Լավագույն Վեպը

Հոգևոր Գանձեր

Կարելի է ասել, որ Աստվածաշունչն ունի լավագույն սյուժեն, որը որևէ վեպ երբևէ չի ունեցել և չի ունենա: Այն սկսվում է Արարչագործությունից և պատկերում է Եդեմի պարտեզն իր ողջ գեղեցկությամբ ու վեհությամբ, այնուհետև ներկայացնում է օձի մուտքը և մեր նախածնողների փորձությունը: Մայր Եվան խաբվեց, իսկ շփոթված հայր Ադամն իր կյանքը տվեց իր կնոջ համար, քանի որ կարծում էր, որ չի կարող ապրել առանց նրա: Այսպիսով նա Աստծու պատվիրանին դեմ գնաց: Նա կերավ Եդեմի պարտեզի մեջտեղում գտնվող բարու և չարի գիտության ծառի պտուղը (Ծննդոց 2:9,17):

Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից (այս անունը նշանակում է «վայելք» պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու չորս ճյուղ էր դառնում (Ծննդոց 2:10-14):

  • Փիսոն — նշանակում է «աճել»
  • Գեհոն — նշանակում է «առաջանալ»
  • Տիգրիս (կամ Հիդեկել) — նշանակում է «արագ»
  • Եփրատ — նշանակում է «պտղաբեր»

Եդեմի այս գետը թերևս ներկայացնում է «կենաց ջրի գետը», որը բխում է Աստծու գահից՝ օրհնելու մարդկությանը (Հայտնություն 22:1): Կենաց այդ գետն Ավետարանն է կամ Քրիստոսի միջոցով փրկության բարի լուրը: Քրիստոսի կյանքի ու գործերի մասին տեղեկանում ենք չորս Ավետարաններից, որոնք թերևս ներկայացված են Եդեմի գետի չորս ճյուղերով:

Հնարավոր է նաև, որ չորս ճյուղերը որոշակիորեն արտացոլում են մարդկային չորս տեսակները Քրիստոսի հազարամյա թագավորության մեջ, ինչպես արտացոլված է Ղևտական քահանայության չորս դասերում (բացատրությունը՝ «Ուսումնաիրություն 6. Ղևտացիները» վերնագրով գրառման մեջ), այսպիսով․

  • Փիսոն գետը, որ հոսում է Եվիլայի ամբողջ երկրի միջով, որտեղ ոսկի կա (Ծննդոց 2.11), խորհրդանշում է Ամրամի ղևտացիներին, որոնց տեղը Խորանի արևելյան կողմում էր, և որոնք կարող են ներկայացնել նախատիպ հանդիսացող «Փոքր հոտին» և ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՍԻՆ։
  • Գեհոն գետը խորհրդանշում է Մերարի ղևտացիներին, որոնց տեղը խորանի հյուսիսային կողմում էր, և որոնք «առաջացան» Երկնային Հոր ծառայության մեջ: Գեհոն գետը հոսում է հարավ-արևելյան Միջագետքով դեպի Եթովպիա, որն անհիշելի ժամանակներից ի վեր եղել է ծառայության խորհրդանիշ, ուստի ներկայացնում է ԾԱՌԱՆԵՐԻ դասը երկնային գահի առաջ, Հայտնության՝ արմավենիները կրողներին, որոնք նաև ոգուց ծնվածների և «Բաբելոնից կանչվածների» դասից էին, այն է՝ «մեծ բազմություն» դասից։ Սրանք չեն որակվում որպես Քրիստոսի Հարս, թեև երկնային դաս են «գահի առաջ» (Հայտնություն 7:9,15), որոնք ուրախությամբ «առաջանում են» Երկնային Հոր և Քրիստոսի (գլուխ և մարմին) ծառայության մեջ, որոնք հետո կատարյալ կլինեն՝ ողջ փառքով:
  • Տիգրիս (Հիդեկել) գետի անունը նշանակում է «արագ» և թերևս խորհրդանշում է Կահաթի ղևտացիներին, որոնք ներկայացնում են հին ժամանակների արժանավորներին, որ «երկրի իշխանները» պետք է լինեն՝օգնելով մարդկության արագ առաջընթացին, երկրային գործերի միջոցով «արագ» տարածելով Ճշմարտությունն արդարության և Աստծու սիրո օրենքին հնազանդվելու անհրաժեշտության մասին՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
  • Եփրատ գետն արտացոլում է մարդկության աշխարհն արքայության մեջ, ինչպես արտացոլված է Գերսոնի ղևտացիներին բնորոշ պատկերում, որոնց տեղը Խորանի արևմտյան կողմում էր Իսրայելի՝ անապատով անցնելու ընթացքում, որոնք պտղաբեր պետք է լինեն Հազարամյա թագավորության մեջ «սրբության ճանապարհով» բարձրանալիս՝ հավերժական կյանք ձեռք բերելու համար՝ նախընտրելով հնազանդությունն աստվածային օրենքներին:

Սյուժեն բարդանում է

Այնուհետև տեղեկանում ենք Ադամի անհնազանդության հետևանքով աշխարհում հայտնված մեղքի աղետալի հետևանքների մասին: Ավելի խորը սյուժե չէինք կարող ունենալ, քան այն մտածումը, թե ինչպես են Հակառակորդը և անկյալ հրեշտակները դավակցել՝ կուրացնելու և մոլորեցնելու տղամարդկանց ու կանանց Եդեմից ի վեր և մինչ այժմ:

Այնուհետև պատկերվում է մեր մեծ Արարիչը, որ ներքև է նայում Իր սուրբ օթևանից, տեսնում է մեղավոր ու անկյալ մեր վիճակը, լսում է բանտարկյալների հառաչանքը, որոնք բոլորն էլ իջնում են դեպի մահվան բանտ:

Արդյո՞ք հնարավոր է սրանից ավելի գրավիչ որևէ վեպ գտնել:

Միայն Աստված կարող է մարդուն ազատել իր դժվարություններից: Աստծուց բացի որևէ այլ զորություն չի կարող բացել մահվան բանտի ճաղավանդակները և դուրս բերել բանտարկյալներին: Միայն Աստծուն հնազանդվելու նախընտրությունը հավիտենական կյանք և հավիտենական երջանկություն կապահովի:

Աստծու աչքը խղճաց մեզ, և Նա, ի դեմս իր Որդու՝ Հիսուսի, Իր ձեռքը մեկնեց մեզ օգնելու համար, ով լինելով մեր փրկիչը՝ Իր կյանքը տվեց իբրև ՓՐԿԱԳԻՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:

Ա Տիմոթեոս 2.6-ում կարդում ենք երբևէ ապրած յուրաքանչյուր մարդուն շնորհած Հիսուսի փրկչական պարգևի մասին․

«Որ իր անձը ամենի համար փրկանք տվավ, որ վկայություն լինի իր ժամանակներումը»

Հիսուս Քրիստոս արդարը մեռավ անարդարների համար և դրանով իսկ արդարության պահանջները բավարարեց: Երբ գա ճիշտ ժամանակը, և Քրիստոսը, իր Հարս-դասի հետ միասին, թագավորի հազար տարի, այն ժամանակ մարդկությունը կազատվի անեծքից: Դա տեղի կունենա Աստծու շնորհով, այն բանից հետո, երբ նախատիպային «մեղքի զոհ» մատուցողները կատարեն իրենց զոհաբերության ուխտը մինչև մահ և դառնան Քրիստոսի կատարյալ Հարսը՝ միանալով իրենց Գլխին՝ Քրիստոս Հիսուսին: Այնուհետև Թագավորությունն ընդունած կենդանի մարդիկ կարող են բարձրանալ Սրբության ճանապարհով՝ առանց մահ ճաշակելու, քանի որ անեծքը կվերանա։ Հետո մեռելներից հարություն առածներին նույնպես կհրավիրեն բարձրանալ դեպի կատարելություն տանող այդ ճանապարհով, եթե նրանք կամենան (Եսայիա, գլուխ 35):

Այս մեծ վեպը դեռ ավելին է ներկայացնում:

Երկնային Հայրն ինչպիսի՞ Հարս կընտրի Իր Որդու համար: Նա [Հարսը] ունի միայն մեղքի ու անկատարության կեղտոտ լաթեր, սակայն ցանկանում է Աստծու կամքի հետ ներդաշնակության մեջ ապրել: Ուստի Քրիստոսը՝ նրա Փեսան, նրան մաքրագործում, սրբում և արդարացնում է: Նա նույնիսկ նրան հարսանեկան հագուստ է տրամադրում։

Մի՞թե սա հոյակապ սյուժե չէ:

Հիմա ի՞նչ պետք է անի Հարսը։ Նա պետք է ընդունի Քրիստոսի արդարության այս պատմուճանը, որը պետք է լինի հարսանեկան զգեստը: Ամուսնության նախապատրաստություն է, և Հարսը պետք է պատրաստվի՝ փեսայից պատմուճան ստանալով։

Հետո Հարսն ի՞նչ պետք է անի այդ պատմուճանը։

Նա պետք է այն ասեղնագործի։ Նա պատմուճանը ձրի է ստանում, և նրան տրվում է կնքված օրինակը:

Ո՞րն է օրինակը։

Քրիստոսն է օրինակը, և ասեղնագործությունը Հարսն ինքը պետք է անի: Նա պետք է ի կատար ածի իր փրկությունը «ահով ու դողով» (Փիլիպպեցիներ 2:12)՝ ուշադրությամբ հետևելով, որ պատմուճանի վրա յուրաքանչյուր կար համապատասխանի Տիրոջ տված օրինակին:

Ի՞նչ է խորհրդանշում ասեղնագործությունը։

Այն խորհրդանշում է Սուրբ Ոգու պտուղներն ու շնորհները: Մենք գիտենք, որ առանց այդ պտուղների ու շնորհների մենք երբեք Թագավորության ժառանգակիցը լինելուն չենք արժանանա:

Որո՞նք են Սուրբ Ոգու պտուղներն ու շնորհները:

«Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա» (Գաղ․ 5:22‑23)։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի դրանք ասեղնագործելու համար։

Ոմանց դեպքում ավելի երկար է տևում, մյուսների դեպքում՝ ավելի կարճ: Ոմանք կարող են իրենց սրտերը գամել այս փառահեղ օրինակի վրա (Եբր․ 12:2) և այնքան գնահատել այն, որ իրենց կյանքի մեծագույն ցանկությունը լինի Սուրբ Ոգու այս շնորհները մեծացնելը: Երբ նրանք գնում են Տիրոջ մոտ, առաջինը բանը որը առավոտյան կասեն. Տե՛ր, օգնիր ինձ այսօր աճեցնել Քո ոգու պտուղները:

Ինչո՞ւ

Որովհետև ես ցանկանում եմ հաճելի լինել Փեսային և պատրաստ լինել, երբ Նա պահանջի իր Հարսին, որպեսզի արժանի լինեմ ներս մտնելու՝ իբրև այդ Հարս-դասի անդամ (2 Թես․1:4-5): Այդ ժամանակ կավարտվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները, որոնց միջով մենք պետք է անցնենք։ Նա թույլ է տալիս, որ մենք ամեն բանում փորձվենք այնպես, ինչպես Ինքն է փորձվել:

Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստծո Որդին Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը: Որովհետև ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի: Ուրեմն համարձակությունով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք մեզ օգնության պատեհ ժամին (Եբր. 4:14-16):

Ինչո՞ւ

Որովհետև Նա ցանկանում է ունենալ այնպիսի Հարս-դաս, որը կարողանա դիմանալ փորձություններին, դժվարություններին, հավատարմություն ցուցաբերի և ապացուցի, որ պարզապես հենց այնպես քրիստոնյաներ չեն, այլ իսկական հաղթողներ են, որոնք ձգտում են իմանալ ու կատարել Աստծու կամքը: Նա ցանկանում է, որ նրանք սիրեն արդարությունն ու ճշմարտությունը, որպեսզի գերադասեն իրենց կյանքը դնել այս ծառայության մեջ, քան որոշ ժամանակ մեղքի հաճույքները վայելել: Սրա համար Նրանից մոտ 2000 տարի է պահանջվել:

Աստված գիտեր, որ շատերը չէ, որ այնքան կսիրեն Քրիստոսին, որ իրենց կյանքը զոհաբերեն Քրիստոսի հետ միասին, դժվարին հանգամանքներում, և այդպիսով Քրիստոսի հետ միասին ստանան անապականության և անմահության պարգևը: Հարս-դասի յուրաքանչյուր անդամ պետք է արժանանա Հոր հավանությանը: Քրիստոս սիրով նրանց կներկայացնի Աստծու առջև՝ անարատ ու անմեղ, այն բանից հետո, երբ նրանք հաղթահարեն բոլոր անհրաժեշտ փորձությունները, որով բաժնեկից կդառնան Քրիստոսի օրհնություններին (որոնք բխում են հանուն արդարության կրած տանջանքներից):

Հրավերը

Քրիստոսը հրավիրում է նրանց, ում կամենում է, և նրանց դրոշմում է Աստծու Սուրբ Ոգով: Այս դրոշմը ցույց է տալիս, թե ով է հրավիրվել՝ մասնակցելու մրցավազքին «դէպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը» (Փիլ․ 3:14): Նրանք դուրս են կանչվում Բաբելոնից (Հայտնություն 18։4) և մասնակցում «գեղեցկության մրցույթին», ինչպես Եսթեր թագուհին։

Սա գեղեցկության մրցույթ է, որ վերաբերում է մարդու Քրիստոսանմանությանը: Չափանիշները հիմնված են բարեպաշտության և արդար վարքագծի վրա, որոնք արտացոլում են հավատարմություն, վստահելիություն ու հնազանդություն Աստծու կամքին: Հաղթողները հավերժ կդառնան Քրիստոսի հավատարիմ Հարսը:

Այս «կանչվելը» կամ Աստծու Սուրբ Ոգով «դրոշմվելը» թույլ է տալիս նրանց հասկանալ Նրա Աստվածային ծրագիրն ու բնույթը: Սա նշանադրության գործընթացի մի մասն է: Մենք այժմ նշանված ենք Քրիստոսի հետ, և ամեն ինչ կախված է մեր պատշաճ քրիստոնեական նկարագրի զարգացումից, մեր պատմուճանը կրելուց և մեր սերն ու եռանդն արտահայտելուց՝ ասեղնագործելով մեր պատմուճանը ոգու պտուղներով ու շնորհներով:

Իսկ ի՞նչ է լինելու հետո

Այնուհետև Գառան ամուսնությունն է լինելու, երբ Հարսը պատրաստ լինի:

Ինչպե՞ս է լինելու ամուսնությունը Քրիստոսի և Նրա «փոքր հոտի» միջև:

Ամուսնությունը լինելու է մեր հավաքական միությունը Տիրոջ հետ:

Ինչպե՞ս դա հնարավոր կդառնա։

Մարդկային անկատար բնությունից Աստվածային բնությանը փոխակերպվելով՝ «հանկարծ, մի ակնթարթում․․․ մենք կփոխակերպվենք» (Ա Կորնթ․ 15:52): Այնուհետև մենք հավիտյան կլինենք Տիրոջ հետ:

Իսկ ճաշկերույթ կամ նման բան լինելո՞ւ է:

Այո՛, կամ կարող ենք այն նախաճաշ կոչել, ինչպես առավոտյան կերակուրը: «Ճաշկերույթ» բառը նշանակում է «ճաշ ուտել»։ Կարելի է ճաշ ուտել առավոտյան, կեսօրին կամ երեկոյան:  Այն նշանակում է ուտել։ Այս ճաշկերույթը լինելու է մեր առաջին մեծ խնջույքը վարագույրի այն կողմում:

Ո՞վ կարող էր երբևէ պատկերացնել, որ Աստվածաշնչում այսպիսի հրաշալի դրամա կա։

Իսկ ի՞նչ է լնելու հետո:

Դե, մինչ ճաշկերույթն սկսվելը, նրանք մի փոքր կսպասեն հարսնաքույրերին, որոնք ստորադաս խումբն են: Նրանք մի ժամանակ Եկեղեցու մաս էին կազմում. նրանք նվիրվել և ծնվել են Սուրբ Ոգուց ճիշտ այնպես, ինչպես Հարս-դասը, բայց նրանց չի հաջողվել պահպանել իրենց կոչումն ու ընտրությունն այն բարձր դիրքի համար, որին հրավիրված էին: Նրանք բավականաչափ նախանձախնդիր ու հավատարիմ չեն եղել։

Մի՞թե նրանք անհավատարիմ են եղել

Օ ոչ․ անհավատարիմ մարդկանցից և ոչ ոք Աստծուց ոչինչ չի ստանա։ Նրանք կանցնեն մեծ նեղության միջով, կլվանան իրենց պատմուճանը և կսպիտակեցնեն Գառան արյունով, և գահին բազմելու փոխարեն գահի առաջ կլինեն: Նրանք փառքի պսակի փոխարեն հաղթանակի դափնիներ կունենան։

Այսպիսով՝ Սաղմոսներում ընթերցում ենք, որ երբ Հիսուս Թագավորը Հարսին Հորը ներկայացնի, նրան հետևած կույս ընկերուհիները նույնպես ներս կբերվեն Թագավորի մոտ (Սաղմոս 45:14): Օ՜, մի մեծ դրամա կա աստվածաշնչյան այս ողջ պատկերում։

Որևէ այլ բան կա՞:

Այո՛, թագավորն ու թագուհին կթագավորեն հազար տարի, և բոլորը կօրհնվեն: Ողջ կայսրության մեջ որևէ փորձ չի արվի ժողովրդից խլել իր իրավունքները, ամեն ինչ ենթարկեցնել թագավորին, իսկ ժողովրդին՝ աղքատացնել։ Այլ ճիշտ հակառակը։ Թագավորը հաճույքով կբարձրացնի մարդկանց, կնորոգի ու կհասցնի կատարելության։ Այնուհետև, երբ լրանա հազար տարին ու բոլոր անպիտանները կործանվեն մարդկանց միջից, այս բոլոր մեծ էակները կհայտնեն Աստծու փառքը:

Էլի որևէ բան կա՞

Աստղագետները մեզ ասում են, որ բազմաթիվ աստղեր մեր արևի պես արևներ են, որոնց շուրջը մոլորակներ կան, ինչպես մեր արևի շուրջը: Արդյո՞ք այս աշխարհները դեռ պետք է բնակեցվեն: Եթե Աստված ստեղծել է երկիրը բնակեցնելու համար, մի՞թե մի օր այլ մոլորակներ էլ չի բնակեցնելու: Կարծում ենք՝ կբնակեցնի։

Ուրեմն ո՞վ պետք է անի այդ մեծ գործը։

Աստված ասում է, որ Քրիստոսն ամեն ինչում առաջինն է լինելու, ուստի այդ մեծ գործում էլ Նա առաջինը կլինի: Ո՞վ է հաջորդն Աստծու ծրագրի մեջ: Տերն ասում է, որ Եկեղեցին պետք է լինի Իր կողքին: Այժմ մենք ունենք Քրիստոսին և Եկեղեցին, և ողջ հավիտենության մեջ նրանց համար մի մեծ գործ՝ բնակեցնելու միլիոնավոր աշխարհներ:

Արդյո՞ք որևէ մեկը կարող է սրանից ավելի մեծ դրամա ստեղծել։

Իմ սիրտը ցնծում է և լի է առ Աստված երախտագիտությամբ այն պատվի համար, որ այժմ հնարավորություն կա դառնալու Աստծու ժառանգորդը և Հիսուս Քրիստոսի՝ իմ Փրկչի ժառանգակիցը:

Մեկ է հույսը, որին կանչված ենք (Եփես․ 4:4), և սա է մեր կոչման հույսը: Արդյո՞ք դա բավականաչափ մեծ է ձեզ համար: Ձեզ հայտնի՞ է որևէ այլ տեսակի գործ, որով կարողանաք այդքան հարստանալ:

Սուրբ Գիրքն իսկապես ճշմարիտ է, երբ պատմում է մեզ Աստծու շնորհի առատության մասին, և երբ Հիսուսը պատմում է մեզ թանկարժեք մարգարիտի մասին, որն իրապես արժեքավոր է: Եթե որևէ մեկը երբևէ աչք դնի դրա վրա և գնահատի մեր երկնային կոչման արժեքը, ապա թող գործածի այն ամենն, ինչ ունի՝ այդ մրցանակը շահելու համար: Եկեք այդպես անենք, սիրելի՛ ընկերներ:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն