Գոհունակություն

Երկնային Մանանա

Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից և ո՛չ էլ անապատից։ Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում (Սաղմոսներ 75:6,7):

Մենք կարող ենք օգտակար լինելու ցանկություններ և ձգտումներ ունենալ, որոնք երբեք չեն բավարարվի: Տերը կարող է տեսնել, որ մենք գուցե չկարողանանք դիմանալ այն մեծարմանը ու պատվին, որին ձգտում էինք հասնել:  Նա մեզանից շատ ավելի լավ գիտի, թե ինչ է անհրաժեշտ  մեր բարօրության համար, և, հետևաբար, կցանկանար, որ մենք բավարարվեինք Նրա նախախնամության հանգստությամբ, ոչ թե անգործ՝ այլ ջանասեր. Ոչ թե՝ անհոգ, այլ զգոն, ոչ թե  անտարբեր՝ այլ լի Աստծո կամքը կատարելու բուռն, անկեղծ ցանկությամբ, և դեռ համբերատար նեղության մեջ, պատրաստ լքվելու և մոռացվելու, հիշելով որ «նա նույնպես ծառայում է, ով միայն կանգնում և սպասում է», և որ Տերը Իր նշանակած ժամին կարող է առաջնորդել մեզ դեպի Իր ողորմած մտադրությունների իրականացումը:

Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել (Եբրայեցիներ 13:5):

Եսակենտրոն աղոթքները չափազանց թանկ են արժենում:  Ոմանք հարստություն են ձեռք բերել, բայց կորցրել են ճշմարտությունը և դադարել են ծառայել այդ ճշմարտությանը, ոմանք առողջություն են ձեռք բերել, բայց պարզել են, որ դրանով նրանք ոչ պակաս ծանր այլ փորձություններ են ստացել։ Հոգևոր Իսրայելը պետք է խելամտորեն օգտագործի այն, ինչ իրեն հասանելի է՝ ամեն ինչ գոհությամբ ընդունելով որպես Աստծո պարգև, և նրա խնդրանքները պետք է լինեն հոգևոր պարգևների մասին, ինչպիսիք են համբերատար տոկունությունն ու սրտի գոհունակությունը:

Ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. (Փիլիպպեցիներ 4:11,12):

Եթե մեր կյանքի փորձառությունները մեզ հակասական են թվում, ապա կարող ենք եզրակացնել, որ Տերը տեսնում է, որ մեր բարգավաճման և մեր ձախողումների մեջ հավասարաչափ անհրաժեշտ են և՛ վերելքները, և՛ վայրէջքները՝ այդպիսով կամենալով մեզ սովորեցնել և պատրաստել այն դիրքի համար, որ Ինքն է նախատեսել մեզ համար ապագայում։ Եկեք,ուրեմն, ինչպես առաքյալն վարվեց, սովորենք առատության մեջ լինել՝ թույլ չտալով որ այդ երկրային բարիքների առատությունը մեզ շեղել մեր նվիրման ուխտերից։ Եկեք նմանապես սովորենք պակասության (կարիքի) մեջ լինել՝ չցանկանալով որևէ այլ բան, քան այն, ինչ Տերն իր իմաստությամբ ու նախախնամությամբ՝ լավագույնն է համարում տալու համար։

Արդ ամեն ժամ վստահությամբ լի ենք ու գիտենք, որ այս մարմնի մեջ մնալով՝ հեռու ենք Տիրոջից (Բ Կորնթացիներ 5:6):

ԵԹԵ մենք Նրան մոտ ապրեինք՝ «քայլելով Աստծո հետ», մենք լիովին բավարարված չէինք զգա ներկա ձեռքբերումներից, պայմաններից և այլնից, այլ մեզ կզգայինք ուխտավորների և օտարների պես՝ փնտրելով ավելի լավ հանգիստ, ավելի լավ տուն, «որը Աստված պատրաստել է Իրեն սիրողների համար»:  Բայց սա, ինչպես բացատրում է առաքյալը (7-րդ խոսք), ճշմարիտ է միայն նրանց համար, ովքեր քայլում են հավատքով և ոչ թե տեսողությամբ: Սակայն մենք լի ենք վստահությամբ (Աստծո հանդեպ հավատքով լի, մենք ուրախանում ենք, որ քայլում ենք հավատքով) և գերադասում ենք թողնել այս մարմինը (լինելով անօթևաններ, ուխտավորներ և օտարներ երկրի վրա) ու մեր տունը Տիրոջ մոտ հաստատել մեր ընկերակցության ոգով։

Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին. (Հռովմեացիս 8:28):

Հիշելով այս խոսքերը,  Տիրոջ ժողովրդից յուրաքանչյուրը պետք է գոհ լինի այն վիճակով, որը  նախախնամությունը պատրաստում է նրա համար՝ խուսափելով անհանգստությունից, կռվասիրությունից, դժգոհությունից և Աստծուց ու Նրա նախախնամությունից գանգատվելուց, առանց  ծուլության, այլ ուրախությամբ: Հնարավոր է Աստված նախապատրաստում է և տրամադրում է մեզ  հատուկ ծառայության համար, և լոկ այդ թույլատրելի փորձությունները կարող են մեզ նախապատրաստել դրան: Պետք է նաև հիշել, որ մենք չենք կարող դատել մեր սեփական թերությունները և հետևաբար չենք կարող դատել այն փորձությունները, որոնք մեզ համար կլինեն ամենաօգտակարը:

Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք (Ա Թեսաղոնիկեցիս 5:18):

Ամբողջ սրտով լինելով Տիրոջ հետ ընդհանրության մեջ և ամբողջությամբ նվիրվելով Նրա կամքի կատարմանը՝ Աստծո ժողովրդից բոլորը ոչ միայն Նրանից օրհնություն են աղաչում ամեն օրվա սկզբում և իրենց երախտապարտությունն են մատուցում նրա ավարտին, այլ նաև բոլոր կենսական գործերում փորձում են հիշել, որ իրենք ամեն ինչ նվիրել են Տիրոջը և հավատով դեպի Նա են բարձրացնում իրենց աչքերը կյանքի բոլոր գործերում: Կախված այն բանի կարևորությունից, ինչի դեմ նրանք պայքարում են, նրանք հավատով գիտակցում են Աստծո կանխատեսման՝ իրենց կյանքի բոլոր հետաքրքրությունների հետ կապը և դրա համար իրենց երախտագիտությունն են հայտնում: Այդպիսին է Աստծո կամքը մեզ համար. նա ուզում է, որպեսզի մենք ապրենք Իր կամքի և Իր օրհնության հանդեպ մշտական ուշադրության վիճակում. նա դա ցանկանում է մեզ համար, քանի որ այդպիսի վիճակը ամենաբարենպաստն է նեղ ճանապարհով մեր առաջխաղացման համար, և այն ավելի լավ է օգնում մեզ մեր կոչումը և ընտրությունը ավելի ամուր դարձնելու գործում:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն