Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր (Փիլիպպեցիներ 2:5):
Քրիստոսի միտքն ունենալը իսկապես օրինական պայքարի պայմաններից մեկն է. միտք, որը խոնարհաբար և հավատարմորեն ենթարկվում է Աստծո կամքին (ինչպես արտահայտված է Նրա դարերի մեծ ծրագրում) և որն ամբողջ էներգիան նվիրում է Նրա կամքի իրականացմանը՝ խելացի կերպով ընկալելով Նրա նպատակները: Եթե այդպես լցված լինենք նույն մտքով, որը կար Քրիստոս Հիսուսի մեջ, մենք, Նրա նման, կցանկանանք հնարավորինս ազատ լինել երկրային գործերից և հնարավորինս ազատ ժամանակ ունենալ Տիրոջ ծառայության համար, և այնուհետև նվիրել ամեն ինչ՝ էներգիա ջանք և կարողություն այդ ծառայության համար։
Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում (Ա Հովհաննես 5:18):
Երբ սիրտը (միտքը, կամքը) սրբության մեջ է, արդարության և Աստծո հետ համաձայնության մեջ է (այսինքն երբ մեր սկզբնավորման սերմերը, սրբության հոգին ապրում է մեր մեջ), նոր միտքը չի կարող հավանություն տալ մեղքին, այլ պետք է լինի և կլինի նրա հակառակորդը: Եվ չնայած մենք ստիպված ենք լինում շատ պայքարել մեր անկյալ և տկար մարդկային բնության անդամների, նրանց պահանջմունքների ու ցանկությունների դեմ, ամեն դեպքում, որպես «Նոր Ստեղծագործություն», մենք առանձնացած ենք և տարբերվում ենք մարմնից, մարմնի տկարությունները և անկատարությունները չեն վերագրվում Նոր Ստեղծագործությանը Հիսուս Քրիստոսի մեջ, այլ համարվում են մեր Տիրոջ քավիչ զոհաբերության արժանիքների ներքո ծածկված, թաքնված:








