Գլուխ 2 — Բանական Արարիչ

Դարերի Ծրագիրը

Բարձրագույն բանական Արարչի գոյությունը ապացուցված է

Աստվածաշնչի հետ կապ չունեցող ապացույց, որը դիտարկվում է ողջախոհության լույսի ներքո — Չհամոզող տեսություն — Կշռադատող տեսություն – Աստծո բնույթի դրսևորումը – Տրամաբանական եզրահանգումներ

ԱՆԳԱՄ թերահավատի տեսանկյունից հայտնիի լույսի ներքո անհայտի մեջ չափավոր և անկեղծ ներթափանցումը անաչառ ու բանական ուսումնասիրողին կուղղորդի դեպի ճշմարտություն: Բայց անկասկած առանց Աստծո ծրագրերի ու մտադրությունների ուղղակի հայտնության մարդիկ կարող էին միայն մոտենալ ճշմարտությանը և գալ անորոշ եզրահանգումների: Բայց եկեք մեկ րոպե թողնենք  Աստվածաշունչը և իրերը դիտարկենք բացառապես բանականության տեսանկունից:

Եթե ինչ-որ մեկը, աստղադիտակով  կամ ուղղակի աչքերով նայելով երկինք,  տեսնում է ստեղծվածի ամբողջ մեծությունը՝ նրա համաչափությունը, գեղեցկությունը, կարգուկանոնը, ներդաշնակությունը և բազմազանությունը, և զուգահեռաբար կասկածում է, որ այս ամենի Արարիչն իրենից իր իմաստնությամբ  և ուժով շատ ավելի բարձր է, եթե ինչ-որ մեկը գեթ մեկ ակնթարթ կարող է համարել, որ այդպիսի կարգը  պատահական է առաջացել, առանց Արարչի մասնակցության, ապա նա կորցրել է մտածելու կարողությունը կամ այնքան է անտեսել այն, որ Աստվածաշունչը  արդարացիորեն նրան անվանում է «անմիտ» (նրանց, ովքեր չունեն առողջ բանականություն կամ անտեսում են այն). «Անմիտն ասաց իր սրտում. «Աստված չկա»: Ամեն դեպքում Աստվածաշնչի այդ մասը ճշմարիտ է, որի հետ պետք է համաձայնվի յուրաքանչյուր բանական ուղեղ, որովհետև ինքնին հասկանալի  է, որ չկա հետևանք առանց կշռելի պատճառի:  Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր ծաղիկ տալիս է դրա վերաբերյալ լիակատար վկայություն: Նրանցից յուրաքանչյուրի բարդ կառուցվածքը, ձևի ու նյութակազմվածքի նրբաճաշակ գեղեցկությունն խոսում է վերմարդկային իմաստնության և վարպետության մասին: Որքան կարճատես է անմտությունը, որը պարծենում է մարդկային կարողությամբ և հնարամտությամբ՝ հասարակ դեպքին վերագրելով կարգ, համաձայնեցվածություն և ներդաշնակություն բնության մեջ, որը ճանաչում է բնության օրենքները, բայց բացառում է նրա իմաստուն Օրենսդրի  գոյությունը:

Որոշները, ովքեր  ժխտում են իմաստուն Արարչի գոյությունը, հաստատում են, որ միակ աստվածը  բնությունն է և որ նրանից են ձևավորվել կենդանիների ու բույսերի բոլոր ձևերը առանց բանականության մասնակցության էվլյուցիայի գործընթացում այսպես կոչված  «ամենաուժեղի ապրելու օրենքի»  ազդեցությամբ:

Այս տեսությանը պակասում են ապացույցները, որովհետև մեր շուրջ մենք տեսնում ենք մշտական ձևեր ունեցող ստեղծագործությունների բազմազանություն, որոնք չեն զարգանում դեպի ավելի բարձր մակարդակ: Եվ  չնայած  այս տեսությունը պաշտպանողները կատարել են ոչ մեկանգամյա փորձեր, նրանց ոչ մի անգամ չի հաջողվել խառնել տարբեր տեսակներ և դուրս բերել նոր մշտական տարատեսակ:  Հայտնի չէ ոչ մի դեպք, երբ երբ տեղի ունենար մեկ տեսակի փոփոխություն մյուսի*: Չնայած կան ձկներ, որոնք մի քանի ակնթարթ կարող են օգտվել իրենց լողակներից որպես թևեր ու թռչել ջրից, ինչպես նաև գորտեր, որոնք կարող են երգել, սակայն ոչ ոք երբեք չի լսել, որ նրանք թռչուններ դառնան: Եվ չնայած կան որոշ կենդանիներ, որոնք ինչ-որ կերպ մարդ են հիշեցնում, չկա որևէ ապացույց, որ մարդը այդպիսի էակներից է առաջացել:  Ընդհակառակը  հետազոտություններն ապացուցում են, որ չնայած միևնույն տեսակի սահմաններում կարող են առաջանալ տարբեր տարատեսակներ, ամեն դեպքում հնարավոր չէ խառնել տարբեր տեսակներ կամ մեկից ձևավորել մյուսը: Նույն պատճառով հնարավոր չէ ավանակին ու ձիուն համարել ցեղակիցներ, չնայած որ նրանք նման են իրար: Բոլորին հայտնի է, որ նրանց ընդհանուր  սերունդը անկատար է և բազմանալ չի կարող:

—————

*Մեր որոշ ընթերցողների ցանկանում ենք բացատրել, որ այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են թրթուրի վերածվելը թիթեռի, բնության փոփոխություն չէ. թրթուրը լոկ թրթուր է, որը դուրս է եկել թիթեռի ձվից:

—————

Իհարկե, եթե բանականությունից զուրկ բնությունը էվոլյուցիայի արարիչն կամ շարժիչն է եղել, այն կշարունակեր այդ գործընթացը: Այդ դեպքում գոյություն չէին ունենա մշտական տեսակներ, քանի որ առանց բանականության ոչ մի բան չէր կարող հասնել հարատևության վիճակի: Էվոլյուցիան  նախկինի պես  իրականություն կլիներ, և մենք մեր շուրջ կտեսնեինք, թե ինչպես են ձկները դառնում թռչուններ, իսկ կապիկները՝ մարդիկ: Հետևաբար մենք գալիս ենք այն եզրակացության, որ այդ տեսությունը հակասում է մարդկային և Աստվածաշնչի բանականությանը, քանի որ հաստատում է, որ բանական էակները ստեղծվել են բանականությունից զուրկ ուժի կողմից:

Մենք կարող ենք կարճ պատմել էվոլյուցիայի միջոցով արարման մի տեսության մասին  (որը հաշվի չի առնում մարդուն), որի վերաբերյալ  մենք լուրջ առարկություններ չունենք: Այդ տեսությունը թույլ է տալիս, որ տարբեր ներկայումս առկա տեսակները մշտական են և անփոփոխ, եթե մենք խոսում ենք բնության կամ ցեղի մասին: Եվ չնայած ներկա ձևերը կարող են զարգանալ դեպի ավելի բարձր մակարդակ և անգամ դեպի կատարելություն, ամեն դեպքում այդ ձևերը, այդ տեսակները  միշտ էլ կմնան նույնակերպ: Այս տեսությունը համարում է, որ կայացած այս տեսակներից ոչ մեկը սկզբում այդպիսին չի ստեղծվել, այլ հեռու անցյալում  զարգացել  է  հողից  մեկ ձևից դեպի մյուսը էվոլյուցիայի մշտական գործընթացում:  Այդ գործընթացները, ենթարկվելով Աստծո կողմից սահմանված օրենքներին, որտեղ կարևոր դեր էին խաղում կերակրի ու կլիմայի փոփոխությունները, կարող էին շարունակվել մինչև  մշտական տեսակների առաջացում, որոնց մենք այսօր տեսնում ենք: Հետագա փոփոխություններն անհնար են, քանի որ Արարչի վերջնական նպատակը այս ուղղությամբ պարզորոշորեն իրականացվել է: Չնայած բույսերի ու կենդանիների  տարբեր ընտանիքներից յուրաքանչյուրը կարող է բարելավվել  կամ դեգրադացվել, նրանցից և ոչ մեկը  չի կարող  դառնալ մեկ այլ տեսակ կամ ընտանիք կամ դուրս գալ նրանից: Եվ չնայած նրանցից յուրաքանչյուրը կարող է կատարելության հասնել սեփական ձևավորված բնության շրջանակներում, ամեն դեպքում Արարչի՝ բնության վերաբերալ ծրագիրը իրագործվել է,  և այս ուղղությամբ  հետագա փոփոխությունները  անհնար են:

Առկա է մի կարծիք, որ առաջին բույսերն ու կենդանիները, որոնցից առաջացել են ներկա մշտական տարատեսակները, վերացել են նախքան մարդու ստեղծումը: Այս տեսության օգտին են խոսում գետնի խորքում գտնված կմաղքները, ինչպես նաև արդեն գոյություն չունեցող կենդանիների ու բույսերի քարացուկները: Այս տեսակետը չի անտեսում և չի բացառում աստվածաշնչյան ուսմունքն այն մասին, որ մարդն  Արարչի ուղղակի և կատարյալ արարածն է եղել, ով ստեղծվել է իր Արարչի  մտավոր և բարոյական կերպարով, այլ ոչ թե զարգացել է էվոլյուցիայի արդյունքում, որը հնարավոր է տեղի է ունեցել այլ արարածների պարագայում:  Այս տեսակետը  ոչ մի կերպ չի բացառում, այլ ընդհակառակը հաստատում է աստվածաշնչյան  կարծիքը, որ բնությունը ներկայիս իր տեսքով սովորեցնում է, որ այն կարգավորել է Բանական  Էությունը  և որ Նա այդ ամենի առաջնային պատճառն է: Թող մարդկային ուղեղը հնարավորության սահմաններում ուսումնասիրի արդեն հայտնի փաստերը հակառակ դեպի բանական ու կշռելի պատճառներ՝ յուրաքանչյուր դեպքում պատշաճն ընծայելով բնության օրենքներին: Բայց բնության այս բարդ մեխանիզմի ետևում  կանգնած է մեծ Հեղինակի՝ բանական ու ամենազոր Աստծո ձեռքը:

Հետևաբար մենք վստահ հայտարարում ենք, որ Բանական Արարչի  գոյությունը  պարզորոշ ճշմարտություն է, որի ապացույցը մենք տեսնում ենք ինչպես  մեր շուրջ, այնպես էլ մեր մեջ: Մենք՝  Նրա ձեռքերի գործն ենք, և մարդկային ուղեղի ու մարմնի յուրաքանչյուր որակ  խոսում է  զարմանալի վարպետության մասին, որը հասանելի չէ մեզ համար: Նա այն ամենի Դիզայներն ու Արարիչն է, ինչը մենք անվանում ենք  բնություն: Մենք հաստատում ենք, որ Նա կարգավորել ու սահմանել է բնության օրենքները, որոնց գործունեության գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ մենք կարող ենք հիանալ ու զմայլվել: Մենք բնազդաբար պատշաճն ենք մատուցում և խոնարհվում ենք Նրա առաջ, Ում իմաստնությունն պլանավորել է Տիեզերքը, իսկ ուժը պահում ու ղեկավարում է այն, Ում իմաստնությունն ու ուժը այդքան անչափ գերազանցում են մեր սեփականը:

Այդպիսի զորեղ Աստծո գոյության գիտակցումը  կարող է  վախ առաջացնել  Նրա ամենազոր ուժի հանդեպ, եթե Նրանում չտեսնենք ողոմածություն և բարություն, որոնց նա տիրապետում է նույնքան, որքան ուժին: Այս փաստը մեզ համար ամբողջությամբ հաստատվում է նույն ապացույցով, որը հաստատում է Նրա էությունն, ուժն ու իմաստնությունը: Մենք հարկադրված ենք ընդունել ոչ միայն այն, որ Աստված կա և որ Նրա ուժն ու իմաստնությունը գերազանցում են մեր սեփականը, բայց ուղեղը ստիպում են մեզ ընդունել նաև այն, որ ստեղծված իրերի մեծագույն մասը չի կարող գերազանցել իր Ստեղծողին: Հետևաբար մենք ստիպված ենք եզրակացնել, որ մարդկային բարության ու արդարության  ամենամեծ դրսևորումը զիջում է իր հնարավորություններով Արարչի բարության ու արդարության հնարավորություններին, ինչպես զիջում  են մարդկային իմաստնությունն և ուժը: Այդպես մենք ստանում ենք  մեծ Արարչի բնույթի ու որակների մասին պատկերացում: Նա իմաստուն է, արդար, հզոր և սիրով լեցուն, իսկ Նրա արժանիքների հնարավորությունները անհրաժեշտության դեպքում անհամեմատ լայն են, քան Նրա ամենազորեղ էակի հնարավորությունները: Գալով  մեր Արարչի  էության և բնույթի մասին այդպիսի տրամաբանական եզրահանգման՝ եկեք փորձենք հասկանալ, թե ինչ մենք կարող ենք սպասել այդպիսի Էությունից: Կարելի է եզրակացնել, որ այսպիսի որակներին տիրապետումը  տրամաբանորեն ապացուցում է  նրանց կիրառությունը: Աստծո ուժը  պարտավոր է կիրառվել և կիրառվում է Նրա սեփական բնության հետ ներդաշնակության մեջ՝ իմաստնությամբ, արդարացիորեն և ողորմածությամբ: Ինչ միջոցներ էլ որ այս նպատակի համար կիրառվեն, ինչպիսին էլ որ լինի Աստծո ուժի գործունեությունը, վերջնարդյունքը պետք է համապատասխանի Նրա էությանը և բնույթին, և յուրաքանչյուր քայլ պետք է հավանության արժանանա Նրա անսահման իմաստնությամբ:

Ի՞նչը կարող է լինել ավելի խելամիտ, քան այնպիսի ուժի կիրառությունը, որը մենք տեսնում ենք մեր շուրջ անթիվ աշխարհների ստեղծման և հենց երկրի հիասքանչ տարազանության մեջ: Ի՞նչը կարող է լինել մարդու ստեղծումից ավելի բանական, ով օժտված է խելքով,  բանականությամբ, ով կարող է գնահատել իր Արարչի գործերը և խորհել Նրա վարպետության՝ իմաստնության, արդարության, ուժի ու սիրո մասին: Այս ամենը բանական է ու ամբողջությամբ համապատասխանում  է մեզ   արդեն հայտնի փաստերին:

Իսկ հիմա վերջին միտքը: Տրամաբանակա՞ն չէ մտածել, որ այսքան բանական ու բարի Էությունը, Որը ստեղծել է Իրեն ու Իր ծրագիրը հասկանալու կարող էակ, կղեկավարվի սիրով ու արդարամտությամբ, որպեսզի բավարարի այդ էակի բնության պահանջմունքները՝ նրան տալով  որոշակի  Հայտնություն: Տրամաբակա՞ն  չէ մտածել, որ Աստված  մարդուն  կտրամադրի  իր գոյության նպատակի ու  նրա վերաբերյալ ապագայի  Իր ծրագրերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն: Իսկ հիմա հարցը այլ կերպ տանք. արդյո՞ք խելամիտ է ենթադրել, որ Արարիչն, ստեղծելով այնպիսի մի էակ, ինպիսին մարդն է, և օժտելով նրան մտածելու կարողությամբ, դիտելով ապագան, նրան չէր տրամադրի Իր ծրագրերի հայտնությունը, որպեսզի բավարարի այդ ձգտումները: Այսպիսի մոտեցումը զուրկ կլիներ իմաստնությունից, քանի որ կհակասեր բնույթին, որը մենք արդարացիորեն վերագրում ենք Աստծուն, ինչպես նաև կհակասեր արդարությամբ ու սիրով հայտնի Էակի բնորոշ վարքին:

Եթե ենթադրենք, որ մարդուն ստեղծելիս Աստվածային Իմաստնությունը աննպատակահարմար է համարել նրան տալ  Արարչի ծրագրերում իր ճակատագրի և մասնակցության մասին գիտելիք, ապա անվիճելիորեն Աստվածային  Արդարությունը և Աստվածային Սերը  կպնդեին  այս էակի հնարավորությունների  սահմանափակում այն աստիճանի, որ նրան չտանջեին ու չվրդովեին  մշտական կասկածները, վախերն ու անգիտությունը և որպես հետևանք այսպիսի սահմանափակումների դեպքում գործեր Ատվածային Ուժը: Բայց արդեն  փաստ է, որ մարդն օժտված է Աստվածային ծրագրի հայտնության գնահատման կարողությամբ  (իր Արարչի ենթադրելի բնույթի հետ միասնության մեջ), ինչը  բավարար առիթ է հուսալ, որ Աստված կտա  այդպիսի հայտնություն իր ժամանակին և իր միջոցով՝ հաստատված Նրա Իմաստնությամբ: Հետևաբար եթե մենք անգամ չիմանայինք Աստվածաշնչի մասին, ապա հաշվի առնելով այս դատողությունները, ուղեղը  մեզ  կստիպեր հույս դնել այնպիսի հայտնության վրա, ինչպիսին իրեն համարում է Աստվածաշունչը և որոնել այն: Ավելին ուշադրություն դարձնելով  ստեղծման  կարգի ու ներդաշնակության վրա և այն բանի վրա, թե  ինչպես են վեհասքանչ շքերթի մեջ մոլորակներն ու համակարգերն պահում ժամանակն ու վայրերն, մենք չենք կարող չգալ այն եզրակացության, որ այնպիսի աննշան անհամապատասխանությունները, ինչպիսիք են երկրաշարժերը, փոթորիկները և այլն, այս աշխարհում տարբեր տարրերի դեռևս անկատար  փոխգործակցության նշաններ են: Խնդրանքներն ապացույցի մասին, որ  վերջնականապես երկրի վրա ամեն ինչ կդառնա այնքան կատարյալ ու ներդաշնակ, ինչպես երկնքում  (որոշակի  բացատրությամբ, թե ինչու դեռևս այդպես չէ), մտածող մարդկանց համար բանական է:  Իսկ Արարչի համար, Ում իմաստնությունն, ուժն ու ողորմածությունը պարզորոշ են, բանական է պատասխանել այս խնդրանքներին: Հետևաբար մենք պետք է հույս ունենանք, որ հայտնությունը, որը մենք որոնում ենք, իր մեջ միաժամանակ կամփոփի այդպիսի հաստատում ու այդպիսի բացատրություն:

Հաստատելով մեր ցեղի վերաբերյալ  Աստծո կամքի ու ծրագրի հայտնության սպասումների հիմնավորվածությունը՝ հաջորդ գլխում մենք կուսումնասիրենք Աստվածաշնչի ընդհանուր բնույթը, որն իրեն հենց այդպիսի հայտնություն էլ համարում է: Եթե այն ներկայացնում է Աստծո բնույթը ամենայն համաձայնությամբ այն բանի հետ, ինչի մասին  (ինչպես մենք մի փոքր առաջ դիտարկեցինք) մեզ ասում  է բանականությունը, ապա մենք պետք է համաձայնվենք, որ այդպիսով Աստվածաշունչը ապացուցում է, որ այն Աստծո անհրաժեշտ ու արդարացիորեն սպասելի հայտնությունն է: Սյդ ժամանակ մենք պետք է ընդունենք նրա վկայությունն որպես այդպիսին: Եթե այն Աստծուց է, ապա նրա ուսմունքները, ամբողջությամբ հասկանալի դառնալով, կհամապատասխանեն Նրա բնույթին, որը, ինչպես մեզ համոզում է բանականությունը, կատարյալ է իմաստնության, արդարության, սիրո և ուժի մեջ:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն