորդեն նրա խոսքի հաստատումներին (ինչպես սփոփիչ սպեղանու), որ Նա կարող է և ուրախությամբ պատրաստ է այնպես անել, որպեսզի բոլոր իրենց փորձությունները  իրենց օգուտ  բերեն, եթե, իհարկե,  նրանք հավատով ու վստահությամբ հենվում են Նրա վրա:

Իմ ժամանակը քո ձեռքին է (Սաղմոսներ 31:15):

Տիրոջ բոլոր նվիրյալ ծառաները իրենց կյանքը տվել են որպես զոհ այն ժամանակ, երբ դարձել են Գառան հետևորդներ, և եթե նրանք կարողանային մշտապես գիտակցել իրենց նվիրումը, ապա պատրաստ կլինեին նրա ավարտին Տիրոջ կողմից ընտրված ցանկացած պահի, ինչ միջոցով  կամ ուղիով էլ, որ Նրա կանխատեսումը այն թույլ տար: Եղիայի դասից Տիրոջ նվիրյալները պետք է հիշեն, որ մազ անգամ չի կարող ընկնել նրանց գլխից առանց նրանց Հոր իմացության և թույլտվության: Նրանց սրտերի վիճակը պետք է այնպիսին լինի, ինչպես արտահայտվել է մեր Քավիչը  (Եղիայի դասի Մարմնի Գլուխը).«այն բաժակը որ իմ Հայրը տվավ ինձ, ես այն չ’խմե՞մ»: Նրանց սրտերի խոսքերը պետք է այնպիսին լինեն, ինչպես արտահայտել է պոետը.«Իմ վիճակից ես գոհ եմ, քանզի Դու ՝ Աստված իմ,  ուղղորդում ես ինձ»:

Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում (Սաղմոսներ 91:11):

Սա նշանակում է, որ Աստված կբարձրացնի հավատարիմ հովիվերին և ուսուցիչներին, ովքեր «անքուն հոգ կտանեն ձեր հոգիների մասին՝ որպես հաշվետվություն տալու պարտականություն ունեցողներ»: Ճիշտ է ոտքի կելնեն և կեղծ ուսուցիչներ, ովքեր աղավաղում են Տիրոջ Խոսքը  և փորձում են սոփեստության խարդավանքով քանդել մեր հոգիները: Բայց եթե սրտերի պարզության մեջ Աստծո զավակներն  իրենց հավատի յուրաքանչյուր մասնիկի համար  պահանջում են «այդպես է ասել Տերը» և մանրազնին ստուգում են ամենը Աստծո Խոսքով, ապա նրանք հեշտությամբ կկարողանան տարբերակել ճշմարտությունը ստից: Եթե մենք այդպես ենք վարվել, ապա Պողոս առաքյալը (Եբր.13:17) խորհուրդ է տալիս մեզ ունենալ վստահություն: Տերը՝ մեր Հովիվը, հոգ կտանի  ճշմարիտ ոչխարների համար:

Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց (Սաղմոսներ 34:7):

Որքան ուժեղ է դառնում քրիստոնյայի վստահությունը, երբ նա գիտակցում է, որ չնայած  երկրային ուժերը նրա դեմ են, և չնայած ինքը փաստացիորեն ի վիճակի չէ դիմադրել հակառակորդներին, և ի հավելումն  մսից ու արյունից հակառակորդների նա պայքարում  է նաև չարի երկրային ոգիների դեմ  (սատանայի և մթության նրա կամակատարների դեմ),  ըստ այդմ էլ «Նա, որ ձեզանում է, մեծ է նրանից, ով ձեր դեմ է», և բոլոր երկնային  ուժերն  ենթարկվում են  աստվածային կամքին և կարող են կիրառվել աստծո գործի իրականացման համար՝ համաձայն աստծո իմաստնության:

Ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք (Հակոբոս 1:2):

Իհարկե, հաճախ ցանկանում ենք, որպեսզի բոլոր փորձությունները անցած լինեն և մենք ընդունվենք հաղթողների շրջանակ: Բայց դրա համար համբերատարությունը, հավատը և վստահությունը պետք է կատարեն մաքրագործող աշխատանք մեր սրտերում՝ մեզ դարձնելով հասուն, հլու և հնազանդ  Տիրոջը: Թող այդ բարի գործը շարունակվի: Եկեք ուրախանանք, եթե մեր փորձությունները տվել են գոնե ինչ-որ չափի օգտակար դասեր, եթե նրանք օգնել են մեր բնավորությունը դարձնել ավելի ուժեղ, ամուր ճշմարտության և արդարության համար,  եթե օգնել են ավելի շատ գիտակցել մեր թերությունները և ավելի շատ զգուշանալ նրանցից:  Անգամ այն հակամարտությունները, որոնք  բերել են լոկ մասնակի հաղթանակների, հնարավոր է մեզ համար օգտակար են եղել: Անգամ այն դեպքերում, երբ կարծես մենք լիակատար անհաջողություն ենք կրել, արդյունքը կարող է լինել  բնավորության  ամրապնդումը, ավելի ջանադիր լինելու վճռական որոշումը, ինչպես նաև  սրտի հնազանդությունը աղոթքում:

Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը (Մատթեոս 28:20):

Անկասկած Նա, Ով հոգատար կերպով հետևել է սերմանման  գործին, պակաս ուշադիր և հոգատար չէ հունձքի նկատմամբ: Դրա համար էլ եկեք բաց թողնենք Ճշմարտության մանգաղը եռանդով և քաջությամբ, հիշելով, որ մենք ծառայում ենք Տեր Քրիստոսին, որ մենք  պատասխանատու չենք  հունձքի համար, այլ միայն  այն հասու «ցորենի՚ հավաքման  մեր ջանքերի համար, որը կարող ենք գտնել: Եթե հասուն ցորենի մի քանի հատիկի որոնումն այդքան մեծ  աշխատանք է պահանջում, ապա որքան մենք պետք է ուրախանանք նրանցով, որոնք մենք գտել ենք՝ սովորելով սիրել և գնահատել այն, ինչը հազվագյուտ և թանկարժեք է մեզ համար: Այս ծառայության մեջ օգտագործելով մեզանում առկա ամբողջ իմաստնությունը՝ պետք է նաև հիշել, որ երբ Տերը մեզ թույլ է տալիս մասնակցել Իր գործին, Նրա նպատակն ոչ այնքան նրանում է, թե ինչ կարող ենք մենք անել, այլ օրհնության մեջ, որը  այս աշխատանքը մեզ կբերի:

Դու պսակում ես տարին քո բարիքներովը (Սաղմոսներ 65:11):

Երբ մենք վերլուծում ենք աստվածային նախախնամության առաջնորդումն անցյալ տարում, թող որ Աստծո բարությունն և ողորմածությունը արթնացնեն մեր հավատը և վստահությունը Նրա հանդեպ այս նոր գալիք տարում: ճշմարիտ Աստծո զավակների կողմից  ճիշտ հայացքը դեպի անցյալ   նրանց կօգնի ոչ միայն շնորհակալություն հայտնել ամեն անցածի համար, այլև բարձրացնել իրենց աչքերն ու գլուխները, գիտակցելով, որ մեր ազատագրումը շատ ավելի մոտ է, քան մենք առաջին անգամ հավատացինք, որ Նա, Ով մեր մեջ բարի գործ է սկսել, կարող է և պատրաստ է ավարտել այն, եթե մենք մշտապես ենթարկենք մեր կամքը, մեր կյանքը՝ ամենը, ինչ ունենք, Նրա իմաստությանը և սիրող հոգածությանը:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն