Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ (Ա Կորնթացիներ 12:18):
Քրիստոսի Մարմնի ՈՉ մի անդամ չի կարող ասել, որ նա կարիք չունի մեկ այլ անդամի, և ոչ մի անդամ չի կարող ասել, որ ոչինչ չկա, որով նա կկարողանա ծառայել այդ մարմնին: Մեր փառահեղ Գլխի առաջնորդության ներքո Մարմնի յուրաքանչյուր անդամ, որ լցված է Նրա հոգով և ցանկանում է ծառայել Նրան, կարող է ինչ-որ բանով օգտակար լինել: Երբ գա վարձատրության ժամանակը, գուցե զարմանանք, թե որքան օգտակար են եղել խոնարհ Ակյուղասն ու Պրիսկիղան Պողոսի և Ապողոսի համար՝ տարբեր միջոցներով ծառայելով, քաջալերելով ու աջակցելով իրենց ավելի ունակ եղբայրներին Տիրոջ գործի համար։
Եվ նրանք իմը կ’լինեն, ասում է Զորքերի Տերը, այն օրը, որ ես կ’անեմ, իմ սեպհականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն (Մաղաքիա 3:17):
ԵԹԵ Տերը մեզ ուղարկեր Իր Հարսնացուին փնտրելու, մենք կարող էինք հավաքել նրանց, ում Նա մերժում է իբրև անարժանների, քանի որ մենք անկարող ենք կարդալ սրտերը։ Այս միտքը պետք է մեզ դարձնի շատ խոնարհ, հեզ և մեղմ բոլորի հանդեպ, վստահություն Տիրոջ հանդեպ և շատ ջանասեր՝ փնտրելու Նրա առաջնորդությունը մեր գործերում՝ որպես Նրա ծառաներ, ճիշտ այնպես, ինչպես Սամուելը դիմեց Տիրոջը՝ կապված Դավթի օծման հետ։
Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝ (Ա Պետրոս 1:22):
Գիտելիքը պետք է Եկեղեցում բարձր գնահատվի, և պետք է լինի զարգացման ու աճի ապացույց, քանի որ ոչ ոք չի կարող զօրանա Տէրով եվ նրա զօրության կարողությունովը, եթե նա նույն կերպ չի աճում գիտելիքի մեջ: Ամենից շատ մենք գնահատում ենք նրանց, ում սերն Տիրոջ և Նրա Ճշմարտության հանդեպ դրսևորվում է Նրա Խոսքի ջանադիր ուսումնասիրության մեջ, իսկ Աստծո ողորմածությունը նրանում է, որ նրանց ավելի ու ավելի են հայտնի դառնում Աստծո խորությունները: Ամեն դեպքում ինչպես երկրային ընտանիքում ենք մենք երեխաների ու անչափահասների հանդեպ սեր ու հոգածություն դրսևորում, այնպես էլ հավատի տան անդամներին՝ ՙփոքրերին՚ և հոգևոր աճում կանգնածներին անհրաժեշտ է շրջապատել հոգածությամբ, սիրով և օգնությամբ, որպեսզի նրանք աճեն Տէրով եվ նրա զօրության կարողությունովը (Եփեսացիներ 6:10):








