Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք (Հռովմեացիներ 12:11):
Թող յուրաքանյուր ոք, ով ցանկանում է հաջողությամբ մասնակցել մրցավազքին, ուշադիր լինի իր ջանասիրությանը և Տիրոջը ծառայելու գործունեությանը։ Եթե մենք թաքցնենք մեր տաղանդներից մեկը կամ շատերը աշխարհիկ մտահոգությունների և հոգսերի ծանրության տակ, որոնցից մենք կարող էինք խուսափել կամ ազատվել, եթե մենք թաքցնենք դրանք մեր կամ մեր ընտանիքի համար աշխարհիկ ձգտումների ներքո՝ ծախսելով մեզ նվիրված ժամանակը գիտության, փիլիսոփայության, երաժշտության, արվեստի, առևտրային գործունեության, քաղաքականության, զվարճանքի կամ սնափառության և կարիքների բավարարման մեջ, ապա, որպես անհավատարիմ ծառաներ, մենք վաղ թե ուշ կգնանք դեպի արտաքին խավարը:
Արդ, վերցրե՛ք սրանից տաղանդը և տասը տաղանդ ունեցողի՛ն տվեք։ Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի (Մատթեոս 25:28,29):
ԻՆՉՈՒ՞ է մեկ տաղանդ ունեցող մարդը ընտրվել` որպես տաղանդները թաքցնողի օրինակ: Որպեսզի ցույց տրվի ամենաքիչ ունեցողների պատասխանատվությունը, Տերը ակնկալում է, որ Իր նվիրված ժողովրդից նույնիսկ ամենափոքրն իմանա և օգտագործի իր տրամադրության տակ եղած տաղանդները, և որ Տերը անմեղ չի համարի նույնիսկ նրանց, ովքեր ունեն Նրան և Նրա եղբայրներին և Նրա ճշմարտությանը ծառայելու ամենափոքր ունակությունը, և անտեսում են այն ու չեն գործածում։








