Տառապանքի Բաժակ

Երկնային Մանանա

Օրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյանը։ Այն հացը, որ կտրում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնին։  Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք (Ա Կորնթացիներ 10:16,17):

Այն մեկ անոթ է՝ լի խաղողի հյութով, որ պատրաստված է խաղողի բազում հատիկներից կամ մեկ հաց՝ թեև բաղկացած լինելով բազում հացահատիկներից:  Հացահատիկները չեն կարող պահպանել իրենց անհատականությունն ու անձնական կյանքը, եթե հաց դառնան ուրիշների համար, խաղողը չի կարող պահպանվել որպես խաղող, եթե կենսատու ոգի լինի.  Եվ այսպես, մենք տեսնում ենք առաքյալի այն խոսքի գեղեցկությունը, որ Տիրոջ ժողովուրդը մասնակից է մեկ հացին և գավաթին … Չկա այլ եղանակ, որով մենք կարող ենք հասնել նոր բնությանը, քան ընդունելով Տիրոջ հրավերը՝ խմելու Նրա բաժակից,  և կոտրվելու Նրա հետ՝ որպես մեկ հացի անդամներ, թաղվելու Նրա մահվան մկրտության մեջ, և դրանով իսկ Նրա հետ հասնելու  հարության փառքին, պատվին և անմահությանը:

Եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չեք ունենա ձեր անձերումը (Հովհաննես 6:53):

Թանկագին Տեր, մենք ուրախությամբ ուտում ենք (վերագրում ենք, մեր կարիքներին համապատասխան) վաստակը քո մաքուր բնության զոհաբերված մեզ համար՝ մեր արդարացման համար: Այդ նույն ուրախությամբ մենք քեզ հետ կիսում ենք տառապանքի բաժակը՝ ընդունելով դա որպես Աստվածային արտոնություն՝ չարչարվելու քեզ հետ, որպեսզի ժամանակին կարողանանք թագավորել քեզ հետ, մեռնել քեզ հետ, որպեսզի հավերժական ապագայում կարողանանք քեզ հետ ապրել, լինել քեզ նման և կիսել քո սերն ու քո փառքը որպես քո հարսնացու:  Երանելի Տեր մենք լսում ենք քո խոսքը. «Այն բաժակը, որ ես եմ խմելու, կխմեք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, կմկրտվեք» Տեր, մենք ինքներս ի վիճակի չենք այս կերպ զոհաբերել, բայց Քո ողորմությունը մեզ բավական է, որովհետև մենք ամբողջովին քոնն ենք, այժմ և հավիտյան:

Դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է (Սաղմոսներ 23:5):

Բաժակի լիառատ հորդումը կրկնակի նշանակություն ունի. ուրախության բաժակը և վշտի բաժակը երկուստեկ հորդում են։ Նա, ով ցանկանում է ճաշակել Տիրոջ ուրախություններից, պետք է ճաշակի նաև Նրա տառապանքի բաժակից.  մենք պետք է տառապենք Նրա հետ, եթե ցանկանում ենք թագավորել Նրա հետ:  Բայց այս ժամանակի չարչարանքները մենք համարում ենք, որ արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ, և, հետևաբար, մենք կարող ենք ուրախանալ նեղության մեջ, քանզի երբ նեղությունները բազմապատկվեն, ուրախությունը նույնպես կբազմապատկվի և առաքյալի հետ միասին մենք կարող ենք ասել՝ Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով . դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։

Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու (Մատթեոս 20:22):

Մեր Տիրոջ քաջությունը նեղ ճանապարհին մեզ մոտ առաջացնում է հիացմունք: Ինչպիսի՜ ուժեղ  բնավորություն: Նրա մոտ անգամ հետ նայելու միտք չառաջացավ: Նրա նպատակը Հոր կամքը կատարելն էր՝ զոհաբերելով Իրեն հանուն այլոց: Ինչպիսի ազնիվ օրինակ իրենց առջև ունեին առաքյալները՝ մեծություն հնազանդության մեջ, հաղթանակ ծառայության միջոցով:

Անչափ կարևոր է գիտակցել, որ եթե մենք մասնակից չենք լինում Նրա գավաթին և չենք ընկղմվել Նրա մահվան մեջ, մենք չենք կարող մաս ունենալ Նրա փառավոր Թագավորությունում: Ավելին, թող որ յուրաքանչյուրն ամենը համարի ունայնություն և աղբ, միայն թե ձեռք բերի այդ անհրաժեշտ փորձը: Ձեռք բերելով դա՝ թող մեզ չվախեցնեն և չզարմացնեն մեզ սպասվելիք կրակե փորձությունները, որ կարծես թե դրանում  կա  որևէ  անսովոր բան: Ընդհակառակը, մենք կոչված ենք  նրանում, որպեսզի Տիրոջ հետ չարչարվենք և որպեսզի ապագայում  Նրա հետ փառավորվենք:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն